Լաչինի միջանցքում մաքսային անցակետ դնելու գաղափարը մեզ համար մահացու վտանգ է ներկայացնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
Արտգործնախարարի խոսքով՝ սա մի տեսլական է, որն Ալիևը հնչեցրեց, սակայն դա ուղղակի կարծիք չէ, այլ իրենց ծրագիրն է։
«Ի՞նչ է նշանակում Ղարաբաղում մաքսակետ դնել։ Կան մարդիկ, որ ասում են՝ Ադրբեջանն ու Թուրքիան մեզ համար վտանգ չեն ներկայացնում։ Երևի, երկար ժամանակ Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր չեն գնացել, իսկ մենք գիտենք՝ դա ինչ է։ Եթե վտանգ չի սպառնում, եկեք միջանցքն էլ տանք, ինչ է եղել որ։ Իսկ իրականում սա սարսափելի վտանգավոր է։ Այն կբերի Արցախի կործանմանը, Հայաստանի մասնատմանը»,-նշեց Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ այսկերպ Արցախը «կսպանվի»։
ԱԳ նախարարը Բերձոր-Ստեփանակերտ մայրուղին համեմատեց վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդուն միացրած արհեստական շնչառության սարքի հետ։
«Հիմա դա ո՞նց տանք թշնամուն, որ խեղդի՞ մեզ։ Այսինքն այն մարդիկ, որ ասում են՝ դա վտանգավոր է, ուզում են սպանե՞լ Արցախը։ Չենք թողնելու նման բան»,-ասաց Դավիթ Բաբայանը։
Հարցին՝ արդյոք այս դեպքում որևէ իմաստ ունի՞ ճանապարհների ապաշրջափակման մասին խոսելը, Դավիթ Բաբայանը նկատեց՝ ճանապարհ չի նշանակում միջանցք։ Միջանցք ասելով՝ թշնամուն նկատի ունի, որ այդ տարածքն իրենց տանք, մասնատենք։
«Կտրում են Հայաստանը, կտոր-կտոր անում ու դարձնում խորովածի միս։ Եթե ուզում ենք դառնալ այդպիսի միս, դա ուրիշ բան։ Սա ոչնչացման է բերելու»,-ասաց նախարարը։
Դիտարկմանը՝ նման պահանջների ու նախապայմանների դեպքում ինչպե՞ս ենք պատրաստվում հարաբերությունները կարգավորել թշնամի երկրի հետ, Դավիթ Բաբայանն ասաց, որ հարաբերություններին ու շփումներին ոչ ոք դեմ չէ, սակայն հարցն այն է, թե ինչ գնով են դրանք տեղի ունենում։ Եթե Թուրքիան հրաժարվում է իր ծավալապաշտությունից, դա այլ հարց է, սակայն դրանք չեն հրաժարվում, փոխարենը քարտեզներ են հրապարակում, մարդկանց սպանում, վերջնագրի լեզվով խոսում մեզ հետ։
«Խնդիրն Արցախը պահպանելն է։ Պարտադիր չէ հենց վաղը գնանք, նստենք բանակցությունների շուրջ։ Իհարկե, ցանկալի է, բայց ավելի կարևոր է, որ լինենք մեր տեղում, կանգնենք Արցախում»,-նշեց Դավիթ Բաբայանը։
Վերջինս ընդգծեց՝ չեն լինում լավ և վատ ժողովուրդներ, լինում են վատ և լավ պետություններ, լինում են վտանգավոր, ագրեսիվ պետություններ, իսկ Ադրբեջանն ագրեսիվ ու վտանգավոր երկիր է, որը չի էլ թաքցնում իր մտադրությունները։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում անցակետեր տեղադրելուն, ապա նախարարը գտնում է, որ դա կհանգեցնի Արցախի ոչնչացման, նոր ցեղասպանության, հետևաբար նման բան պետք չէ թույլ տալ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Զանգեզուրի և Լաչինի միջանցքները պետք է ունենան համանման անցագրային ռեժիմներ։
«Զանգեզուրի միջանցքում չպետք է լինեն մաքսային անցակետեր։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել բեռներն ու մարդկանց, մենք մաքսային անցակետ կբացենք Լաչինի միջանցքում»,-ասել է Ալիևը։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.