Շուրջ մեկ տարի և երեք ամիս անհետ կորած համարվող Ցորի Դ-20 դիվիզոնի տղաների աճյունները գտնվել են։ Ինը զինծառայողների հոգեհանգիստը տեղի է ունենալու դեկտեմբերի երկուսին՝ զինվորական արարողակարգով։ Տեղեկութունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց զինծառայողի հարազատը։
«Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնի տղաների հոգեհանգստի արարողություն տեղի կունենա Ս․Թ-ի դեկտեմբերի երկուսի ժամը 16։30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Ծնողների խնդրանքով, ծաղկեպսակների համար նախատեսված գումարները կարող են փոխանցել Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանին՝ անհետ կորած զինծառայողների ուխտագնացությունների կազմակերպման նպտակով (բանկային հաշվեհամար՝ 163548011010, Վարուժան Հակոբյան)»,- հայտնեց զինծառայողի հարազատը։
Ավելի վաղ, «Փաստինֆո»-ն անդրադարձել էր հրետանային դիվիզիոնի
զինծառայողների անհետ կորելու փաստին։ Սույն թվականի նոյեմբերի երկուսին
Ադրբեջանը հայկական կողմին փոխանցեց զինծառայողների աճյուններ։
ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, երկար բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 հոգու աճյուն: Նրանց ինքնությունը հաստատվեց դատաբժշկական փորձաքննությունից հետո՝ նրանք ցորի հրետանավորներն էին։
Նրանցից 9-ին՝ Ազատյան Դավիթ Լևոնի, Անտոնյան Հայկ Հովհաննեսի, Դանիելյան Կարեն Բորիկի, Միքայելյան Արտակ Ջիվանի, Օհանյան Նարեկ Արմենի, Պապյան Վահե Արթուրի, Պապիկյան Հայկ Մհերի, Պողոսյան Ռուբեն Արսենի, Պողոսյան Սամվել Ստեփանի, կհուղարկավորեն դեկտեմբերի երկուսին։
- 13:10Ոստիկանությունը Ռիմա Դեմիրճյանի մահից շուրջ մեկ տարի անց որոշել է դադարեցնել ծառայողական մեքենայի տրամադրումը
- 11:10Սպասում ենք պատասխանի. ՌԴ ԱԳՆ-ն՝ «Սուրմալու»-ում պայթյունի համատեքստում մամուլում ռուսական կառույցների հասցեին մեղադրանքների առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ին փոխանցված նոտայի մասին
- 14:10Ավինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության էպիկենտրոնում հայտարարեր քաղաքապետի թեկնածու լինելու մասին
- 12:10Երևանի Մետրոպոլիտենի պահպանության բաժինն իրականացնում է ուժեղացված հսկողություն․ ստուգում են բոլոր ուղևորներին․
- 11:10Այդպիսի քանակությամբ դյուրավառ, հրավտանգ նյութերի՝ նման պայմաններում պահպանումը հնարավոր չէր առանց պաշտոնական լծակների օգտագործման
- 12:10Ասում են՝ Տավուշում ռուսական դիրքեր են տեղադրել՝ անկլավների հետ կապված․ Աշոտյան
- 11:10«Էլեկտրոնային տարբերակով են ուղարկում, տեղեկություն չունեմ՝ որ երկրից է, օտարերկրացիներ են, թե հայեր»․ ԱԻՆ խոսնակը՝ պայթուցիկների տեղադրման ահազանգերի մասին
- 15:10Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողները պետք է բացահայտվեն ու հանրայնացվեն.ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- 12:10Պայթյունի ժամանակ քարերը միանգամից լցվեցին ներս. մի աշխատողը վիրավորում է ստացել ոտքից. պատմում է ականատեսը
- 11:10Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի. ԱԻ նախարար
19.08.2022 | 14:10
19.08.2022 | 13:10
19.08.2022 | 12:10
19.08.2022 | 11:10
18.08.2022 | 15:10
18.08.2022 | 14:10
18.08.2022 | 13:10
18.08.2022 | 12:10
18.08.2022 | 11:10
17.08.2022 | 15:10
17.08.2022 | 14:10
17.08.2022 | 13:10
17.08.2022 | 11:10
16.08.2022 | 15:10
16.08.2022 | 14:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 11:10
15.08.2022 | 15:10
15.08.2022 | 14:10
15.08.2022 | 13:10
15.08.2022 | 12:10
15.08.2022 | 11:00
13.08.2022 | 14:10
13.08.2022 | 13:10
13.08.2022 | 12:10
13.08.2022 | 11:10
12.08.2022 | 15:10
12.08.2022 | 14:10
12.08.2022 | 13:10
12.08.2022 | 12:10
12.08.2022 | 11:10
11.08.2022 | 15:10
11.08.2022 | 14:10
11.08.2022 | 13:10
11.08.2022 | 12:10
11.08.2022 | 11:10
10.08.2022 | 15:10
10.08.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.