ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է․
«Խարդախությունը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը։
Մեր օրերում, երբ ֆինանսական գործարքների մեծ մասը հնարավոր է կատարել առցանց, հանցավոր հակումներ ունեցող անձինք, ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու նպատակով, մտածում են արժանահավատ մեխանիզմներ՝ օգտագործելով համացանցը։
Ներկայացնենք նմանատիպ խարդախության տարածված մեխանիզմներից մեկը։
Խաբեությամբ շահույթ ստանալ ակնկալողները սոցցանցում ստեղծում են տարբեր անվանումներով վարկային կազմակերպությունների էջեր, որոնցում տեղադրում են գայթակղիչ հայտարարություններ՝ ցածր տոկոսներով վարկեր տրամադրելու վերաբերյալ։ Բացի այդ, նշում են, որ վարկ են տրամադրում նույնիսկ, այսպես ասած՝ «սև ցուցակում» հայտնված անձանց։ Այդ հայտարարությունները տեսնողներից ոմանք սոցցանցով կապվում են այդ էջերի օգտատերերի հետ։ Նրանք էլ վարկ ստանալու նպատակով իրենց դիմած անձանցից անձնագրի լուսանկարները ստանալուց հետո հայտնում են, որ վարկն իբր հաստատվել է, սակայն կտրամադրվի, եթե նախապես որոշակի գումար վճարեն, ասենք՝ 18, 20 կամ 30 հազար դրամ։
Հաստատված վարկի մասին սուտ տեղեկությունից խաբված քաղաքացիները համաձայնում են վճարել։ Նրանց տրամադրված բանկային կամ էլեկտրոնային հաշվեհամարին փոխանցում են այդ գումարները՝ վարկը ստանալու ակնկալիքով։ Այնուհետև նամակները կա՛մ մնում են անպատասխան, կա՛մ այդ էջերը ջնջվում են։
ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ գործարքներից և չընկնել ծուղակը, իսկ եթե արդեն տուժել եք, դիմեք ոստիկանություն»։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.