Բոլորի աչքի առաջ է, թե ինչ համամասնություններով է կառավարությունը բաշխում պետական բյուջեի գումարները, որն ըստ էության գոյանում է մեր՝ ՀՀ քաղաքացիներիս վճարած հարկերից ու տուրքերից։ Թոշակառուների թոշակը դրանց հաշվին չի բարձրացվում /ձևի համար՝ 19 հազար թոշակառուի տրված 2100 դրամ հավելավճարը՝ այս կառավարության խարանն ու ամոթն է/, ուսուցչինն ու բժշկինը չի բարձրացվում, շտապօգնության վարորդների աշխատավարձը չնչին է, թեպետ գերծանրաբեռնված աշխատում են արդեն տևական շրջան։ Եվ թեպետ բանը հասել է գործադուլի, չի էլ բարձրացվի․․․ Բայց, ա՛յ, պետությունը, իմա՝ բյուջեի գլխին նստած Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարության առաջարկը, թե՝ դատախազության պաշտոնյաներին՝ աշխատավարձից զատ, աշխատավարձի մինչեւ 120 տոկոսի հասնող հավելավճար է անհրաժեշտ տալ, վստահաբար, կընդունի․․․
Բնականաբար, նման առաջարկները օդում չեն առաջանում, դրանք հենց ամենավերևից են գալիս։ Իսկ «վերև»-ը նիկոլական կառավարության համար Բարձրյալը չէ, այլ բացառապես մեկ մարդու իշխանությունն ու քմահաճույքը, այդ մեկ մարդու որոշումն ու տրամադրվածությունը։ Իսկ վերջինիս որոշումները պայմանավորված են միայն ու միայն իր անձնական և թայֆայական շահերով, սեփական իշխանությունը ամեն կերպ պահելու գերնպատակով։
Անզեն աչքով իսկ տեսանելի է, որ վարչապետն իր հիմնական հենարան որպես դիտարկում է ուժային կառույցները։ Բնականաբար, այս համատեքստում առաջին տեղը զբաղեցնում է ոստիկանությունը և պատահական չէ, որ Հայաստանը աստիճանաբար ոստիկանապետության վերածվեց։ ԱԱԾ, ՀՔԾ, Քննչական Կոմիտե՝ բոլոր այս կառույցներն իրենց բուն գործառույթը թողած՝ ծառայում են մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին։ Այս մեկ մարդուն ծառայելուն արդեն երեք տարուց ավելի ջանադրաբար լծված է նաև ՀՀ գլխավոր դատախազը՝ իր ղեկավարած կառույցով հանդերձ։
ՈՒստի քննարկել՝ թե՝ գլխավոր դատախազին /ի դեպ, վերջինիս աշխատավարձին եթե առաջարկվող հավելավճարն էլ գումարվի, երկու միլիոն դրամը կգերազանցի/, ինչպես նաև նրա տեղակալներին՝ տրվելիք գումարը նրանց ո՞ր արած բացահայտման կամ՝ պետական շահի պաշտպանությանն ուղղված ո՞ր գործունեության համար է, պարապ զբաղմունք է։
Պետբյուջեից դատախազության բարձրաստիճաններին և հատկապես ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «պարգևատրություն» անվան տակ տրվելիքը ոչ այլ ինչ է, քան՝ ՀՀ վարչապետի կողմից տրվող պետական կաշառք։
Սա ի՞նչ է, եթե ոչ՝ կոռուպցիայի օրինականացում․․․
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.