ՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը «Կոնրադ Ադենաուր» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպած համաժողովի ընթացքում անդրադարձավ Հայաստանում արդարության ճգնաժամին՝ շեշտելով, որ այն և′ ներքաղաքական է, և′ տարածաշրջանային։
«Անարդար է, որ պատերազմի մունետիկ և պարտություն տարած կապիտուլյանտն իր արկածախնդրության և աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել օրենքի շրջանակներում և չի արժանացել հետպատերազմյան շոկը չհաղթահարած ժողովրդի անեծքին։ Անարդար է, երբ ագրեսիայի հետևանքով հազարավոր կյանքեր խլելուց և բազմահազար հայերի հայրենազրկվելուց հետո, այժմ մեզ փորձում են թելադրել այսպես ասած խաղաղասիրական օրակարգ։ Անարդարությունից չի կարող ծնվել ո′չ ներքին կայություն, և ո′չ էլ արտաքին խաղաղություն»,- իր ելույթում ընդգծեց Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագան անդրադարձավ նաև Ալիևի հայտարարություններին, որոնք վերաբերում էին իրեն և Հայաստանին։
«Կովկասում իրեն տղամարդ համարող անձն իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում։ Իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևը իմ ներկայությամբ ոչ միայն ես եմ դա շատ լավ հիշում, այլև Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարները։ Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշիր, որ և’ դու, և’ հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե′ ռազմի, թե′ դիվանագիտության դաշտում։
Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018 թվականի դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»,- նշեց նա։
Սերժ Սարգսյանը նաև ասաց, որ Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը և քանի դեռ ամեն օր, ամեն ժամ արցախահայության անվտանգությունը լրջագույնս սպառնալիքի տակ է։
«Ուզում եմ հույս հայտնել, որ հայ ժողովուրդը չի մոռացել իր արժանապատվության մասին, չի մոռացել իր հազարամյա պատմության դառը դասերն ու հետևություններ կանի, քանի դեռ ուշ չէ»,- նշեց նա։
Անդրադառնալով նոր պատերազմ հրահրելու մեղադրանքներին, ՀՀ երրորդ նախագահն ասաց, որ իրենք պատերազմի կուսակցություն չեն, իրենք պատերազմի միջով անցած են։
«Կապիտուլյանտները նոյեմբերի 10-ից հետո ժողովրդին խաղաղությամբ են կերակրում, այնինչ այդ օրվանից մինչ օրս շարունակում ենք կորուստներ կրել՝ մարդկային, տարածքային, բարոյական և այլն։ Մենք դեմ ենք նոր պատերազմին։ Ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ, քայքայված պետական ինստիտուտներով ի՞նչ պատերազմ։ Մենք հո՞ խելագար չենք:
Երբ շարունակում ենք պնդել, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, մենք շեշտում ենք, որ նախ պետք է վերականգնենք մեր անվտանգային և դիվանագիտական ներուժը, վերագործարկենք պետական կառույցները, ժողովրդին վերադարձնենք հավատն ու արժանապատվությունը։
Ուստի, մեր խնդիրն է`առավելագույն ջանքեր գործադրել և նպաստել երկրի ներսում ու երկրի շուրջ արդարության վերականգնմանը և Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը»,- հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը։
Սերժ Սարգսյանը նշեց նաև, որ այսօրվա միջոցառումը նվիրված է կուսակցության շարունակական տրանսֆորմացիայի խնդիրներին։
Նրա խոսքով՝ իր հիմնադրման առաջին իսկ օրվանից Հանրապետականի գործունեությունը համահունչ է եղել պետության առաջնահերթություններին։
«Մենք մշտապես ծառայեցրել ենք մեր մտավոր, մարդկային և կազմակերպական ներուժը մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելուն։ Նույն առաքելությունը մենք ունենք այսօր, և պարտավոր ենք լինելու ավելի ուժեղ, ավելի արդիական և ավելի կազմակերպված։
Մեր կուսակցության համար այլևս գերակա է իր տրանսֆորմացիայի տրամաբանությունը կառուցել կուսակցության ինստիտուտների կայացման և հզորացման ուղղությամբ, ինչը, ըստ իս, առաջնահերթ է հետևյալ վեց հիմնական ուղղություններով՝
1. կուսակցության կենտրոնական մարմնի պրոֆեսիոնալիզմի զարգացում և ամրապնդում,
2. տարածքային կազմակերպությունների օպտիմալացում և արդյունավետության մեծացում,
3. կուսակցության անդամների թվի և ակտիվության փոխկապակցվածության ապահովում,
4. կուսակցության արտաքին գործունեության արդյունավետության մեծացում,
5.կուսակցության արժեքային ուղղվածության և պրակտիկ գործունեության ներդաշնակեցում,
6.ներկուսակցական ժողովրդավարության պահպանում և ամրապնդում:
Կուսակցության կազմակերպական ուժի մեծացման տեսակետից հատկապես առաջնահերթ նշանակություն ունեն, իմ կարծիքով, առաջին երեք ուղղությունները:
Իհարկե, ներկայացված ուղղություններից յուրաքանչյուրը լրացուցիչ քննարկումների, մշակումների, մանրամասն ծրագրերի և իրականացման ճանապարհային քարտեզի անհրաժեշտություն ունի։
Վստահ եմ, որ մեր աշխատաժողովը, դրան հաջորդող ժամանակահատվածը, ինչպես նաև այս տարվա վերջին նախատեսվող ՀՀԿ համագումարը կնապստեն մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը` ի նպաստ մեր երկրի և մեր ժողովրդի:
Հաջողություն եմ մաղթուն այս աշխատանքներին: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում դոկտոր Շռապելին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին` մեզ օժանդակելու, մեզ աջակցելու համար, որպեսզի կարողանանք առաջ տանել մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղված մեր պայքարը»,- հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.