Ներկայիս իշխանությունները գրեթե ամեն քայլափոխի նախընտրում են շեշտել, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իրենց մանդատ է տվել։ Պատահական չէ, որ Փաշինյանը իր հավաքների ժամանակ հայտարարում էր, թե իշխանությունը հող է ժողովրդի ոտքերի տակ, հետևաբար իրենք ժողովրդից թաքցնելու ոչինչ չունեն։ Ավելին, վերջինս իր հանրահավաքներից մեկի ժամանակ նշում էր, որ եթե Արցախի հարցի լուծման ինչ-որ մի տարբերակ հնարավոր համարի, ապա կգա և հրապարակում հավաքված ժողովրդի հետ կքննարկի այն։
Բայց ժամանակը ցույց տվեց, որ իշխանությունները ոչ միայն իրենց հաշվետու չեն համարում ժողովրդի առաջ, այլև քաղաքացիներից գաղտնի պետության շահերը դնում են զոհասեղանին ու ամեն անգամ ժողովրդին ուղղակի կանգնեցնում կատարված փաստի առաջ։ Հիմա էլ այդպես է: Պարզվում է՝ Փաշինյանը հանրությունից գաղտնի հանդիպման առաջարկ է արել Թուրքիայի նախագահ Էրդողանին։ Վերջինս օրերս հայտարարեց, թե Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջնորդությամբ ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ։
Այսինքն, եթե Էրդողանը չհայտարարեր Փաշինյանի մտադրության մասին, մեր հանրությունն այդպես էլ չէր իմանա, թե իշխանություններն ինչ ուղղությամբ են տանում երկիրը։ Կարճ ասած՝ սա հերթական դեպքն է, երբ մեր երկրի շահերը շոշափող առանցքային հարցերի մասին տեղեկանում ենք ուրիշներից, տվյալ դեպքում՝ թշնամուց։ Այդպես էր պատերազմի ժամանակ, երբ մեր իշխանությունները զբաղված էին «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո Գետաշենն ազատագրելով, իսկ մեր հանրությունը ստիպված էր թշնամուց տեղեկանալ, որ Շուշին զավթված է։
Նույն իրավիճակն էր նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի համաձայնագրի ստորագրման դեպքում, երբ, առանց հասարակությանը տեղեկացնելու և հանրության կարծիքը հաշվի առնելու, Փաշինյանը համաձայնեց հայկական կողմի համար ստորացուցիչ պայմանների հետ։ Եթե հիշում եք, իշխանականները հայտարում էին, թե Սյունիքի սահմաններն անվտանգ են, սակայն շատ չանցած, երբ թշնամին ներխուժեց Գեղարքունիքի և Սյունիքի տարածքներ, հերթական անգամ պարզվեց, որ մենք ընդհանրապես իշխանություն չունենք, քանի որ սահմանների պաշտպանությունը բարձիթողի վիճակում էր, իսկ այդ մասին ստիպված էինք տեղեկանալ սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչներից ու լրատվամիջոցներից։
Ինչևէ, եթե խորը վերլուծում ենք իրադարձությունների շղթան, ապա ստացվում է, որ մեզ համար աղետալի հետևանքների հանգեցրած պատերազմից մեկ տարի հետո Թուրքիայից հարաբերությունների հաստատում խնդրելը դավադիր պլանի հերթական մասն է։ Առաջին անգամ, երբ Փաշինյանը խոսեց Թուրքիայից դրական ազդակների մասին, դրան Էրդողանը արձագանքեց՝ նախապայմաններ առաջ քաշելով և ակնարկելով, թե դրա համար Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիայի հետ սահմանները և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ հրաժարվի Արցախից։
Պարզ է, որ թուրքական նախապայմանները հայկական կողմի համար լիովին անընդունելի են, բայց արդեն այս անգամ Փաշինյանը հանդիպում է մուրում Թուրքիայի նախագահից։ Եվ Էրդողանն էլ, ի պատասխան Փաշինյանի խնդրանքի, եղած նախապայմաններին նոր պահանջ է ավելացնում՝ արդեն խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին և ակնարկելով, որ դրա բացումը քաղաքական հարց է։ Հարց է առաջանում՝ ՀՀ իշխանություններն ընդունելի՞ են համարում Էրդողանի առաջ քաշած պահանջները և պատրա՞ստ են հանդիպման գնալ նախապայմաններ թելադրող թշնամու հետ: Ճիշտ է՝ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հավաստիացնում է, թե Թուրքիայի և Հայաստանի պաշտոնյաների միջև շփումներ տեղի չեն ունեցել, բայց մյուս կողմից էլ՝ կասկածի տեղիք են տալիս Բաթումում Փաշինյանի՝ մի քանի ժամով «անհետանալու» մասին տեղեկությունները։
Բացի դրանից, Էրդողանի հայտարարությունների տրամաբանությունը հուշում է, որ եթե Հայաստանը միջանցքի վերաբերյալ պահանջին էլ համաձայնի, ապա, երբ հանդիպումն առարկայանա, վստահաբար Թուքիան նոր նախապայմաններ է առաջ քաշելու, քանի որ արժանապատվություն հասկացությունը չի բնութագրում ՀՀ իշխանություններին, և նրանք լիովին համակերպվել են անընդհատ զիջումներ կատարելու գործելակերպի հետ։ Մյուս կողմից էլ՝ մի՞թե այդքան արագ կարող ենք մոռանալ, որ վերջին Արցախյան պատերազմում արցախահայության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և հանցագործությունները տեղի են ունեցել Թուրքիայի անմիջական աջակցության պարագայում։
Բոլորս ենք հիշում, թե ինչպես էին թուրքերն ադրբեջանական բանակի գործողությունները վերցրել իրենց կառավարման ներքո և ինչպես էին հազարավոր վարձկան ահաբեկիչների արտահանում Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու նպատակով։ Եվ մի՞թե Փաշինյանը չէր, որ պատերազմի ժամանակ հայտարարում էր, որ 100 տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս ցեղասպանությունը շարունակելու համար։ Սա ցույց է տալիս, թե Փաշինյանի իշխանությունն ինչպիսի խղճալի վիճակում է հայտնվել ու ինչ ծանր կացության մեջ է դրել երկիրը, որ Թուրքիայի բարյացակամությունն է աղերսում: Այնինչ, ժամանակներ կային, երբ անձամբ Էրդողանն էր նամակով մեր երկրի ղեկավարից (Ռոբերտ Քոչարյանից) հարաբերությունների հաստատում խնդրում։ Բայց, ինչպես ասում են, այս մասին՝ հաջորդ դասին…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
- 11:11Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»
- 11:10Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
- 14:10Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.