Ադրբեջանը ամբողջ դիվանագիտական կորպուսը վերցնում է, բերում Արցախից օկուպացված տարածքներ, խոսում է Զանգեզուրի մասին, դա սադրանք չէ, բայց որ Հայաստանի ղեկավարությունը Արցախի տոնին մասնակցեր՝ դա կարող էր դիտվել որպես սադրա՞նք՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը այսպես արձագանքեց դիտարկումներին, իբրև թե Փաշինյանի այցը Արցախ Ադրբեջանը կարող էր ընդունել իբրև սադրանք։
«Հարց է՝ Նիկոլն ուզո՞ւմ էր գալ, եթե ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն չուներ»,-ասաց նա։
Լրատվամիջոցները մինչ այդ էլ գրում էին, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը չի ցանկանում գնալ Արցախ, քանի որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն հստակ պահանջ է դրել և արգելք սահմանել այցերի վրա: Դեռ այս տարվա հունվարին Ադրբեջանի ղեկավարությունը շատ նյարդային էր արձագանքել Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Արա Այվազյանի Ստեփանակերտ կատարած այցին` այն անվանելով անօրինական:
«Արցախում ամենից շատ կա ուշադրության կարիք համայն հայության կողմից, ամենից շատ։ Այդ ուշադրությունը նաև իշխանություններին է վերաբերում, ինչպես գիտեք առաջին անգամ Արցախի անկախության 30-ամյակին ՀՀ ղեկավարությունից ոչ մեկը չմասնակցեց․ սա շատ վատ ազդակ է մեզ համար և շատ լավ ազդակ է Ադրբեջանի համար»,-ասաց Արթուր Մոսիյանը։
Անկախության հոբելյանի օրը ՀՅԴ-ն Արցախում Հայ Դատի գրասենյակ բացեց․ Արթուր Մոսիյանը սա շատ կարևոր է համարում, որովհետև, նշում է, որ այս պահին Արցախի դեմ բազում մարտահրավերներ կան՝ անվտանգային, կարգավիճակի հարց և այլն։
«Գիտենք, որ Հայ Դատի գրասենյակները աշխարհով մեկ սփռված արդեն տարիներ շարունակ աշխատում են մեր հանրապետության ճանաչման համար։ Այս պայմաններում՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, է՛լ ավելի է կարևորվում Արցախի կարգավիճակի հարցը որպես ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչ։ Հայ դատի գրասենյակները աշխարհում հետապնդում են այդ դատը․ շատ կարևոր է, որ այստեղից ինֆորմացիան նույն գետնի վրա լինի և Արցախի գրասենյակը նույնպես առաջին ձեռքից կարողանա մասնակցել, ուղղորդել այդ գործընթացները»,-ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը։
Նա վստահեցրեց , որ ՀՅԴ բազմակողմանի ծրագրերը Արցախում ընթանում են բնականոն հունով։
Արցախը անկախությունը թեև վիրավոր նշեց, բայց անկախության շարունակականությունը պարտադիր է, ասաց Արթուր Մոսիյանը։
«Այլ ելք չկա, մենք պիտի ունենանք մեր պետականությունը, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա փրկվել թուրք-ադրբեջանական յաթաղանից»,-նշեց նա։
Արթուր Մոսիյանը լրահոսից է տեղեկացել, որ Աֆղանստանից փախստականների անվան տակ կարող են գրոհայիններ տեղափոխել Արցախից օկուպացված տարածքներ, բայց, ճանաչելով հակառակորդին, դա չի բացառում։
«Սա շատ մեծ վտանգ կարող է լինել․ մենք տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում սիրիացի ահաբեկիչների մուտքը տարածաշրջան, եթե դրան էլ գումարենք աֆղանական փախստականների մուտքը տարածաշրջան, կարծում եմ, այս անգամ ոչ միայն Արցախի կամ Հայաստանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար կստեղծվի սպառնալիք»,-ասաց նա։
Արթուր Մոսիյանը համոզված է, որ ամեն ինչ պետք է անել դա թույլ չտալու համար։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.