Ալիևը անուղղակի խոստովանեց, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը անդրադառնալով Ալիևի CNN Тürk-ին տված հարցազրույցին։
«Թշնամական Ադրբեջանի ղեկավար Ի. Ալիևը երեկ ծավալուն հարցազրույց է տվել թուրքական պրոիշխանական CNN Тürk հեռուստաալիքին, որում առկա են բազմաթիվ կարևոր դետալներ տարածաշրջանի և հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս իրադրության վերաբերյալ։ Ստորև առանձնացնեմ դրանցից ընդամենը մի քանիսը։
Ալիևը անուղղակի խոստովանեց, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը (ուղիղ մեջբերում). «Ադրբեջանը սկսեց «Ազատագրական պատերազմը, ազատագրեց իր պատմական հողերը նվաճողներից»։ Սա կարևոր ամրագրում է, որը կարող են օգտագործել մեր դիվանագետները։
Ադրբեջանն այս պահին Հայաստանին առաջարկել է կնքել «Խաղաղության պայմանագիր», որի դիմաց պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այո, տարածաշրջանում կլինի երկարատև խաղաղություն։ …Այս պահին դա անելու համար սեղանին են դրված կոնկրետ առաջարկներ»։ Այստեղ անհրաժեշտ է «առաջարկ» բառը կարդալ որպես «պահանջ» և ըստ այդմ կարելի է վստահ պնդել, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկայում կնքվի որևէ պայմանագիր, ապա դա կնշանակի, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը վերջնականապես հրաժարվել է Արցախից՝ այն ճանաչելով Ադրբեջանի ամբողջականության մի մասը։
Ադրբեջանի (այսինքն՝ նաև Թուրքիայի) և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են սրվել։ Սա արդեն իսկ երևում էր իրական դաշտում վերջին օրերին, իսկ Ալիևի հարցազրույցում՝ ՌԴ-ին ուղղված քողարկված կշտամբանքներն ու զգուշացումները ևս մեկ անգամ վերահաստատում են այս միտումը։
Հարցազրույցի մի զգալի մասը նվիրված էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Ակնհայտ է, որ այս պահին մեր թշնամիները չեն ստացել այն, ինչ հանդիսանում էր Թուրքիայի կողմից այս պատերազմին մասնակցելու գլխավոր նպատակներից մեկը՝ Սյունիքը կտրել հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհով (թե՛ ավտո, թե՛ երկաթուղի, որի մասին ուղիղ հայտարարեց Ալիևը հարցազրույցում) և ուղիղ կապ ապահովել Թուրքիա-Ադրբեջան-Միջին Ասիա միջանցքով։ Հարցազրույցից պարզ է դառնում, որ միջանցքին և տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մեծացմանը դեմ է նաև Վրաստանը։ Սա հասկանալով՝ Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անում են, որ միջանցքի նախագծի շահառու դառնան այլ ուժեր ևս։
Որպես գլխավոր հետևություն. Հայաստանը միանշանակ հնարավորություն ունի վիժեցնելու միջանցքի գաղափարը իր դաշնակիցների հետ միասին։ Միջանցքի բացումը վերջնականապես ավարտելու է մեր պատմությունը՝ բացառելով անվտանգ հայկական պետություն ունենալու արդեն որևէ հնարավորություն։
Ուստի անհրաժեշտ է գիտակցել այս ամենը և ապա քրտնաջան աշխատանք սկսել։ Վստահ եմ, որ մեր թշնամիները ոչինչ չեն խնայելու՝ միջանցքը ստանալու համար։ Ուստի պետք է պատրաստվել դիմադրության, այլ ոչ թե «տարածաշրջանում երկարատև խաղաղության», որը չկա և չի էլ կարող լինել։ Ցավոք, այս պահին այսպիսի բարդ խնդիրները լուծելու են կոչված ոչ թե Հայաստանի լավագույն կարող կադրերը, այլև Հայաստանի պատմության մեջ ամենա ոչ կոմպետենտ ու ոչ հայկական իշխանությունը»,-գրել է թուրքագետը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.