Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն գյուղի վարչական տարածքում՝ անմիջապես գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայրում, գյուղացիները արածացնելու են տարել գյուղի երկու ընտանիքին պատկանող 4 կով, որոնք 9 օր անց էլ չեն գտնվել։ Ճակատեն համայնքի ղեկավար Արա Հարությունյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է միջադեպի մանրամասների մասին։
«Հուլիսի 26-ի կեսօրին մարդիկ տարել են իրենց անասունները արոտի։ 20 և ավելի տարի անասունները սովոր են այնտեղ գնալ, որտեղ հիմա ադրբեջանական զորքերն են,ու այս յոթ ամիսը մարդիկ մի կերպ անասուններին պահում էին գոմում, ապա կապած տեղափոխում ուրիշ տեղ արածացնելու, որը հայկական տարածքում է։ Այդ օրը հայկական տարածքի արոտավայրում նստած՝ էդ մարդիկ եկել են տուն՝ ճաշի, գործերով, հետ են գնացել ու տեսել, որ կովերը չկա»։
Համայնքապետը հայտնում է, որ երեք օր սպասելուց հետո, երբ նկատել են, որ անասունները չեն վերադառնում՝ սկսել են որոնողական աշխատանքները։ Կենդանիներին փորձել են փնտրել տարբեր հանդամասերում, բայց՝ ապարդյուն։
«Հուլիսի 30-ից մեր սահմանից հեռադիտակով նայեցինք, արդեն թուրքի սահմանի մոտ՝ դոմիկների մոտ՝ Ճամբար գյուղում, մեր կովերը կապած էին։ Էնտեղ մեր վարչական տարածքից 600 մետր ներքև ձոր կա, կովերը իջել են ջուր խմեն, բարձրացել ու մտել են իրենց մոտ։
Կաթնատու կովեր էին, չէինք մորթում»։
Գյուղից հետևել են անասունների շարժին, սահմանապահների հետ միասին զեկուցել են ՌԴ խաղաղապահ զինծառայողներին, օգոստոսի մեկից կովերը համարվում են կորած։ Ռուսական կողմից հետաքրքրվել են՝ արդյոք ապացույցներ ունեն, որ տեսել են կենդանիներին ադրբեջանական կողմում, սակայն գյուղացիները հեռադիտակով են հետևել ու չեն ֆիքսել կենդանիների շարժը։ Կորած չորս կովերը գյուղացիները վարկով էին վերցրել։
Վարչական ղեկավարը դիմել է Կապանի մասնաճյուղի ԱԿԲԱ բանկի կառավարչին, ներկայացրել իրավիճակը, խնդրել աջակցել, սակայն աշխատակիցը վստահեցրել է, որ իրավասու չէ։ Այսօր Հարությունյանը հանդիպել է նաև մարզպետի տեղակալին։ Վարչական ղեկավարը պետք է տեղեկանք ներկայացնի, թե ում կենդանիներն են կորել, ե՞րբ են անհետացել և ոստիկանության ստորագրությամբ այն հանձնի մարզպետարան։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընտանիքը ֆինանսական աջակցություն ստանա, վարչական ղեկավարը նշեց, որ տեղեկություն չունի։ Սահմանապահ զորքերից հայտնել են, որ բանակցությունները չեն ավարտվել։ Վարչական ղեկավարն ասում է՝ «թուրքը մնում է թուրք»։
Եթե իրոք խաղաղության ենք ձգտում, նույն օրը պետք է վերադարձնեին անասուններին։
«Մարդը չգիտի, ամեն օր խառնված գալիս հասնում է մարզկենտրոն, ասում է ես չգիտեմ ինչ անեմ՝ վարկիս օրն է մոտեցել, չգիտեմ ոնց անեմ։ Հորթերն էլ առանց տեր են մնացել ու տենց մենակ էդ ընտանիքը չի։ Մարդիկ կով, խոզ, ոչխար են պահում, բառիս բուն իմաստով պարանով կապած շան նման տանում են, սպասում ու նորից վերադառնում տուն, բայց դա չի կարող երկար տևի։ Ամեն օր գյուղացուն համոզում ենք, որ լավ է լինելու, բայց աջակցություն է պետք, գոնե պատկան մարմինները հարցին լուծում տան, որ ես հասկանամ գյուղում մենակ չեմ»։
Ճակատենի բնակիչը, ում կենդանիները անհետացել են, մեծ ֆինանսական վնաս է կրել։ Կենդանիներին գնելու համար երեք միլիոնի վարկ էր վերցրել։ Մարումներից հետո դեռ պետք է 1 միլիոն 600 հազար դրամ։ Կովերից յուրաքանչյուրը արժե մոտ 500 հազար դրամ։
«Գյուղացին էն վիճակում է, որ ասում է գոնե տոկոսներս հեչ անեն, մայր գումարն էլ կամաց-կամաց սաղ կյանքս կփակեմ, բայց եթե այս պահը սենց աջակցենք, գյուղացին ոնց կարո՞ղ է մնալ։ Գնում են հունձի ՝ սահմանապահ զորքից պետք է մարդ կանգնի, ցորենը հնձում ենք՝ զինված մարդ պետք է կանգնի»։
Գյուղացիներն այլ ապրուստի միջոց չունեն՝ անասնապահությամբ են կարողանում գոյատևել։ Վարչական ղեկավարի խոսքով՝ հատկապես երիտասարդները պատրաստ են անգամ գյուղը լքել։ Ադրբեջանական կողմն ամրանում է, իրենք էլ անվտանգությունից ելնելով երեկոյան ժամերին չեն երթևեկում։
«Դեպքեր են լինում են, որ մարդիկ ուզում են լքեն գյուղը։ Երիտասարդ ընտանիքներ են ստեղծվել, բայց մարդիկ ոչ մի ապագա չեն տեսնում, եթե անգամ շան նման պետք է կապեն անասունին, տանեն արածացնեն, բերեն։ Գյուղացիներին խոսքով հույս տալ չի լինում, մանավանդ երբ կովը կորի, ասեն գնա նորից վարկ վերցրու»,- «Փաստինֆո»-ին ասել է վարչական ղեկավարն ու նշել, որ խառը իրավիճակ է։ Ադրբեջանցիները ճանապարհներ են կառուցում եւ գյուղի բնակչության 90 տոկոսը գիշերը ժամը 10-ից հետո ձգտում է չերթևեկել. «դեպքը մեկ անգամ է լինում։»
Ադրբեջանական կողմը գյուղի տարբեր հատվածներից հեռու է 700, 800 մետրով, իսկ որտեղ, որ կովերն անցել են՝ ճանապարհից 1.3 կմ է հեռու։ Ադրբեջանական կողմը սահմանից այն կողմ վաղուց շինարարություն է սկսել։
«Բետոնամեշոկ է գալիս, ճանապարհներ են սարքում, կատոկ է աշխատում։ Անտառներ կտրվում, նոր ստրատեգիական ճանապարհներ են գցում, իսկ մեր մոտ պռոստը ցելոֆանով բուդկան խփել, կանգնել են»։
Ճակատենում 32 մշտական բնակվող տնտեսություն կա, ամենաշատ բնակիչների թիվը ամռանն է լինում, որոնք արտերկրից են գալիս, չնայած այս ամառ եկողները քիչ են եղել։ Հիմնականում 80-85 հոգի է բնակվում գյուղում։ Ադրբեջանական կողմը, երբեմն, դիմում է սադրանքների, չնայած կրակոցներ այստեղ չեն լսում։
Մասնավորապես՝ ադրբեջանցիները բացահայտ սադրանքի են գնացել կիրակի օրը՝ ճանապարհին։ «Պոստը ճանապարհից 7 մետր է, աջ կողմում հայ սահմանապահներն են, ձախում՝ թուրքերը, մեկ կամ երկու հոգի պետք է լինեն, բայց կիրակի օրը՝ երեխեքը մեքենայով գյուղ բարձրանալիս ադրբեջանցիները՝ չորս հոգով՝ գոռալով, շվացնելով՝ քիչ էր մնացել մտնեին մեքենայի մեջ, որտեղ էլ բոլորը կանայք էին։
Ահավոր սթրես են տարել։ Ես էլ անմիջապես զեկուցեցի սահմանապահ զորքերին, նրանք էլ ՌԴ զորքերին»,- պատմել է վարչական ղեկավարը։
Ճակատենը այս պահին անվտանգ է թվում, բայց ճանապարհով անցնելիս՝ ադրբեջանական կողմի հատվածից բնակիչները մեքենայի արագությունն են ավելացնում՝ ծայրահեղ դեպքերից խուսափելու համար։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.