Radio France Internationale-ն ծավալուն անդրադարձ է կատարել Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանների փոփոխությանը` մասնավորապես պատմելով հայկական Շուռնուխի մասին, որը պատերազմի հետևանքով երկու մասի է բաժանվել: RFI-ի հատուկ թղթակիցը պատմել է` ինչպես են տեղացիները, գտնվելով սահմանագծման սպասման մեջ, սեփական գյուղում փախստական դարձել:
«Ապագա այլևս չկա», — մտածեց 34-ամյա Վարդիշաղը, երբ սկսվեց նոր 2021 թվականը: Սուրբ Ծնունդին երեք օր էր մնացել, և այդ երեք օրվա ընթացքում, ադրբեջանցիների պահանջով, 12 շուռնուխցի ընտանիք ստիպված էին լքել իրենց տները: Հունվարի 5-ին, երբ յուրաքանչյուր հայկական օջախում աստվածային լույս է մտնում, 12 տուն դատարկվեց` ընկնելով խավարի քողի տակ: Պատերազմի արդյունքում, որն ավարտվեց նոյեմբերի 9-ին Բաքվի և Երևանի միջև պայմանագրի ստորագրմամբ` Մոսկվայի միջնորդությամբ, գյուղը բաժանվեց երկու մասի: Սահմանն անցկացվեց մինչև Հայաստանի հարավ տանող մայրուղով:
Գյուղի ներքևի հատվածն Ադրբեջանը համարում է իր տարածքը: Այժմ այնտեղ ադրբեջանական լեզվով ցուցանակ կա. «Կուբաթլի շրջան, գյուղ Շուռնուխ. Ադրբեջանի Հանրապետություն»: Գրեթե տաս մետր հեռավորության վրա գտնվում են երեք պետությունների զինվորականները՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը, նրանց միջև՝ ռուս խաղաղապահներ:
Արդեն վեց ամիս է, ինչ Վարդիշաղ Մովսեսյանը, ամուսնու և երեք երեխաների հետ, տեղափոխվել է Շուռնուխի վերին հատված: Զինվորական ծառայության մեկնած հարևանը նրանց տրամադրել է իր բնակարանը: Այժմ ընտանիքն իր տանը, որը գտնվում է այստեղից 20 մետր հեռավորության վրա, նայում է ուրիշի տան պատուհանից, իսկ ճանապարհի մյուս կողմում արդեն ծածանվում է Ադրբեջանի դրոշը: Շուռնուխի բնակիչները հույս ունեն, որ սահմանազատման ընթացքում զինվորականները տեղափոխվեն մի կողմ, և այստեղ չեզոք գոտի կստեղծվի:
«Միայն թե նրանց այստեղ չտեսնենք, — ասում է Վարդիշաղ,-Երբ ես խոսում եմ տան մասին, ես նկատի ունեմ ոչ թե շենքը, այլ հողը, մեր հայրենի Շուռնուխի կեսը: Սրտի կեսը չկա: Հիմա ամառ է, սաղարթի հետևում այնքան էլ տեսանելի չէ, իսկ ձմռանը մերկ ծառերի ետևում սարսափելի էր դիտել, թե ինչպես են զինվորները քայլում մեր պարտեզում: Ես այնտեղ հուշեր ու երազներ եմ թողել … »:
Վարդիշաղ Մովսեսյանը հայոց լեզու և գրականություն է դասավանդում տեղի դպրոցում, որտեղ սովորում է ընդամենը 20 աշակերտ: Նրանցից չորսը փախստականներ են Լեռնային Ղարաբաղից: Նրա ութամյա որդին նույնպես այստեղ է սովորում: Վահեի դասարանում կա երեք աշակերտ:
«Ես իսկապես կարոտում եմ իմ տունը: Ես այնտեղ եմ թողել իմ գնդակը, պատերին մնացել են մեր լուսանկարները», — ասում է տղան:
Վարդիշաղի խոսքով` հնարավոր է այնտեղ գնալ, եթե խնդրեն հայ սահմանապահներին, որոնք իրենց հերթին՝ ռուսներին, իսկ ռուսները՝ ադրբեջանցիներին:
«Բայց մենք չենք դիմել: Մենք ոչինչ չենք խնդրելու: Թող մեր երեխաների խաղալիքներն ու պարտեզի պտուղներն այնտեղ մնան: Իսկ մենք ավելի լավ է արժանապատվորեն կրթենք մեր երեխաներին, ուժեղանանք և հետ վերցնենք մեր հողերը: Լիահույս ենք: Միշտ էլ այդպես է, դատարկությունից հետո հոգին նորից հույսով է լցվում», — ասում է Վարդիշաղը:
Փախստականներ` սեփական գյուղում. այսպես են հիմա իրենց կոչում շուռնուխցիները, որոնք ճանապարհի այն կողմում մի ամբողջ կյանք են թողել: Նրանք պատրաստ են անվերջ պատմել այդ մասին, հատկապես հյուրերին, որոնց այստեղ հազվադեպ են լինում:
«Մարդիկ վախենում են հիմա այստեղ գալ», — ասում է 60-ամյա հովիվ Սասուն Ալումյանը, որը պատերազմի պատճառով կորցրել է տունը, մեղվափեթակները և հոտը: Նա ցավով է հիշում ցրտահարված և սատկած ոչխարներին, կորցրած մեղվաբուծական փեթակները, առանց արոտավայրեր մնացած կովերին, այնտեղ միայնակ ծաղկող վարդերը, ութ թոռներին, որոնք խաղում էին պարտեզում, իսկ հիմա վախենում են պապի մոտ գալ:
«Եվ հետո էլ ո՞ւր գան»,-ասում է Սասունը` ձեռքով ցույց տալով ժանգոտած երկաթյա տնակը, որում կնոջ հետ բնակություն է հաստատել տարեսկզբից:
«Ես այն ապառիկ եմ գնել: Ձմռանն այստեղ չափազանց ցուրտ է, իսկ ամռանն ասես վառարանի մեջ լինես», — ասում է հովիվը:
Գյուղապետ Հակոբ Արշակյանn առաջնահերթ խնդիր է համարում Շուռնուխի անվտանգության և տնտեսական զարգացման ապահովումը: Գյուղում ճանապարհներ չկան, մինչ այժմ կա միայն հողային ճանապարհ: Իշխանությունները խոստանում են ասֆալտապատել այն:
«Համայնքն ունի կովանոցների համալիր, որը նախատեսվում է վերականգնել և բնակիչներին տրամադրել արոտավայրերի կարիք չունեցող անասուններ», — խոստանում է Հակոբ Արշակյանը:
Այստեղ ոչ ոք չի խոսում իրենց տները վերադառնալու մասին, բայց ինչ կլինի ապագայում, շուռնուխցիները նույնպես գաղափար չունեն:
«Մեզ համար ողբերգություն է, երբ ծնողները մտահոգված են իրենց երեխաների անվտանգությամբ: Մենք պետք է արագ լուծենք սահմանամերձ գյուղերի խնդիրը, քանի որ հակառակ դեպքում դրանք կդատարկվեն», — ասել է Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:
Նա պարբերաբար այցելում է համայնքի բնակավայրեր և ափսոսում, որ իր սեփական մարզում ստիպված է տեղաշարժվել անձնագրով, իսկ տարածքին անծանոթ մարդիկ նույնիսկ վախենում են գալ:
«Վերջերս կահույք պատվիրեցինք մանկապարտեզի համար: Երևանից տղաները հրաժարվեցին անցնել այս ճանապարհով, որտեղ նշված չէ սահմանը: Գորիսից գնացինք նրանց ուղեկցելու: Այսինքն՝ Հայաստանի քաղաքացին, գալով այստեղ, չգիտի՝ նա մեր տարածքում է, թե թշնամու կողմում», — նշել է Իրինա Յոլյանը:
Շուռնուխում բնակվող 40 ընտանիքներ արդեն ընտելացել են նոր իրականությանը: Գյուղի վերին հատվածում բարերարները նոր տներ են կառուցում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ու փախստականների համար: Համայնքի կողմից վերականգնվում է Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո վնասված մեկ այլ շենք:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.