Ռուսական Коммерсантъ պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրողությանը, մասնավորապես ԵՄ-իտարածաշրջանում իր դերը մեծացնելու փորձերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի
հուլիսի 20-ին Մոսկվա կատարած այցին, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների հարցով բանակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվ այլ հարցերի, քննարկվել է ԼՂ շուրջ այն պայմանավորվածությունների ապագան, որոնք ձախողման սպառնալիքի տակ են:
«Коммерсантъ-ի տեղեկություններովԲաքվում վրդովված են Եվրամիության
հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի գործառույթ ստանձնելու փորձերից: Նրանք կարծում են, որ դա Երևանին դրդում է վերանայել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ընդ որում, Коммерсантъ-ի իրազեկ ադրբեջանական աղբյուրը հասկացրել է, որ «խաղադրույքն արվում է Բաքվին արմատական քայլերի հրահրելու և ռուսական բանակը ներգրավելու վրա»: Աղբյուրը նշել է, որ «այս կրիտիկական պահին անհրաժեշտություն է առաջացել հստակեցել դիրքորոշումները նախագահներ Պուտինի և Ալիևի միջև»,-գրում է հոդվածագիր Սերգեյ Ստորկանը:
Հեղինակը նկատում է, որ մինչ Պուտինն ու Ալիևն ամեն կերպ ցույց են տալիս իրենց վճռականությունը կարգավորման ուղուց չշեղվելու հարցում, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն ավելի ու ավելի է հիշեցնում անցած աշունըՂարաբաղյան երկրորդ պատերազմի նախերգանքը: Այնուհետև հոդվածագիրը ներկայացնում է ՀՀ և Ադրբեջանի սահմանին
Նախիջևանի և Երասխի հատվածում, վերջին օրերի զարգացումների վերաբերյալ Երևանի և Բաքվի պաշտոնական հաղորդագրությունները:
Ստորականը գրում է, որ 44-օրյա պատերազմից և անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրումից
հետո սահմանի այս հատվածում նոր դիմակայության համար հետհաշվարկի կետ են դարձել հուլիսի 14-ի դեպքերը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով իր զինվորի մահվան մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է՝ Հայաստանի զինված ուժերը մեղադրելով ադրբեջանական զինուժի դիրքերը հրետակոծելու և զինծառայող վիրավորելու համար: Ընդ որում, հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում փոխհրաձգությունները սկսել են տեղի ունենալ դրանից շատ ավելի առաջ: Հեղինակը նաև հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի յոթին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն արձանագրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայուն չէ:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակն այնքան էլ կայուն չէ: Այս մասին մենք մի քանի առիթներով խոսել ենք: Այստեղ արդեն երկու ամիս անհանգստության մշտական օջախ ունենք: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հստակեցնել դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ»,-ասել էր Փաշինյանը:
Ստրոկանը հատկանշական է համարում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից հետո հայկական կողմի պաշտոնական հայտարարություններում արծարծվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը գործնականում չի նշվել Կրեմլում ռուս-հայկական բանակցությունների վերջին փուլի ընթացքում:
«Այսպես, Հայաստանի փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու անհնար է խոսել Ադրբեջանի հետ ցանկացած խաղաղության համաձայնագրերի մասին: Բաքվում, սակայն, հասկացնում են, որ Ղարաբաղի կարգավիճակի թեման առաջ տանելը «շատ սխալ և ռիսկային ուղի է»: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Իլհամ Ալիևը՝ նշելով.«Եթե (հայերը-Коммерсантъ) կարծում են, որ հակամարտությունը չի լուծվել, ապա թող ասեն` ինչը դեռ լուծման կարիք ունի: Եթե մենք խոսում ենք «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին, ես արդեն ասել եմ, որ Ադրբեջանում նման տարածքային միավոր գոյություն չունի: Հետևաբար, այս արտահայտությունը չպետք է օգտագործվի: Չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ»:
Դրանից անմիջապես հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հաստատել է «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի` էթնիկական զտումների ենթարկված տարածքների ապաշրջափակման դիրքերից հետևողականորեն հանդես գալու վճռականությունը»:
Կրակին յուղ է լցրել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հարավկովկասյան շրջագայությունը, որի շրջանակում պաշտոնյան Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «պետք է լինի խաղաղ բանակցությունների, կարգավիճակի հարցի քննարկում»: Միևնույն ժամանակ, նա ակնարկել է, որ Եվրամիությունը հավակնում է իր դերակատարությունն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում»,-նշում է հեղինակը:
«Հետհակամարտային այս փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի բարձրացումը Փարիզի և ԵՄ-ի համար մուտքի տոմս է Հարավային Կովկասի գոտի, որտեղ նրանք լուսանցքից այն կողմ են մնացել անցած տարի Մոսկվայի դիվանագիտական հաջողությունից հետո», — Անդրկովկասում սկսված աշխարհաքաղաքական խաղը մեկնաբանել է Բաքվում Коммерсантъ-ի իրազեկ աղբյուրը, որի խոսքով` նման խաղը հղի է լուրջ ռիսկերով:
Նա հավելել է, որ «ներկայիս բազմաքայլի նպատակը ոչ թե կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելն է, այլ տարածաշրջանում լայնածավալ սադրանքի միջոցով փորձել փոխել Ռուսաստանի մասնակցությամբ կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունների եռակողմ ձևաչափը: Ըստ նրա` խաղադրույքն արվում է Բաքվին արմատական քայլերի հրահրելու և ռուսական բանակը ներգրավելու վրա»:
«Ե՛վ Ֆրանսիան, և՛, ընդհանուր առմամբ, Եվրամիությունը 2020-ի աշնան սուր փուլում դեր չեն խաղացել Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման գործում: Սա նկատելի մտահոգություն է առաջացրել ԵՄ ռազմավարների շրջանում, որոնք ուշացումով փորձում են իրենց տեղը գտնել բանակցային գործընթացում», Коммерсантъ-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ՌԴ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի
ռազմավարական գնահատման խմբի ղեկավար Սերգեյ Ուտկինը:
Խոսելով Փարիզի դերի մասին` փորձագետը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ֆրանսիայի ղեկավարությունն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում իրենց երկրում գտնվող հայկական սփյուռքին և փոխգործակցությունը հատկապես կարևոր է համարում 2022 թվականի գարնանը Ֆրանսիայում նախագահական ընտրությունների նախաշեմին:
«Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանին, ապա այնտեղ արդեն հնչել են ձայներ՝ առաջարկելով օգտվել հրադադարի ռեժիմի իրավիճակից և Վրաստանի օրինակի համարժեքով Հայաստանի համար որոշակի գրավիչ «եվրոպական հեռանկար» ձևակերպել: Այնուամենայնիվ, գործնական առումով դժվար թե այս ուղղությամբ շարժ լինի: Ռուսաստանի հետ փոխգործակցությունը հակամարտության կողմերի համար այսօր ավելի կարևոր է դառնում, քան երբևէ, և ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում չի կարելի հույս դնել Ռուսաստանի` «եվրոպական հեռանկարների» նկատմամբ դրական վերաբերմունքի վրա», — ամփոփել է Սերգեյ Ուտկինը:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.