Լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է. «ՀՀ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր թշնամու ներխուժումից հետո 1,5 ամիս Հայաստանի վարչապետը աղեկտուր կանչում էր ՀԱՊԿ-ի օգնությունը՝ մատնանշելով այն կետերը, որոնց համաձայն այդ կառույցը պետք է որ ապահովեր իր անդամ պետության անվտանգությունը։ Բայց։ Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ մայիսին շատ լավ գիտեր՝ ինչ է լինելու, բայց քանի որ դա էլ հերթական միջոցն էր՝ վարկաբեկելու Ռուսաստանն ու ընդհանրապես ՌԴ-ի հետ կապված ամեն ինչ, արեց՝ հոգ չէ, որ դրանից Հայաստանի անվտանգային համակարգը մի քանի կետում էլ փուլ եկավ։ Նախ՝ 2018-ին քրեական գործ հարուցելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ՝ ՀՀ-ն փաստացի սկսեց նախապատրաստվել այսօրվան, քանի որ ավտոմատ կերպով Խաչատուրովին փոխարինելու էր գալու Բելառուսի ներկայացուցիչ Ստանիստլավ Զասը։ 2019-ի ամբողջ ընթացքում բազմիցս բարձրաձայնեցի այդ մարդու վտանգավորության մասին, նույնիսկ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ խորհրդակցեցի, ինձ արձագանքեց վարչապետի այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Հայաստանի բարձրագույն իշխանության մեջ որևէ մեկը վտանգ չտեսավ, որ — Ստանիսլավ Զասը մինչև 1995թ․ ապրել է Ադրբեջանում, ունեցել բիզնես կապեր, — 2015-ին նշանակվել է Բելառուսի ԱԽ քարտուղար և սերտ համագործակցություն սկսել ՆԱՏՕ-ի հետ, պարբերաբար այցելել Թուրքիա, — 2017թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջան այցի ժամանակ Իլհամ Ալիևին վստահեցրել է, որ ամեն ինչ կանի՝ Ադրբեջանի հետ սերտ գործակցությունը ամրապնդելու և միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության քայլեր իրականացնելու համար, — 2018թ․ ապրիլին Ստանիսլավ Զասի պաշտոնական միջնորդությամբ Ադրբեջանը Բելառուսի հետ կնքել է բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մատակարարման վերաբերյալ արտահանման առաջին պայմանագիրը, նույն թվականի հունիսին Ադրբեջան մատակարարել «Պոլոնեզ»-ի առաջին խմբաքանակը։ Այսքան փաստեր սեղանին դնելուց հետո ՀՀ բարձրագույն իշխանությունը 2019-ին իր տարբեր խողովակներով ինձ երաշխավորեց, որ իրենք, ինչպես միշտ, գիտեն ինչ են անում։ Մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը ողջագուրվեց Ալիևի սիրելի ընկեր Ստանիսլավ Զասի հետ՝ նրան տալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելու համաձայնություն։ Շարքային հայ քաղաքացին կարող է չիմանալ, թե ինչ արարած է Ստանիսլավ Զասը և ինչպես է համագործակցել ու համագործակցում մեր թշնամու հետ՝ ընդդեմ մեզ։ Բայց որ երկրի բարձրագույն իշխանությունը չգիտի՝ տգիտություն է կամ, որ ես ավելի հակված եմ, անհայրենիք միտում։ 2020-ի պատերազմի ժամանակ և դրանից հետո բազմիցս Ադրբեջանը ագրեսիա կիրառեց ՀՀ նկատմամբ։ 2021-ին Ադրբեջանը մտավ ՀՀ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզեր։ Որևէ դեպքում ՀԱՊԿ-ի կողմից որևէ թիրախային արձագանք չեղավ, իսկ հուլիսի 3-ին նույն Ստանիսլավ Զասը պաշտոնապես հայտարարել է, թե Վարդենիսի ու Սև լճի խնդիրները «սահմանային միջադեպեր» են, հետևաբար ՀԱՊԿ-ն անելիք չունի։ Մտածող մարդը պետք է կարողանա ժամանակի միջից կապել երևույթները և բռնել այն թելը, որ մի օր քեզ կանգնեցնելու է գերխնդրի առաջ։ Իսկ Հայաստանի այս տհասները շարունակում են պնդել, որ խնդիրները համակարգային քննարկում ու լուծում են ստանում։ 2018-ից հետո այս ապիկարները քանդեցին կիսաեվրոպական Հայաստանում երբևէ գոյություն ունեցած բոլոր համակարգերը, հիմա միջինասիական երկրներից համակարգ են ուզում։ Ի՞նչ համակարգ։ Դուք հավատում եք, որ ՀԱՊԿ-ում պետք է համակարգային կառավարում լինի՞։ Դա նույն է, թե ասենք՝ Հայաստանի կառավարությունում կամ վարչապետի աշխատակազմում համակարգային կառավարում է»։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.