Փաշինյանի՝ վենդետայի մասին հայտարարությունը խուճապի նշան է, նա ինքնատիրապետումը կորցնում է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր Թալին քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ, պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների, կադրային ջարդերի:
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ նման ելույթները պայմանավորված են նրանով, որ Նիկոլ Փաշինյանը նկատում է իր վարկանիշի կտրուկ անկումը, բայց արձանագրեց, որ նման արտահայտություններն արդեն հակառակ ազդեցություն են ունենում հասարակության մոտ .
«Փաշինյանը գիտակցում է, որ իր վարկանիշը նվազում է, գիտակցում է, որ մեկ փուլով չի ստացվում վերարտադրվել, 60% ձայն հավաքելու վերաբերյալ հայտարարությունները զուտ քարոզչական հնարքներ են սեփական թիմին և ընտրազանգվածին կոնսոլիդացնելու համար, իսկ իրականությունն այլ է: Նիկոլ Փաշինյանը փոխարենը ընտրական գործընթացների մարտավարությունը փոխի, նա շատ աղմուկ հանելով, սկանդալային հայտարարություններ անելով փորձում է ուշադրություն հրավիրել իր վրա, ցույց տալ իր վճռականությունը, փորձում է հավատ ներշնչել իր թիմին, որ ամեն ինչ նորմալ է: Ժամանակին իրեն հաջողություն բերած մեթոդոլոգիայով փորձում է հին գործիքակազմն օգտագործել, բայց հիմա քաղաքական և կենցաղային ֆոնն ուրիշ է, ամեն խոսք հասարակության կողմից չի ընդունվում, ընդհակառակը՝ շատերի մոտ հակառակ ռեակցիա է տալիս»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Փորձագետի խոսքով՝ նման հայտարարությունները կարող են նոր բախումների պատճառ հանդիսանալ.
«Փաշինյանը, հասկանալով, որ իր ակնկալած արդյունքը չի գրանցելու ընտրություններին,հասկանալով իրավիճակը, սկսում է բղավել բոլորի վրա, սպառնալ վենդետաներով:
Նիկոլ Փաշինյանի մոտ կան շատ լուրջ էլեկտորալ խնդիրներ, իսկ սա իր մարդկային, բայց ոչ քաղաքական գործչի ռեակցիան է հնարավոր անհաջողությանը: Նման հայտարարությունները վտանգավոր են և կարող են լարել կրքերը՝ներքաշելով դրա մեջ հազարավոր մարդկանց թե՛ Փաշինյանի աջակիցներին, որտեղ կան ոչ հավասարակշռված զանգված, որոնք դա կարող են ընկալել որպես գործողությունների հրահանգ , իսկ նրանց, ում սպառնում են, պետք է պաշտպանական ռեակցիա ունենան, ինչն էլ հակադիր ալիք կարող է առաջացնել»,-ասաց Վիգեն Հակոբյանը:
Քաղտեխնոլգի դիտարկմամբ՝ իշխանության դիրքերը գնալով թուլանում են և հիմա ավելի շատ շանս կա ընդդիմության մոտ, որ խորհրդարան անցնելով կոալիցիա ձևավորեն և իշխանություն վերցնեն, քան գործող իշխանության մոտ կա շանս՝գտնել որևէ ուժ, որի հետ կարելի է խոսել կոալիցիայից:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.