Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին տվել է ժամանակ առաջին հերթին այն պատճառով, որ այս քարոզարշավը իշխանական ուժի կողմից ուղեկցվում է ակնհայտ ստահոդ տեղեկություններ հրապարակելով. Սերժ Սարգսյանի ասածը հետեւյալն էր, որ մենք ասեկոսեներ չենք տարածելում, խոսելու ենք փաստերով: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը:

«Ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նկատեց, որ այն քարոզչությունը, որը վարում է իշխանությունը, դժվար է անվանել քաղաքակիրթ. «Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ: Այդպես էլ 3 տարում չդարձավ քաղաքական դեմք: Մենք գործ ունենք սոցիոպատիկ երեւույթների հետ, առավել եւս նման տիպի մարդիկ այդպես են արձագանքում իրենց գահավիժող վարկանիշին: Կարծում եմ՝ որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում փաստը, որ վարկանիշը գահավիժում է: Ավելին, մեն հանդիպման ժամանակ նա ասում է նախադասություններ, մտքեր, որոնք առաջացնում են տասնյակ նոր հարցեր եւ ստիպված յուրաքանչյուր հաջորդ անգամ նա փորձում է դա ոմպենսացնել բռնության կոչեր հնչեցնելով:

Ինչքան էլ հետո փորձեն ասել, որ քաղաքական վենդետա, կադրային ջարդ բառերը քաղաքական տերմինաբանություն են, կարծում եմ՝ որեւէ մեկի մոտ նման մտըքեր չեն առաջանում, որ խոսքը քաղաքակիրթ տերմինաբանության մասին է: Ակնհայտ է, որ փորձում է հրահրել լարվածության այնպիսի աստիճան, որը կհանգեցնի միգուցե եթե այսպես շարունակվի, նաեւ ներքին բախումների: Սա անթույլատրելի է»,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 8-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հետեւյալը. «Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»:
Այն, որ Արա Այվազյանի հայտարարությունը չէր պարունակում բավականաչփ դետալներ, ես համաձայն եմ, բայց այն, որ նա հստակ ներկայացրեց իրավիճակը, կարծում եմ՝ դա եւս ակնհայտ է, ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնը լքած Արա Այվազյանի հայտարարությանը:

«Եկեք նայենք, թե ինչ հիմնական ուժեր կան յուրաքանչյուր երկրում, երբ նա պայքարում է անվտանգության համար. Դա զինված ուժերն են, երկրորդը՝ դիվանագիտական կորպուսը: Երեք տարի ամեն ինչ արվեց, որ ճախճախվեն մեր զինված ուժերը, որ կազմալուծվեն, նաեւ արվում էին քայլեր, որ ճախճախվի մեր դիվանագիտական կորպուսը:ԳՈՎԱԶԴ00:13Իմանալ ավելին
Այսինքն այսօր ինչպես զինվոր չունենք սահմանի վրա, որ կարողանա անառիկ պահել ՀՀ տարածքը, այնպես էլ զինվոր չունեն դիվանագիտական մարտադաշտում»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը զառանցանք անվանեց Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունները, թե այս իշխանություններին հաջողվել է վերջին ժամանակահատվածում ապահովել ավելի շատ թե զենք, թե ռազմամթերք եւ վերազինել բանակը: «Նա արել է լրիվ հակառակը: Նա մսխել է պաշտպանության բյուջեի միջոցները անիմաստ ձեւով՝ դրանով քայքայելով մեր զինված ուժերը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.