Հատուկ աբովյանցիների և մեր ժողովրդի համար մեկ անգամ ևս արձանագրենք, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, բանակցությունները ներառում էին հետևյալ կարևոր հարցերը,-նշել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթի այն հատվածին, որ մասնավորապես ասել է․ «…2016-ի հունվարին համանախագահները Հայաստանին ներկայացնում են առաջարկ, իրականում պահանջ, որ Հայաստանը հրաժարվի ԼՂ միջանկյալ կարգավիճակից։ Սա նշանակում է, որ վերջնականորեն հրաժարվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու որեւէ հեռանկարից»։
«Աբովյան քաղաքում խոսելով Արցախի հարցի կարգավորումից՝ կապիտուլյանտը կրկին լկտիաբար ստում էր, փորձում էր հիմարացնել հասարակությանը՝ աղավաղելով նախորդ տարիների բանակցությունները։
Միտումնավոր ձախողման տարված բակակցություններով, կապիտուլյանտ Նիկոլը հայ ժողովրդի գլխին պայթեցրեց արյունալի պատերազմը։ Ազգակործան պատուհասի լկտիությունը չափ ու սահման չունի։
Նիկոլը «էշի տեղ դնելով» աբովյանցիներին, ասում է, որ. «…2016-ի հունվարին համանախագահները Հայաստանին ներկայացնում են առաջարկ, իրականում պահանջ, որ Հայաստանը հրաժարվի ԼՂ միջանկյալ կարգավիճակից։ Սա նշանակում է, որ վերջնականորեն հրաժարվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու որեւէ հեռանկարից»։
Հատուկ աբովյանցիների և մեր ժողովրդի համար մեկ անգամ ևս արձանագրենք, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, բանակցությունները ներառում էին հետևյալ կարևոր հարցերը։
Մինչև իր վերջնական կարգավիճակի սահմանումը Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ, որի բոլոր գործառույթները մանրակրկիտ նկարագրված էին։ Մասնավորապես՝ օրենսդիր, գործադիր և տեղական իշխանությունների ձևավորումը և գործունեությունը, ինքնապաշտպանության սեփական ուժերի, դատարանների և իրավապահ մարմինների հիմնադրումը և նրանց գործառույթների իրականացումը, ԵԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակի տրամադրումը, ինչպես նաև անդամակցության իրավունքն այն միջազգային կազմնակերպություններում, որոնց համար Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը որպես խոչընդոտ չի դիտարկվի։ Նախատեսվում էր նաև Արցախում ուղղակի արտաքին ներդրումներ, միջազգային դոնոր կազմակերպությունների և արտասահմանյան պետությունների ուղղակի օգնություն, ինչպես նաև մուտք միջազգային շուկաներ։ Այդ բոլորը գործնականում նշանակում էր «ստատուս քվո պլյուս։
Բացի այդ, մինչ Արցախի վերջնական կարգավիճակի հարցի լուծումը՝ միջանկյալ կարգավիճակում նախատեսվում էին նաև անվտանգության բազմամակարդակ երաշխիքներ։
Արցախի միջանկյալ կարգավիճակում Լաչինի շրջանով անցնող միջանցքի օգտագործման անվտանգության և բոլոր այլ հարցերը պետք է ապահովվեին և որոշվեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից՝ այն ստատուս-քվոյի հիման վրա, որը գոյություն կունենար խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին։ Այդ միջանցքի վերջնական կարգավիճակը և լայնությունը պետք է որոշվեին Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման համատեքստում։ Ամեն դեպքում, խոսքը ոչ թե 5 կիլոմետրի մասին էր, ինչպես այժմ է, այլ բազմակի անգամ ավելի լայն։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երաշխիքներից, ինչպես նաև խաղաղ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, նախատեսվում էր հինգ՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանների վերադարձը, որոնք պետք է ապառազմականացվեին, այսինքն Լեռնային Ղարաբաղի շուրջ պետք է ստեղծվեր ապառազմականացված գոտի և հենց այդ շրջաններում պետք է տեղաբաշխվեին խաղաղապահ ուժերը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ, այլ ոչ թե՝ Լեռնային Ղարաբաղում։
Քելբաջարի շրջանի վերադարձը նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումից հետո միայն։
Այսինքն՝ մինչև նիկոլի և իր պրոթուրքական դավաճանական քաղաքականության ի հայտ գալը՝ համանախագահների բոլոր առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի փաթեթային հանգուցալուծում, փուլային իրականացմամբ, կարգավորման բոլոր տարրերի փոխկապակցվածությամբ։
Այս մասին վերջերս, առավել մանրամասն, հրապարակային խոսել էր նաև 2008-18թթ ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը։
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի դուրս տված հիմարությունները հերքել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ մասնավորապես ՌԴ ներկայացուցիչ, դեսպան Ի. Պոպովը։
Հուսով եմ, որ Աբովյանում Նիկոլի դուրս տվածը կհերքեն նաև ՀՀ նախկին արտգործնախարարներ Զ. Մնացականյանը և Ա.Այվազյանը։ Երկուսն էլ հրաժարական են տվել նիկոլի՝ ակնհայտ դավաճանական ու հակահայկական քաղաքականության պատճառով։
Եվս մեկ անժխտելի փաստ. եթե նախկինում թուրքերին ձեռնտու լինեին բանակցային հարցերը, ապա սորոսի խողովակով եկած թուրքական փողերը, իշխանափոխություն չէին անի Հայաստանում։ Նիկոլը՝ նախ և առաջ հակաղարաբաղյան թուրքական պրոյեկտ է։
Նիկոլը մահաբեր չարիք է Արցախի և Հայաստանի համար։ Սա անհերքելի փաստ է՝ ապացուցված վերջին երեք տարիների իրողություննորով»,-գրել է նա։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.