Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ադրբեջանցիների հետ ինչ-որ պայմանավորվածություններ ունի, որն էլ հավանաբար նրանց թույլ չի տալիս անցնել կտրուկ գործողությունների, որպեսզի սահմանը հատած ադրբեջանցիներին դուրս շպրտեն մեր տարածքից: Զարմանալի է, որ 12 օր է, նստած սպասում են: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով Սյունիքի և Գեղարքունիքի շրջաններում ադրբեջանական զորքերի ներխուժմանը:
Փորձագետի համոզմամբ՝ Սյունիքի տարածք ներխուժմամբ ադրբեջանցիները պահանջում են, որպեսզի Սյունիքով ճանապարհ տրվի իրենց՝ դեպի Նախիջևան և հակառակորդը փորձելու է ամրացնել իր դիրքերը Սիսիանի բարձունքներում, որպեսզի ավելի մոտ լինեն Նախիջևանին:
Հիշեցնենք, որ ադրբեջանական զորքերը արդեն 12 օր է, ինչ հատել են ՀՀ սուվերեն տարածքը՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: Բանակցությունների արդյունքում թշնամական զորքերը ոչ միայն հետ չեն նահանջել, այն նրանց թիվը բազմապատկվել է:
«Սա նշանակում է, որ հայկական կողմը թույլ է տալիս հակառակորդին սահմանը հատել, եթե հայկական կողմը ցանկանար, ապա վաղուց ադրբեջանցի զինվորականներին շրջափակման մեջ էր վերցրել, թույլ չէր տա որ զենք- զինամթերք կամ սնունդ ստանային, եթե սա չի արվել, նշանակում է չեն էլ ուզեցել:
Փոխանակ վերջին վեց ամսվա ընթացքում ամրացնեին մեր սահմանները, նրանք ընդամենը ներքաղաքական պայքարով են զբաղված և մտածում են՝ ինչպես կազմակերպեն իրենց վերարտադրությունը ընտրությունների կամ մեկ այլ միջոցով»,-ասաց զրուցակիցը:
Փորձագետի դիտարկմամբ՝ սահմանների ամրացմամբ չզբաղվելու և ադրբեջանական կողմի հետ ինչ-որ գաղտնի համաձայնությունների գալու արդյունք է, որ թշնամին հատել է մեր երկրի սահմանը և իր դիրքերն է ամրապնդում մեր տարածքում.
«Այդ համաձայնության արդյունքում էլ Հայաստանից տարածքներ են տալիս հակառակորդին , հիմա էլ խոսում են Արարատի և Տավուշի մարզից տարածքների հանձման մասին, կարծում եմ, դրա շուրջ վաղուց կար պայմանավորվածություն և Ադրբեջանը, հասկանալով ներկա իշխանությունների թուլությունը և հանգամանքը, որ ընտրություններից հետո նրանք կարող են հեռանալ իշխանությունից, փորձում են հնարավորինս շատ բան վերցնել»,-ասաց Մանվելյանը:
Փորձագետը նշեց, որ Տավուշի և Արարատի մարզերում գտնվող անկլավները հակառակորդին հանձնելու դեպքում Հայաստանը կտրվում է դեպի հարավ և հյուսիս ճանապարհներից: Հայաստանի միջպետական ճանապարհներն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, արդյունքում Հայաստանը հայտնվելու է շրջափակման մեջ.
«Այս դեպքում դեպի Սյունիք տանող Վայոց ձորի ճանապարհն է անցնում թուրք-ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ, ինչպես նաև դեպի Վրաստան գնացող ճանապարհները: Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է այդ ճանապարհները փակել, այդտեղ զորք տեղադրել: Հայաստանի միջպետական ճանապարհներն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանը հայտնվում է շրջափակման մեջ, իսկ այդ ճանապարհներով շարժվելը հնարավոր է դառնալու միայն Ադրբեջանի բարի կամքի դրսևորման արդյունքում, ինչը նշանակում է Հայաստան պետության վերջնական կործանում»,-ասաց Արմեն Մանվելյանը:
Փորձագետը պնդում է, եթե անգամ հայկական կողմը չի ցանկացել ռազմական բախման գնալ, ապա գոնե պետք է զրկեր հակառակորդին կապի միջոցներից, զենք-զինամթերք, սնունդ ստանալու հնարավորությունից:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.