Ադրբեջանի կողմից ժամանակավոր օկուպացված հայկական Հադրութ քաղաք պատերազմից հետո առաջիններից մեկն այցելել է «Ռիա Նովոստի» գործակալության թղթակիցը՝ ներկայացնելով Արցախի հարավային դարպասում տեսածն ու լսածը։
«Ավտոբուսը կտրուկ արգելակեց։ Վարորդը հայտարարեց. «Հինգ րոպե ընդմիջում, հետո ճանապարհ ընկնենք։ Հադրութըն արդեն մոտ է։ Ճանապարհին ապակիներ են, աղյուսի կույտեր, մի կողմ նետված կոշիկ։ Բնակիչները շտապ լքել են իրենց տները։ Ինչքան հեռու ենք գնում, այնքան ղարաբաղյան ոչ վաղ պատերազմի հետքերն առավել տեսանելի են դառնում»,-գրում է աղբյուրը։
Քաղաքի մուտքի մոտ մի մեծ քար կա, այն ներկված է ադրբեջանական դրոշի գույներով։ Մինչ պատերազմն այն ներկված էր Արցախի դրոշի գույներով։
«Քարը ներկելն առաջին գործերից մեկն էր, որպեսզի հասկանալի լինի, Հադրութը Ադրբեջանն է»,-ասել է լրագրողին ուղեկցող Ռիզվանն ու լուսանկարվել քարի մոտ։
Շուրջ բոլորը լեռներ են, սոճիներ, դաշտային ծաղիկներ։ Ներքևում գեղատեսիլ հովիտն է՝ քաղաքը։ Պատերազմի ժամանակ այն հայտնվեց հակամարտության էպիկենտրոնում։ Մարտերը շարունակվեցին մի քանի շաբաթ։
Այստեղ, ինչպես նաև սահմանակից Վարանդայում ավերակներ, ականապատ տարածքներ չկան։ Պատերազմի հետքերը սկզբում նկատելի չեն։ Կտուրներին թարմ ներկ է, տները գրեթե չեն տուժել։ Խանութներ, դեղատներ…
Դպրոցի դիմաց դեռ խոտածածկ չդարձած մարզադաշտն է։ Ճոճանակներ, ավելի քան վեց ամիս առաջ այստեղ խաղում ու աղմկում էին երեխաները։ Հիմա լռություն է։ Մեկ էլ հանկարծ գնդակի՝ գետնին ընկնելու ձայնը։
«Մեր զինվորականներն են։ Հետևում են իրադրությանը։ Շուրջբոլորը քիչ չեն սադրիչները։ Հայկական դիվերսանտները մինչև ձմեռ չլքեցին Հադրութի լեռները»,-ասել է ադրբեջանցին։
Հեղինակը նշում է, շուրջ բոլորը սփռված են լքված կոշիկներ ու հագուստ։
«Ինչ թաքցնեմ, եղել են բախումներ»,-ասել է գնդակ խաղացող Գասիմը։
«Բնակիչներն ու զինվորականները չէին սպասում, որ մենք կգանք անտառներով։ Պատրաստվում էին հարվածի հյուսիսից՝ Մարտակերտի կողմից, բայց մենք եկանք հարավից։ Ճեղքելով պատպանությունը Ջաբրայիլում, տեղափոխվեցինք Հադրութ։ Այն Լեռնային Ղարաբաղի հարավային դարպասն է։ Ադրբեջանի հարավից դեպի Ղարաբաղի խորք առանցքային ճանապարհներն անցնում են այս հանգույցով: Բայց գլխավորը դեպի Շուշի ուղիղ մուտքն է»,ասել է նա։
Լրագրողի հարցին՝ թե ինչպես էր պատերազմի ընթացքում Հադրութը ձեռքից ձեռք անցնում, ադրբեջանցին ասել է՝ հոկտեմբերի առաջին շաբաթներին հետախուզությունն էր աշխատում։
«Ադրբեջանցիները մտել են Հադրութ, ուսումնասիրել տեղանքը։ Հասել էին մինչև կենտրոն, ապա նահանջել։ ԶԼՄ-ները դա ներկայացրեցին որպես Բաքվի ձախողում։ Երբ մենք ճեղքեցինք հարավային թևը և մտանք քաղաք, լուրջ դիմադրության չհանդիպեցինք»,-պատմել է նա։
Նա մատնանշում է հայկական կողմի սխալ հաշվարկը՝ Հադրութը պաշտպանում էին մի քանի խումբ հատուկ նշանակության ջոկատներ ու աշխարհազորայիններ:
«Հանրային գիտակցության մեջ ընկալվում էր, որ քաղաքում կատաղի մարտեր են ընթանում: Բայց ինքներդ համոզվեք, որ Հադրութն ամբողջական է, ավերածությունները՝ նվազագույն»,-ասել է նա։
Ադրբեջանցի լրագրող, քաղաքագետ Նիջաթ Գաջիևն ասել է՝ մարդիկ հավատում էին սոցկայքերին, որտեղ գրում էին՝ քաղաքը հայերի վերահսկողության ներքո է՚
«Մի քանի մարդիկ ստիպված թողել են իրենց տարեց հարազատներին»,-ասել է նա։
Նշենք, որ կապիտուլյացիայի փաստաթղթի արագ ու գաղտնի ստորագրումից հետո շատ հայկական ջոկատներ մնացին թշնամու թիկումքում. ադրբեջանցիները օգտվելով առիթից նրանց որակեցին «դիվերսանտներ», շատերին գերի վերցրեցին, գերի չհանձնվողներին ու վիրավորներին՝ գնդակահարեցին։
***
Հադրութ (հազվադեպ՝ Գետահատ), քաղաք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը ներկայում օկուպացված է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Հադրութի շրջանի վարչական կենտրոնը և Արցախի Հանրապետության 12 քաղաքներից մեկը։Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքային համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքից գտնվում է 72 կմ հեռավորության վրա։Հադրութի հիմնադրման մասին հստակ տեղեկություններ հայտնի չեն։ Բնակավայրի տարածքում ու շրջակայքում հայտնաբերվել են տասնյակ հուշարձանները, որոնք թվագրվում են հեթանոսական, վաղ քրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններիով։
Տարբեր դարերում բնակավայրը բազմիցս ենթարկվել է պարսիկների, արաբների, սելջուկյան թուրքերի, թաթար-մոնղոլների, օսմանյան թուրքերի ավերածություններին։
Վերջին 100 տարում Հադրութը եղել է հայ-ադրբեջանական հակամարտության օջախներից։ 1918 թվականին Հադրութի բնակչությունը կատաղի դիմադրություն է ցույց տվել Զանգեզուրի վրա հարձակման գնացող թուրքական զորքերին։
Խորհրդայնացումից հետո, ընդգրկվելով Խորհրդային Ադրբեջանի կազմում, Հադրութը հայտնվել է ադրբեջանական տնտեսական շրջափակման մեջ․ փակվել են գրեթե բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, ոչնչացվել են հարյուրավոր հեկտար այգիներ։
Հին Հադրութն օղակված է եղել պաշտպանական մի շարք բերդ-ամրոցներով։ Հյուսիս-արևելքում պահպանվել են «Բերդի մուտք» անունով հին բերդապարսպի հետքերը, հարավում՝ «Ծծախաչ» անունով բերդի, հյուսիսում՝ «Վնեսաբերդի», հարավ-արևելքում՝ «Ցորաբերդի» պարիսպների և աշտարակների առանձին մասեր։ Պահպանվել և նորոգվել է հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հիմնադրվել է 1621 թվականին։ Քաղաքի հին հատվածի որոշ մասեր նույնպես պահպանվել են ի դեմս 1-3 հարկանի պատշգամբներով տների։Հադրութ համայնքի կազում ընդգրկված են նաև Վանք և Տյաք գյուղերը։ Հադրութ քաղաքում առկա էր միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մանկական երաժշտական դպրոց, մշակույթի և երիտասարդության կենտրոն, շրջանային հիվանդանոց, քաղաքապետարան, իսկ Վանք և Տյաք գյուղերում՝ մշակույթի տներ։ Համայնքային ճանապարհները ասֆալտապատ են։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Հադրութն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ։ Գործում էին վեց տասնյակից ավել առևտրային օբյեկտներ և 3 բանկի մասնաճյուղեր
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.