Քրեական օրենսգիրքը հավանաբար շատ մեղմ է, երբ պատերազմում որդուց գեթ մի լուր չունեցող ծնողին խաբող, գումարներ շորթողին ընդամեն խաբեության հոդվածով է դատապարտում։
Հետպատերազմյան շրջանում այսպիսի դեպքերը բացառություն չեն։ Խաբեության զոհ է դարձել նաև Լուսինե Զաքարյանը, որը 2020–ի հոկտեմբերի 1-ից որդուց՝ Յուրիկ Մարկոսյանից, ոչ մի լուր չի ստացել։ Զինվորի ընտանիքը մինչ 2018-ը ապրել է Ռուսաստանում։ Փաշինյանի իշխանության գալուց հետո Յուրիկը Հայաստան ծառայելու ցանկություն է հայտնում։ Ջաբրայիլում է ծառայել, շուրջ 9 ամսվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է։ NEWS.am–ի հետ զրույցում մայրն ասում է, թե Հայաստանի բոլոր դիահերձարաններում եղել են, ԴՆԹ անալիզներ հանձնել, անհետ կորած զինվորների ծնողների հետ բոլոր պետական գերատեսչությունների դռները թակել են, բայց իզուր։
Պատերազմից հետո Հարութ անունով մեկը (կեղծանունով է ներկայացել, իրականը՝ Ռուբեն Դանիելյան) գումարի դիմաց խոստացել է որդուն գերությունից ազատել, սակայն խաբեությամբ երկու ամսվա ընթացքում պահանջել ու տերմինալով ստացել է մեկուկես միլիոն դրամ։
«Այնպես էր մեր տվյալները ասում, մտածեցի, թե մեր տնից է դուրս եկել, հավատացի։ Մտածում էի, թե ո՞նց կարող են զինվորի մորը խաբել։ Վերջին օրն էլ զանգեց, թե տղադ գալիս է, 85 հազար դրամ է պետք, ուղղաթիռով է գալիս»,– նշում է նա։
Սոցիալական ծանր վիճակում գտնվող զինվորի ծնողները ստիպված վարկ են վերցնում, որպեսզի պահանջվող գումարը տան։ Երկու ամիս անց հասկանում են, որ գործ ունեն խաբեբայի հետ։ Դիմում են ոստիկանություն, գումար շորթողին հայտնաբերում են, սակայն զինվորի մայրը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այս օրերին տվյալ անձը իբր առողջական խնդիրներ լուծելու պատճառաբանությամբ ազատության մեջ է։ «Ինչպե՞ս է պատահում, որ զինվորի ծնողներին խաբում է ու հիմա ազատության մեջ է։ Ու՞ր է օրենքը։ Երկու ամիս է սպասում էի հեսա–հեսա տղաս պիտի գա։ Ունեմ–չունեմ էդ մի երեխան։ Ասում էի՝ տունն էլ կծախենք, անտուն էլ կմնանք, միայն թե երեխաս գա»,–ասում է Լուսինեն ու հավելում, թե հիմա էլ խաբեբան հայտարարում է, թե իբր իրեն այդքան գումար պարտքով է տվել, որպեսզի վիրահատվի։ «Իմ ի՞նչն էր, որ պարտքով տայի»,–վրդովված ասում է Լուսինեն։ Դեռ ավելին, շառլատանը նաև ծնողներին սպառնացել է, որ ոստիկանություն չդիմեն։ «Ասում էր՝ շուտ գումար ուղարկի, տղադ արյան վարակ կստանա, պիտի բուժվի։ Սա իբր քիչ էր, մի հատ էլ վախեցնում է, թե չգնաս բողոքես, գետնի տակից էլ լինի քեզ կգտնեմ»,– նկատում է նա ու չի բացառում, որ կաշառքով է քրեական պատասխանատվությունից խուսափում։
Այսօր Լուսինեն օրուգիշեր աշխատում է, տարբեր տեղերում մաքրություն է անում, որպեսզի կարողանա որդուն իբր վերադարձնելու համար վերցրած վարկերը մարել։ «Գոնե ուրիշ ճանապարհով փորձեր գումար աշխատել, էլի կարելի էր հասկանալ, բայց ասում է՝ քո տղան ողջ է, բերում ենք, հիմա նախարարությունում է։ Պատկերացնու՞մ եք ինչ վիճակում պիտի լինի ծնողը»,–հուզմունքը կոկորդում խեղդելով, ասում է մինուճար Յուրիկի մայրը։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.