Կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունների գործողությունները համարժեք չեն Ադրբեջանի կողմից դրսեւորվող ագրեսիային: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունը փաստացի կիսաքանդ վիճակի մեջ է, իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանը գտնվում է նախընտրական ցիկլում, ապա մեր վիճակը էլ ավելի է բարդանում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ի վաղ առավոտյան հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Իսկ մայիսի 13-ին կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Հայաստանը Ադրբեջանի զինված ուժերից պահանջել է անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։
«Ես կարծում եմ Ադրբեջանը օգտվում է այս իրավիճակից և փորձում է մեզ փաստի առաջ կանգնեցնելով դիրքային առավելություն ստանալ սահմանամերձ գոտիներում, Հայաստանի և Ադրբեջանի նոր սահմանի ողջ երկայնքով»- շեշտել է քաղաքագետը:
Նրա արձանագրմամբ՝ առաջացել է նոր սահմանագիծ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի այդ սահմանագիծը միս ու արյուն ստանա, հայկական կողմը պետք է բոլոր դիրքերը պոստ- ֆակտում իր վերահսկողության տակ վերցնի, բոլոր հնարավոր միջոցներով:
«Եթե հայկական կողմը պասիվ և կրավորական դիրքում լինի, ապա, կարծում եմ, նման միջադեպերը շարունակական բնույթ կունենան սահմանագծի ողջ երկայնքով», — նշել է Ե.Բոզոյանը՝ ընդգծելով, որ սահմանագծի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը շատ երկարատև է:
«Երբ մենք կկարողանանք սահմանի բոլոր դիրքերը պոստ-ֆակտում մեր վերահսկողության տակ վերցնել, այնտեղ մեր զինված ուժերին տեղակայել և թույլ չտալ, որ հակառակորդը չեզոք գոտում նոր դիրքեր գրավի, իրավիճակը կկայունանա: Բայց, վաղ թե ուշ դեմարկացիայի խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը ունենան միջազգային ճանաչված սահմաններ»,- նկատել է Բոզոյանը:
Նշենք, որ Հայաստանը սահմանների ճշտման խնդիր ունի նաեւ Վրաստանի հետ եւ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ գործում է համատեղ աշխատանքային խումբ՝ դեմարկացիան իրականացնելու համար։
«Օրինակ՝ Հայաստանի և Վրաստանի սահմանների մոտավորապես 60%-ն է ճշգրտված, մնացած 40%-ը ճշգրտված չէ, չնայած նրան, որ մեր երկրների մեջ չկա որևէ պատերազմական գործողություն, և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անցել է 30 տարի: Նույնը կարելի է ասել Վրաստանի և Ադրբեջանի սահմանների մասին, այնտեղ էլ մոտավորապես 40%-ը ճշգրտված չէ: Այսինքն, այդ պրոցեսը կարող է տասնյակ տարիներ տևել, իմաստ չունի, որ մենք սպասենք, երբ այս գործընթացը կվերջանա: Հիմա մենք պետք է մեր զորքերը տեղակայենք սահմանագծում և թույլ չտանք, որ թշնամին չեզոք գոտում նոր դիրքային առավելություն ստանա: Դրանից հետո, մենք ամրագրելով դե-ֆակտո սահմանները կկարողանանք կառուցենք մեր դե-յուրե փաստաթղթերը», — շեշտել է Բոզոյանը:
ՀՀ պետական սահմանների մոտ իրավիճակի կտրուկ սրվելու հետեւանքով տարբեր փորձագետներ կարծիք են հայտնում, որ գուցեեւ սա կազմակերպված սադրանք է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հետաձգելու համար։ Սակայն քաղաքագետը քիչ հավանական համարեց, որ ռազմական դրության պատճառով արտահերթ խորհրդարանական ընտրությունները կչեղարկվեն:
«Այս պրոցեսները վերջնական վերահսկողությունից դուրս չեն գա: Այսպիսի սցենարը կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, եթե լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն, ինչը քիչ հավանական է»,- շեշտել է Բոզոյանը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.