ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ Politik.am-ը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։
Հարց. ԱՄՆ դեսպանն իր վերջին հարցազրույցում ասում էր, որ իրենք կարող են ՀՀ-ին տալ ռազմական էական աջակցություն, բայց Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Արդյո՞ք սա առաջարկ է Հայաստանին՝ փոխել վեկտորն արտաքին քաղաքականության մեջ։
Ս. Սարսգյան. Նախ պետք է հասկանալ՝ ինչ է ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Օրինակ՝ Ադրբեջանին տրամադրում են ռազմական օգնություն, վերջին երեք տարիներին շուրջ 100 մլն դոլարի ռազմական օգնություն են տրամադրել, բայց դրանք տրամադրվել են բացառապես կրթական ծրագրերի տեսքով՝ հակաահաբեկչական գործողությունների համար։ Ընդ որում հաշվի են առել Ադրբեջան-Իրան ջրային սահմանը։ Մենք էլ ենք ինչ-որ օգնություն պարբերաբար ստացել, թեև ծավալը փոքր է եղել։ Օրինակ՝ Տաջիկստանն ու Ղրղզստանն էլ վերջին 3 տարիներին մոտ 40 մլն դոլարի աջակցություն են ստացել ԱՄՆ-ից՝ լինելով ՀԱՊԿ անդամ պետություն։ Դեսպանի նպատակը կարծում եմ այլ էր։ Սա առաջին հերթին մեսիջ էր առ այն, որ միգուցե ՀԱՊԿ-ի հետ վերանայենք մեր հարաբերությունները։
Հարց. ԱՄՆ-ն, շրջանցելով 907 բանաձևով սահմանված արգելքը, ռազմական աջակցություն է պատրաստվում տրամադրել Ադրբեջանին։ Սա ի՞նչ մեսիջ է։
Ս. Սարգսյան. Տեսեք, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը միասնական որևէ համակարգում չեն, իսկ դեսպան ասում էր, որ քանի որ ԱՄՆ-ն ՀԱՊԿ-ի անդամ չէ, ՀՀ-ին օգնել չի կարող։ 907-րդ բանաձևում կա հոդված, որով արգելվում է որևէ տեսակի օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Իսկ 2001-ին Բուշը պառլամենտից խնդրեց, որ կոնկրետ դեպքերում շրջանցի այդ հոդվածը և օգնություն տրամադրի Ադրբեջանին։ Բայց տրամադրվող աջակցությունից առաջ էլ պայման են թելադրում, որ այդ աջակցությունը չպետք է օգտագործվի Հայաստանի ու Արցախի դեմ։ Բայց չկա որևէ վերահսկողություն, թե այդ գումարն ինչի վրա է ծախսվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.