Ադրբեջանը կրակելով հայկական բնակավայրերի, դիրքերի վրա՝ միանգամից երկու խնդիր է լուծում. Մի կողմից փորձում է ահաբեկել բնակիչներին, որ Արցախում ապրելը անվտանգ չէ, մյուս կողմից՝ խարխլել հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություններով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: ԱՀ ՊԲ-ի փոխանցմամբ՝ նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները: Թիրախավորվել է մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շոշ գյուղը։
Արցախի արտգործնախարարի գնահատմամբ՝ դա ակնհայտ Ադրբեջանի կողմից հայատյացության, նացիզմի քաղաքականության դրսեւորում է, ահաբեկչություն։
«Բաքուն հասկանում է, որ լայնածավալ պատերազմն այս պահին անհնարին է, քանի որ այստեղ ռուս խաղաղապահներ են տեղակայված, իսկ լայնածավալ պատերազմը ենթադրում է հարձակում ռուս խաղաղապահների վրա։ Եթե նման հարձակում լինի, դա ոչ այնքան Արցախի դեմ է լինելու, այլ ավելի լայն աշխարհաքաղաքական ավանտյուրա, որը Բաքուն միայնակ չի կարող սանձազերծել։ Ադրբեջանի մեջքին այս դեպքում պետք է կանգնած լինի նաև Թուրքիան»,- նշել է Դավիթ Բաբայանն ու ավելացրել. «ստեղծված իրավիճակում Բաքուն փորձում է քիչ ռեսուրսներով ունենալ նույն հետևանքները։ Այսինքն՝ այս կրակոցները, հարձակումները մեքենաների վրա, քարկոծումը կարելի է բարդել մեկ-երկու խենթի վրա, մեկ-երկու անձի վրա, որոնց կարելի է ներկայացնել որպես այսպես կոչված տուժողներ հայկական ագրեսիայից։ Բայց իրականությունն այն է, որ իրենք ուզում են ահաբեկել Արցախի ժողովրդին և ցույց տալ, որ այստեղ ապահով չէ։ Ցույց տալ, որ այստեղ մարդկանց կյանքը վտանգված է և սրանով հասնել իրենց նպատակներին։ Իսկ իրենց նպատակներից մեկն է ՝ ահաբեկել Արցախը, որպեսզի ժողովուրդը, որը այստեղ մնացել է մեկնի իր Հայրենիքից, իսկ ով ուզում է վերադառնալ- չվերադառնա։ Այսինքն` նպատակն է հայաթափել Արցախը»։
Բացի այդ՝ այդպիսով նրանք ուզում են խարխլել նաեւ հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները։ «Այսպիսի հարձակումներն ոմանք կարող են ներկայացնել որպես խաղաղապահների վատ աշխատանքի հետեւանք։ Կարող են ասել, որ խաղաղապահները չեն վերահսկում իրավիճակը և այլն»,- ասաց Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Բաբայանը նկատեց, որ մենք գործ ունենք ծրագրավորված, բազմաշերտ, էժանագին քաղաքականության հետ, որը վարում են շատ բարբարոսական և նախնադարյան մեթոդներով։
Թշնամին կրակոցներ է արձակում ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի բնակավայրերի ուղղությամբ։ Վերջին դեպքն արձանագրվել է երեկ՝ Կապանի խոշորացված համայնքի գյուղերի ուղղությամբ եւ Արցախի ԱԳ նախարարի գնահատմամբ, այս իրադարձությունները փոխկապակցված են։
«Արցախն ու Սյունիքը հայոց պետականության ողնաշարն են։ Եվ եթե ողնաշարը խարխլվում է, ապա բնական է, որ ողջ օրգանիզմը կարող է խարխլվել։ Ադրբեջանի նպատակն է ՝ ահաբեկել Արցախը և Սյունիքը, և կոտրել մեր ողնաշարը»,- շեշտեց նախարարը։
Բաբայանը ասաց, որ նման սադրանքներին թշնամին ապագայում էլ գնալու է և օգտագործելու է այս մեթոդները։
«Մենք պետք է պատրաստ լինենք նման դեպքերին։ Կա միայն մեկ տարբերակ այս ամենին դիմակայելու ՝ մենք պետք է ուժեղանանք, դուրս գանք այս սթրեսից և ոտքի կանգնենք։ Այլ տարբերակ չկա»,- ասաց Բաբայանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.