Yerevan.Today-ը գրում է․
«Արդեն տևական ժամանակ է, ինչ իշխանության մանրապճեղ գործիչները, արտահերթ ընտրություններում պարտության հոտն առնելով, սկսել են մարտավարություն փոխել․ սրանք պատերազմում պարտությունից հետո մկան ծակից դուրս չէին գալիս, իսկ հիմա խորհրդարանի ամբիոնից մատ են թափ տալիս, անպատկառ ելույթներ են ունենում, փորձում են հանրության ատելությունը, որ հիմա ամբողջությամբ իրենց կողմն է, տարածել աջ ու ձախ։ Մեր երկրում արդեն սվաղում են հողերը տալու թեման, պատերազմը ձախողելու թեման, բոլորին մեղադրում են, իրենք Աստծու գառ են։ Հանրության ուշադրությունը պատերազմում իրենց պարտությունից փորձում են շեղել այս անգամ դեպի դղյակները, «նախկինների» դղյակները։ Ասում են՝ մեղավոր չենք, որ հողերը ծախել ենք, ավելին՝ հողերը հեչ․ մեղավոր չենք, որ 5 հազար հոգու զոհ ենք տվել, նրանք էլ հեչ, մեղավոր չենք, որ անհետ կորածներ ունենք, նրանք էլ հեչ, մորգերում ման եկեք․ մեղավոր ենք, որ դղյակները չենք կարողացել բերել պետբյուջե։ Է՝ բերեիք։
Ժողովուրդ, դղյակի թեման շատ լավ մշակված խայծ է։ Թե բա՝ նախկինների դղյակները խոստանում ենք հետ բերենք։ Ստոպ․ էդ ո՞ւմ եք էշի տեղ։ Նախ որտե՞ղ եք հետ բերելու, գուցե ձե՞զ եք ուզում վերցնել։ Բայց նաև՝ ո՞ւմ և ո՞ր դղյակների մասին եք խոսում։
Հիմա անդրադառնում եմ Նիկոլ Փաշինյանի ու թիմի վերջին երեք նշանակումներին։ Արտակ Դավթյան․ նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Մարդը դղյակ ունի։ Արշակ Կարապետյան․ ընդամենը 2 օր առաջ իրավունքի ուժով Նիկոլը դարձրել է գենշտաբի պետի տեղակալ։ Դղյակ ունի։ Գագիկ Ջհանգիրյանին Նիկոլի խորհրդարանը ընտրել է ԲԴԽ անդամ, հիմա էլ ուզում են ԲԴԽ նախագահ նշանակել։ Գագիկ Ջհանգիրյանը դղյակ ունի մեկի փոխարեն մի քանիսը։ Մեկը վարձով է տվել Իրաքի դեսպանատանը։ Ասում են՝ դղյակ ունես, ասում է՝ գոմ է։ Էն մարդիկ, որ էսօր խոստանում են ինչ-որ դղյակներ վերադարձնել, հենց իրենք կասկածելի պայմաններում մի քանի դղյակ ունեցող այս մարդուն ընտրել են ԲԴԽ անդամ։ Ես չեմ ընտրել ԲԴԽ անդամ, նախկինները չեն ընտրել, դուք եք ընտրել։
Բա էլ ի՞նչ դղյակներից եք խոսում, էդ ո՞ւմ դղյակներից եք խոսում։ Հլը ասեք։ Էդ դղյակները նոր չեն կառուցվել, հնում են կառուցել, նախկինների ժամանակ, ու դուք նրանց պաշտոն եք տալիս։
Այս պահին կառավարության մի քանի պաշտոնյա, օրինակ՝ վարչապետը, ԱԺ նախագահը, բնակվում են դղյակում, նրանք պահում ենք մենք ու 2 մլն դոլար մեզանից գողացել են, ռեմոնտ են արել դրանք։ Այս պահին ազգային ժողովում նստած են մի քանի պատգամավորներ, որնք ապրում են դղյակներում, պետական պաշտոնյաների մեջ այս պահին կան մարդիկ, որոնք ունեն դղյակներ։ Ո՞ւմ եք ձեռք առնում։
Բայց այսօր էլ դղյակ ձեռք բերողներ կան։ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյան․ մամուլը գրել է, որ 2020 թվականի սեպտեմբերին 251 հազար դոլարով Ջրվեժում 3 հարկանի առանձնատուն է ձեռք բերել։ Երևանի էլիտար շենքերից մեկում էլ, էլի ըստ մամուլի, 150 քմ մակերեսով բնակարան է գնել, շքեղ Range Rover ավտոմեքենա է ձեռք բերել։ Սիմոնյան Ալեն, պատգամավորի աշխատավարձով ու պրեմյայով էդ ո՞ց ես հեղափոխությունից մեկ-երկու տարի հետո երկու հատ տուն գնում։ Գիտե՞ք ինչքան մեծ ներդրում է պահանջում հեռուստատեսություն ունենալը, էնպես չի, թե որևէ մեծահարուստ կարող է վաղը հեռուստատեսություն բացել։ Ազգային ժողովի պատգամավորի կինը էդ ո՞նց է հաջողացնում հեռուստատեսություն ունենալ։ Ասեք՝ իմանանք։ Ու դուք ուրիշից խոսելու իրավունք ունե՞ք»։
Մանրամասն ՝ սկզբնաղբյուրում։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.