yerkir.am-ը գրում է․ Հուշերը սպանում են ինձ, ափսոս մեր տղերքը. «Տիգրան Մեծ» պետական ռազմամարզական հատուկ վարժարանի ղեկավար, գնդապետ Կորյուն Ղումաշյանը վերհիշում է 2020 թվականի Արցախյան պատերազմն ու շեշտում՝ բազում հարցեր ունի, որոնց պատասխանները դեռեւս չեն տրվել։
«Երկարատեւ մարտերից հետո՝ հոկտեմբերի 22-ին, Արցախից դուրս եմ բերում ջոկատը, 24-ին նորից, զենքը վերցրած, գնացինք, որ մտնենք Արցախ, չկարողացանք անցնել Լաչինը։ Ո՞նց հասկանամ։ Թուրքը, ծափ տալով, հասել էր Լաչին ՝ առանց դիմադրության, ո՞նց հասկանամ։ Շատ-շատ հարցականներ կան։ Հոկտեմբերի 3-ից Ջաբրայիլից հետ են եկել, ես մտածում էի՝ ամսի 8-ից են եկել։ Մի հատ դերասանիկ կա, չգիտեմ` անունն ինչ ա դրել, ամսի 8-ին փախել ա էնտեղից։ Զինվորին լքածները եկել, եսիմ ինչ են խոսում։ Ով խրամատում զինվորի կողքին կանգնած է եղել, չի կարող հերքել իմ խոսքերը»,-պատմում է գնդապետը։
Անձամբ է տեսել, թե ինչպես են պատերազմի թեժ պահին ինչ-որ անձինք, ըստ երեւույթին` բարձրաստիճան պաշտոնյաներ, կռվելու փոխարեն իրենց ունեցվածքը դուրս բերել․ «Կռվի անվան տակ մարդ էին հավաքում իրենց շուրջը, տղերքին օգտագործում էին իրենց եղածը Հադրութից տանելու համար։ Իմ աչքով եմ տեսել այդ ամենը»։
Աբսուրդն այսքանով չի սահմանափակվում։ Ղումաշյանը պատմում է, որ պատերազմի ժամանակ մի քանի հազար կամավորական զինաթափվել, տեղավորվել է գնդերից մեկում, հրաժարվել բարձրանալ դիրքեր․ «Աչքերս փակեցի, բերանս բացեցի։ Բոլորը լսել են, թե ոնց եմ հայհոյել բոլորին։ Սերյան Օհանյանի հետ համոզում էինք՝ բարձրանալ դիրքեր, չէին գնում։ Երեւանից եկել էին` ծաղիկ հավաքելու»։
Այս առնչությամբ հակասական տեսակետներ են հնչում, շատերը պնդում են, թե կամավորականներին հրաժարվել են տանել դիրքեր: Ղումաշյանը հակադարձում է․ «Ամեն ինչ անկազմակերպ էր, կամավորականների մեծ մասը կռիվ չէր տեսել, հասկանո՞ւմ եք` վախեցած էին բոլորը։ Չէին ենթարկվում հրամանատարությանը։ Իմ ջոկատում կար մի տղա, որը վախից ասաց՝ թողնում եմ` գնամ։ Զենքը պահեցի ճակատին, ասի՝ կսպանեմ հենց հիմա։ Պատերազմից հետո արիության մեդալ ստացավ»։
Մի քանի պատերազմ տեսած գնդապետը վստահեցնում է՝ վախը հաղթահարելը մեկ ակնթարթ է, պետք է կարողանաս ճիշտ կողմնորոշել քո զինվորին․ «Անօդաչու թռչող սարքերը մեզ չկարողացան վնասել, ես թույլ չէի տալիս երկու հոգի իրար կողք կանգնի»։
Ղումաշյանը կարծիքով՝ անկախ այն իրողությունից, որ Թուրքիան օգնում էր Ադրբեջանին, մեկ է՝ կհաղթեինք այս պատերազմում․ «Իմ հաղթանակը իմ տղերքի, իմ բանակի տարած հաղթանակը նվեր տվեցին թուրքերին, ախր խի՞ չեք ուզում հասկանալ այս ամենը։ Ո՞վ է այդ դավաճանը։ Սա այն վարժարանն է, որը բանակին 600 սպա է տվել, 20 հոգի հերոսաբար զոհվել են այս պատերազմում, զոհվեցին` մեկ մետր անգամ դիրք չտալով, մնացին դիրքերում, դուք հասկանո՞ւմ եք։ Վիտոյին խի՞ եք փնովում, արա’, խի՞ եք փնովում էդ տղուն։ Թացն ու չորը խառնել են իրար»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, պետական մյուս այրերի այն տեսակետին, թե պետք է փոխենք մեր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ, թուրքերին չդիտարկենք որպես թշնամի, Ղումաշյանը կոպիտ է արձագանքում․ «Սրիկայություն է կատարվում այսօր մեր երկրում։ Լեւոնը ասաց՝ լավ տղա եք, պահեք էդ հողերը։ Արա՛, մենք պահինք, խի՞ տվիք մեր հողերը, արա’, ասեք հասկանամ։ Էսօր էլ կանգնել ասում են՝ Հայոց ցեղասպանությունը խի՞ եք պետականորեն բարձրաձայնում, ցեղասպանություն եք մոռանալ տալիս, ասում եք՝ թուրքերին մի՛ հիշեցրեք։ Արա՛, այ վիժվածքներ, գնացեք թուրքերի մոտ ապրեք, թողեք մենք հանգիստ ապրենք մեր երկրում, ի՞նչ եք ուզում մեզնից։ Տեղ գյուղից էն կողմ Արցախն ա, Ադրբեջանը չի, Շուշին հայկական ա, ով ասի՝ ադրբեջանական ա, սրիկա ա իմ համար, կապ չունի՝ ով են իրանք, եւ թուրքը մնում է մեզ թշնամի։ Դուք տեսե՞լ եք, թե ոնց է երեխան ընկած թպրտում, հա՞։ Իմ աչքի առաջ ականն ընկավ, մերը էրեխեքի հետ կտոր-կտոր եղավ։ Թուրքն աշխարհի ամենաարգելված զենքերով ռմբակոծեց մեր դիրքերը, մեր կանանց, մեր էրեխեքին, դուք էլ եք ուրեմն թուրք, գնացե՛ք Ադրբեջանում, Թուրքիայում ապրեք։ Սա իմ պապական հողն է, ձերը չի, դուք չեք հասկանում՝ ինչ է նշանակում՝ գերեզման ունենալ, գերեզման այցելել»։
Մանրամասները դիտեք yerkir.am-ի տեսանյութում:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.