Չենք կարող ասել, որ սա վերջնական որոշում է, բայց հավանականությունը մեծ է, որ հենց հունիսի 20-ին կգնանք ընտրությունների։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Վերջինս նկատեց՝ այս պահի դրությամբ իշխանությունները տրամադրված են ընտրությունների գնալու, բայց դա չի նշանակում, որ մեկ շաբաթ հետո նույն տրամադրվածությունը կունենան։ Ըստ նրա՝ կան մի շարք խնդիրներ, որոնք հրատապ պետք է լուծվեն․ «Երկիրը գտնվում է ինքնահոսի վիճակում, սակայն սա երկար չի կարող շարունակվել, հիմա առանց որևէ ուղղության, իներցիայով գնում է, ինչը խնդիրներ է առաջացնելու։ Բացի այդ՝ ի վերջո պետք է հասկանանք՝ որ քաղաքական ուժն ինչ վարկանիշ ունի»,-նշեց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով արտաքին խաղացողները նույնպես պահանջում են Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնել։ Արմեն Բադալյանը նկատեց՝ նոյեմբերի 9-ից հետո Ֆրանսիայի նախագահի զանգից բացի ԵՄ ոչ մի երկիր, անգամ Հայաստանի դաշնակից երկրների ղեկավարները և բարձրաստիճան գործիչները Հայաստան չեն եկել կամ Հայաստանի վարչապետին չեն զանգահարել․ «Չգիտեն՝ վարչապետն այն վստահությունը, լեգիտիմությունն ունի՞, որի հետ արժի համագործակցել, թե ոչ։ Արտաքին և ներքին տարբեր գործոններ կան, որոնք ստիպում են իշխանություններին գնալու արտահերթ ընտրությունների, որին կմասնակցեն Հայաստանի քաղաքական դաշտի գրեթե բոլոր ազդեցիկ ուժերը»,-ասաց Արմեն Բադալյանը։
Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ ընտրություններին, քաղտեխնոլոգը նշեց, որ նա մեկ անգամ արդեն ասել է և դա ուժի մեջ է։ Ինչ վերաբերում է նրա՝ ընտրություններում հաղթելու շանսերին, Արմեն Բադալյանը նկատեց՝ թեև Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ կմասնակցի, բայց այս պահի դրությամբ դեռևս չեն տեսնում քաղաքական այն ուժը, որի ցուցակը գլխավորելով՝ երկրորդ նախագահը պետք է մասնակցի ընտրություններին․ «ԲՀԿ-ն ասաց՝ ինքնուրույն է գնում ընտրություններին մասնակցելու, այս պահի դրությամբ չենք տեսնում ինստիտուցիոնալ այն կառույցը կամ կուսակցությունը, որը կարող է գլխավորել երկրորդ նախագահը և նրան տանել հաղթանակի։ Նա հարցազրույցներով կարողացավ որոշակիորեն իր վարկանիշի մեջ փոփոխություն գրանցել, մասնավորապես վարկանիշը բարձրացնել և հակավարկանիշն իջեցնել, բայց դա շատ քիչ է ընտրություններին մասնակցելու համար, որովհետև սա քաղաքական ուժի ընտրություն է»,-ասաց Արմեն Բադալյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է երկրորդ նախագահն ընտրություններին մասնակցի ՀՀԿ-ի ցուցակով, Արմեն Բադալյանը նկատեց՝ թեև քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, բայց զրոյին է մոտ հավանականությունը, որ երկրորդ նախագահը ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելով կգնա ընտրությունների․ «Նրանց հարաբերություններն այդքան էլ դաշնակցային չեն, նրանք ուղղակի իրավիճակային դաշնակից են։ Բայց հարցական է, թե ՀՀԿ-ի ղեկավարը որքանով է ազնիվ այս գործընթացում։ Հնարավոր է եղած ուժերը, միգուցե ՀՅԴ-ն, «Հայրենիք»-ը դաշինքի մեջ մտնեն և գնան ընտրության»,-ամփոփեց քաղտեխնոլոգը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.