Էջմիածնի N զորամասից մարտական գործողություններին մասնակցելու նպատակով Զանգելանում շրջափակման մեջ հայտնված զինծառայողների հարազատները երեկ հանդիպել են Քննչական կոմիտեի պաշտոնյաների հետ։ Նրանք անհանգստացած են՝ ԴՆԹ փորձաքննությունների պատասխանները կեղծում են։ Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշեցրեց դեպքը, ինչին ականատես են եղել երկու օր առաջ։
Հարազատ 2 եղբայր ԴՆԹ թեստ էին հանձնել անհետ կորած եղբորը գտնելու համար և ստացել էին 2 տարբեր պատասխան։ Ադոյանը վստահեցրեց ՝ Վարդանյանն ամբողջ հանդիպման ընթացքում ցանկանում էր ճշտել երկու եղբայրների ինքնությունը, սակայն հանդիպմանը մասնակցած 25 ծնողները նրանց ինքնությունը գաղտնի են պահել, քանի դեռ վստահ չեն, որ ԴՆԹ փորձաքննությունները բարեխղճորեն են կատարում։
«Ինքն ուզում է հստակ իմանա՝ ովքեր են երկու եղբայրները և ո՞ւմ մասով է արյուն հանձնվել։ Ես էլ ասացի՝ եկել ես սատանի մայլեն քյանդրբազությո՞ւն ես ուզում անես, չի ստացվի։ Բնականաբար անունը չենք տվել, որովհետև իրենք մեկ վայրկյան հետո կարող են դա ձևակերպել, որ շփոթմունք է տեղի ունեցել, կամ ինչ- որ մի թվի տարբերությամբ սխալ է եղել։ Մի եղբոր պատասխանը եկել է Զանգելանի փոսից հանված ոտքի մի հատվածի վերաբերյալ, մյուս եղբորինը՝ Ջաբրայիլից։ Այսինքն՝ այդ տղեն 2 կես է եղե՞լ։ Մոտավորապես 140 կմ իրարից հեռու։ Չեն պատկերացրել, որ երկու եղբայր մեկ մարդու են փնտրել, ոչ թե տարբեր մարդկանց»,- ասաց Ադոյանը։
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այսպիսով ցանկանում են ուշադրություն հրավիրել այն փաստին, որ նույնականացումը կատարվում է անօրինություններով։ Հիշեցրեց, որ այն վայրը, որտեղ Էջմիածնի N զորամասի տղաներն են եղել պատերազմի ժամանակ՝ նռնակներ, անօդաչուներ չեն եղել։
«Նման բան չի եղել, որ մեր երեխեքը ցաք ու ցրիվ լինեն։ Մենք բերել ենք փոսից ամբողջ մարմինները՝ իհարկե, մասնատված, որ այդքան ժամանակ եղել են հողի տակ ու անգամ Մոշերում այրել են մարմինները, բայց մոխրացած չեն՝ ուղղակի այրված է եղել՝ հագուստը կպել է ոսկորներին»։
Անհետ կորած տղայի մայրը հայտնեց, որ քիմիկների զորամասից ընդհանուր անհետ կորած համարվող 40 տղաներից 10-ի հարազատներին արդեն հայտնել են, որ ԴՆԹ-ի համընկնում կա։
«Հիմա ես իրենց բացատրում եմ՝ ինչո՞ւ եք տալիս մեկ ոտք, կամ մեկ ձեռք։ Ձեր հարգարժան վարչապետն ասել է ունենք 400 հատ դագաղ, դա բաժանեք ժողովրդին, էդ թվով պատերազմը վերջացել է՝ մնացածը փոշիացե՞լ են, հօդս են ցնդե՞լ։ Այսինքն, մի-մի մասունքով ուզում եք մեր բերանները փակե՞ք՝ հավաքեք մեր երեխաների ամբողջ մարմինները՝ 10-9 կտորից է բաղկացած, մեզ տեղեկացրեք, մենք դա անպայման կտանենք դուրս»։
Ադոյանը նշեց, որ համընկնումների վերաբերյալ պատասխանները ստանալուց հետո տղաներից մեկին հուղարկավորել են Հայանիստում։ Մյուսը եղել է Շուշիից, որը կապ չի ունեցել քիմիկների հետ։
« 57 մասունք են բերել մեր տղաները, 20-ը տվել, ասում են ամեն մեկին մի ձեռք, մի ոտք է, տարեք դա։ Բա մնացածն ո՞ւմ վրա եք բարդել։ Իսկ այսօր ասել եմ, որ մեր տղաներն, ովքեր փոսը բացել են, գան բոլոր մորգերը նայեն, գտնեն 14 պարկերը։ Ո՞նց է, որ այդ մեկ պարկից մեկ նմուշ են վերցնում, երբ որ ոսկորները ամբողջովին անջատված են եղել իրարից։ Այսինքն՝ իրենք վերցրեցին, որ մեկ տոպրակի մեջ մեկ հոգի է եղել, այսինքն՝ չորս ոտք, երեք ձեռքով մի հոգի՞ է։ Տղերքը ութը գլուխ են բերել, որից երեքը էջմիածնի մորգում։ Ո՞ւր են մյուս հինգը։
Կերե՞լ են, թե ծախե՞լ են, չեն տալիս, որովհետև գիտեն, որ ատամնաշարերից բոլորը կճանաչեն»։
Անահիտ Ադոյանը վստահեցնում է, որ իրենց ամեն կերպ փորձում են լռեցնել ու վստահ են, որ թերանալուց հետո պատկան մարմինները կարող են մեկնաբանել, թե շփոթմունք է եղել։
«Իրենք ևս մեկ անգամ մեր բերանը փակելու համար կձևակերպեն շփոթմունք։ Մեր ոչ ու փուչ Անահիտ Ավանեսյանը, որ անգամ չգիտի անալգինն ու դիմիդրոլն ինչի դեպքում կարող են խառնել՝ ինչ օգուտ կամ վնաս կտա։ Ինձ չեն կարող մասունք տալ, ասել սա քոնն է ու վերջ»,- ասաց նա։
Անհետ կորած զինվորի մայրը նշեց՝ եթե ապօրինությունները շարունակվեն, ամբողջ Եռաբլուրը կխառնվի, բոլորը կրկին փորձաքննություն կիրականացնեն, Ադոյանը պնդում է՝Զանգելանի դեպքը ղեկավարության կոկորդին մեծ ձկան փուշ է, որ չեն կարողանում մարսել։
Անահիտ Ադոյանը հայտնեց նաև, որ այսքանից խուսափելու համար պարզապես կարող էին առաջարկել եղբայրական գերեզման կառուցել, խաչքար դնեին՝ ի հիշատակ Զանգելանում անհետ կորած զինվորների, ոչ թե զոհված որդիներից մի մասունք տային ու այդքանով հարցը ավարտված համարեին։ Անահիտ Ադոյանը տեղեկացրեց, որ իրեն էլ իր որդուց մի մասունք են տվել։
«Ինձ ոտքի մեկ հատված են տվել ՝ ծնկից ներքև։ Ես հարյուր տոկոս համոզված եմ, որ դա անում են՝ իմ բերանը փակելու համար, որպես ակտիվիստ։ Չգիտես ինչի, իրենք կարծում են, որ ակտիվիստ եմ։ Կուզենամ, որ այն մարդիկ,որոնք նման բառեր են օգտագործում, նույն ապրումները ունենան, որ հասկանան դա ակտիվիստությո՞ւն է, թե պահանջ՝ փնտրել կորցրած զավակին։ »
Ադոյանը վերահաստատում է՝ պատասխաններից հետո պահանջելու են մասունքները՝ արտասահմանում ԴՆԹ կրկնակի փորձաքննություն անցնելու համար։ Դրա համար ֆինանս չունեն և պատրաստվում են դիմել նախկին իշխանություններին։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.