Մարզերում բնակիչներն ավելի զգոն են վտանգի զգացողությունն ավելի սուր բնույթ է կրում,- նման եզրահանգման է եկել ՀՀ Սփյուռքի նախկին փոխնախարար, գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության շրջանակներում մարզեր կատարած այցելությունների արդյունքում։
«Լավատեսական բացահայտումներ ունենք՝ երկրի ներկայիս վիճակով մտահոգ և սրտացավ բոլոր մարդիկ միավորվել են մի գաղափարի շուրջ, նույնիսկ իրարամերժ և իրար հակադիր քաղաքական կուսակցություններն են միավորվել՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Բոլորն անխտիր փաստում են՝ մեր երկիրը գնում է կործանման ճանապարհով, ինչը պետք է հնարավոր բոլոր միջոցներով արագ կասեցնենք, — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սերժ Սրապիոնյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության անդամները մարզերում հանդիպումներ են ունենում՝ արվեստագետների, ուսուցիչների, հասարակական-մշակութային ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով երկրի առջեւ ծառացած մարտահրավերները։
Ըստ էության, սա իրենից քաղաքացիական շարժում է ներկայացնում, որտեղ ընդգրկված մարդիկ,նույնիսկ, քաղաքականապես իրար հակառակ ուժերն անգամ այսօր մի սեղանի շուրջ նստած, ելքեր են փնտրում՝ ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից, ինչպե՞ս կանգնեցնել Շագրենի կաշվի վերածվող մեր հայրենիքի տարածքային կորուստների սրընթաց աճը: «Բոլորն անխտիր հասկանում են՝ երկիրը վերջանում է… Միևնույն ժամանակ, բոլորը միակարծիք են՝ ստեղծված իրավիճակի մեղավորը գործող վարչակարգն է, և առաջին բանը, որ պետք է անել, այս վիճակը գոնե կանգնեցնելու համար, գիտակցաբար երկիրը կործանման տանող իշխանությունների անհապաղ հեռացումն է, որից հետո պետք է փշուր -փշուր հավաքենք մեր մասնատված երկիրը»,- նշել է նա:
«Փաստինֆո»-ի հետ զրույցի պահին էլ նախաձեռնության հիմնադիրներից Սերժ Սրապիոնյանը գտնվում էր մարզային այցելության մեջ՝ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում. «Եթե անկեղծ ասեմ, չէի սպասում, որ մարզային այցելությունների ընթացքում ակտիվություն կտեսնեմ, բայց պարզում է՝ ես ավելի վատատես եմ եղել, քան իրականությունն է: Գուցե մարզերի բնակիչները մայրաքաղաքում ապրողների համեմատությամբ իրադարձությունների էպիկենտրոնում չեն և չունեն նույն շիկացումներն, ինչ երևանցիներին է բնորոշ, բայց հավատացեք, շատ ավելի լավ են զգում և հասկանում երկրում կատարվող զարգացումները: Նույն տպավորությունը մենք ստացանք Լոռիում, Շիրակում և Վայքում: Նրանք անհամեմատ ավելի զգոն են, վտանգի զգացողությունն այստեղ շատ ավելի սուր և ընդգծված բնույթ է կրում, քան մայրաքաղաքում, հատկապես, սահմանամերձ մարզերի բնակիչների մոտ, ինչպիսիք, օրինակ վայքեցիներն են, որտեղ էլ մենք, հենց այս պահին, հանդիպումներ ենք անցկացնում նրանց հետ»:
Հարցին՝ ինչպե՞ս են սահմանամերձ Վայոց Ձորում ապրողները տեսնում ստեղծված իրավիճակի ելքերը, մասնավորապես՝ սահմազատումների հետ կապված հարցերի առնչությամբ ինչպիսի՞ մոտեցում են որդեգրել, Սերժ Սրապիոնյանը պատասխանել է՝ իրավիճակը մարզում, իհարկե, լարված է՝ մարդիկ մտահոգ են սահմանազատումների հետ կապված անհասկանալի իրավիճակով, մանավանդ, որ այդ խնդիրն, անմիջականորեն, առնչվում է նրանցից ամեն մեկին. «Առաջին պահանջն այսօր Վայքում ապրող մարդկանց կողմից մեկն է՝ արագ կարգի հրավիրել աշխարհազորի վերաբերյալ օրենքը, որպեսզի զենքից օգտվել իմացողները ինքնակազմակերպվեն և կարողանան, անհրաժեշտության պարագայում, պաշտպանել հողը՝ թույլ չտալով դիրքային նոր կորուստներ: Երկրորդ հրատապ խնդիրն այստեղ՝ քանդված բանակի արագ վերականգնում է:
Սրանք, թերևս, այս պահին Վայոց Ձորում առկա ամենահրատապ խնդիրներն են: Ինչպես արդեն ասացի՝ մարդիկ բոլորը միակարծիք են՝ գործող վարչակազմը պետք է հեռանա, որից հետո, հույս ունեն բանակցային սեղանի շուրջ տեսնել կոմպետենտ քաղաքական գործիչների, որոնք, գոնե, դիվանագիտական ճանապարհով կբացառեն տարածքային նոր կորուստների հավանականությունը, ինչպես նաև՝ լուրջ է դրված տնտեսության վերականգնման հարցը: Հանդիպումներից մեկի ընթացքում ես լսեցի վիճակագրական տվյալներ, որից տեղյակ չէի և որն, ուղղակի, շոկի ենթարկեց ինձ՝ պարզվում է մեր երկրում, միայն վերջին մի քանի ամսի ընթացքում, 2700 մանր ու միջին անհատ ձեռնարկատիրություններ են փակվել: Մեր նման փոքր երկրի համար սա աղետ է, ուղիղ կործանման տանող ուղի, ինչն էլ, վերջին հաշվով տեղի է ունենում մեր տնտեսության հետ»,- եզրափակելով զրույցն, ասում է ՀՀ Սփյուռքի նախկին փոխնախարար, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.