Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իտալական ընկերություններին հրավիրել է օկուպացված տարածքներում գործունեություն ծավալելու։
Այս շատ հեռանկարային գաղափարը Ադրբեջանի նախագահը տեսակոնֆերանսի ձեւաչափով ընդունելության ժամանակ ասել է իտալական Maire Tecnimont Group ընկերության նախագահ Ֆաբրիցիո Դի Ամատոյի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է Turan-ը:
«Իտալիան եւ Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են: Ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, եւ իրականությունը ցույց է տալիս, որ մենք ռազմավարական գործընկերներ ենք»,- ասել է Ալիեւը: Նա հույս է հայտնել, որ իտալական ընկերությունները շատ ակտիվ կլինեն «ազատագրված տարածքների» վերականգնման հետ կապված նախագծերում: Իտալական մի քանի ընկերություններ արդեն հրավիրվել են վերականգնման եւ շինարարական աշխատանքներ կատարելու համար:
Չնայած Ադրբեջանում խոսվում է «ազատագրված» տարածքների վերականգնմանը իտալական ընկերությունների մասնակցության մասին, ակնհայտ է, որ նրանք խոսում են օկուպացված հայկական հողերի, առաջին հերթին «Ադրբեջանի եւ ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» հռչակված հին հայկական Շուշի քաղաքի մասին։ Ըստ ամենայնի, նպատակ ունենալով ջնջել հայկական մշակութային ժառանգության հետքերը, Ալիեւը որոշել է օտարերկրյա ընկերություններին ներգրավել այդ հանցավոր բարբարոսական գործունեության մեջ:
Իսկապես, ադրբեջանա-իտալական հարաբերություններն այնքան խորն են, որ Իտալիան համարվում է գրեթե Ադրբեջանի ռազմավարական գործընկերը Եվրոպայում: Դրա վկայությունն են բազմաթիվ համաձայնագրերը, պայմանագրերը, ֆորումները, հայտարարությունները: Ոչ վաղ անցյալում Իտալիան արյունով թաթախված Ադրբեջանին հրավիրել էր G-20-ի գագաթաժողովին՝ առանց անհանգստանալու հավասարության սկզբունքը պահպանելու եւ Հայաստանին եւս հրավիրելու մասին:
Իհարկե, իտալական կողմը շեշտադրում է հարաբերությունների քաղաքական բաղադրիչը: Եւ այնուամենայնիվ, ինչպես Վլադիմիր Լենինն է ասել, քաղաքականությունը տնտեսության խտացված արտահայտությունն է: Այլ կերպ ասած, Ադրբեջանը պարզապես գնում է Իտալիայի «բարեկամությունը»: Օրինակ՝ մեկ միլիոն եվրոյի դիմաց հովանավորելով պեղումները Հռոմում: Հովանավորության պայմանագիրը ստորագրվել է 2014-ի հուլիսի 15-ին՝ Հռոմի նախկին քաղաքապետ Իգնացիո Մարինոյի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից: Կամ ուղղակի կաշառում է: Հիշեցնենք, որ վերջերս սեւ խավիարի, ադրբեջանական գորգերի եւ նավթադոլարների սիրահար, Իտալիայի խորհրդարանի նախկին պատգամավոր եւ Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեն կոռուպցիայի համար դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: Իտալական La Repubblica լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատարանը գտել է, որ Վոլոնտեն չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները՝ երկու ադրբեջանցի քաղաքական գործիչներից ստանալով կես միլիոն եվրո:
Վոլոնտեն պարգեւատրումը ստացել էր 2013-ին Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի ընդունումը խափանելու համար: Հետաքննության համաձայն, դրա համար նրան խոստացել էին 10 միլիոն եվրո, որից նա կարողացել է ստանալ 2,4 միլիոնը (տոկոսային առումով հաջողվել է ապացուցել կես միլիոնը):
Իհարկե, Իտալիան որոշակի օգուտ ունի: Սակայն Կեսարի եւ Ցիցերոնի հետնորդները պետք է ավելի կողմնորոշվող լինեն «բարեկամական» հարաբերություններում: Ինչպես ցույց է տալիս նույն Լուկա Վոլոնտեի օրինակը, քոչվորների սերունդները իրենց խոսքի տերը լինել չգիտեն:
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.