Հայրենիքի փրկության շարժումը չկարողացավ օգտագործել այն հնարավորությունը ինչն իրեն տրված էր, հատկապես չկարողացավ օգտագործել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո ստեղծված բարենպաստ պայմանները: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Փորձագետը նկատում է, որ այդ շարժման մեջ նորելուկ ուժեր չէին, այնտեղ կար ՀՅԴ-ն, Բարգավաճ Հայաստանը, Հանրապետական կուսակցությունը, որոնք 20 տարի եղել են իշխանություն, ընդդիմություն, ունեցել են պայքարելու փորձ, բայց փաստը մնում է փաստ, որ նրանք բաց թողեցին հնարավորությունը, և չկարողացան քաղաքական գործունեություն իրականացնել:
Նախօրեին ՀՀ երկրորդ նախագահը եւս քաղաքական հայտ ներկայացրեց, որքանով նրա ակտիվ քաղաքական գործունեությունը կազդի քաղաքական դաշտի վերադասավորումների վրա՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան քաղտեխնոլոգը կարծիք հայտնեց, թե պայքարը նրա ու Նիկոլ Փաշինյանի միջեւ է ընթանալու։
«Երեկ իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ինքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում մասնակցելու է ընտրություններին և գնալու է հաղթելու նպատակով: Նախ` փաստենք, երկրորդ նախագահի և Հայրենիքի փրկության շարժման կազմի մեջ մտնող Հանրապետական կուսակցության, ինչպես նաև շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դիրքորոշումների միջև կա հստակ տարբերություն, քանի որ երկրորդ նախագահը ասաց մասնակցելու է արտահերթ ընտրությունների, անգամ եթե այս իշխանությունների օրոք այն կազմակերպվի, իսկ Հանրապետական կուսակցությունը և Վազգեն Մանուկյանը նշեցին, որ չեն մասնակցելու իշխանությունների կողմից կազմակերպված ընտրություններին: ՀՀԿ-ն արդյո՞ք իր այդ դիրքորոշմանը մինչև վերջ տեր կկանգնի, թե՝ ոչ, ապագան ցույց կտա, բայց տեսնում ենք, որ Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին չհաջողվեց իր շուրջը կոնսոլիդացնել հասարակության զգալի մասին, ուստի պատահական չէ, որ նկատելիորեն բարձրանում է երկրորդ նախագահի վարկանիշը»,-ասաց Բադալյանը:
Ըստ փորձագետի, սա ունի իր պատճառաբանությունը. մարդիկ, երբ տեսնում են, որ քաոս է և անպաշտպանվածություն, ինչն ասոցացվում է գործող վարչապետի հետ, սրան հակադրվում է ուժեղ պաշտպանվածությունը, որն ասոցացվում է երկրորդ նախագահի հետ, եւ այս կտրվածքով բարձրանում է երկրորդ նախագահի վարկանիշը: Նաև տնտեսական վատ վիճակը, ոչ լուսավոր ապագան են ասոցացվում գործող վարչապետի հետ, իսկ երկրորդ նախագահի հետ ասոցացվում է բոլոր այն տնտեսական հաջողությունները, որոնք իր ժամանակ եղել են, սա նույնպես դերակատարություն ունի:
«Սա նաև քաոսի, վտանգավորության և անվտանգության միջև երկընտրանքն է, որը մարդկանց մղում է իրենց համար անվտանգ կյանին, իսկ անվտանգությունն ասոցացվում է երկրորդ նախագահի հետ»,-հավելեց Արմեն Բադալյանը:
«Այս պահին ընտրական գործընթացի վերաբերյալ իր դիրքորոշումը չի ասել ԲՀԿ-ն՝ կմասնակցի ընտրություններին, թե՝ ոչ, կամ եթե մասնակցի, ի՞նչ ֆորմատով է մասնակցելու, որպես ինքնուրույն քաղաքական ուժ, թե երկրորդ նախագհի դաշնակից ուժերի հետ է մասնակցելու: Երկրորդ նախագահն էլ պետք է հստակեցնի՝ ինչ ձևաչափով է մասնակցում ընտրություններին: Սա բավականաչափ դերակատարություն կունենա ընտրությունների արդյունքների վրա, ընտրությունների վրա մեծ ազդեցություն կունենա տնտեսական իրավիճակը, ընտրությունների անցկացման ժամանակը, ինչպես նաև արտաքին քաղաքական ուժերի գործոնը ներընտրական գործընթացներում: Դա չի վերաբերում միայն Ռուսաստանին, այլ նաև Արևմտյան երկրներին , քանի որ ենթադրում եմ, որ ԱՄՆ-ն նույնպես իր նոր վարչակազմով կարող է ակտիվ միջամտություն ունենալ ներհայաստանան գործընթացներին, այսինքն` կան որոշակի հարցեր որոնք հստակեցման կարիք ունեն»,-ասաց Բադալյանը:
Նրա կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը տիրապետում է սոցիոլոգիական որոշակի հարցումների, հակառակ դեպքում, եթե իմանար, որ ինքը 1 տոկոս վարկանիշ ունի, դժվար թե գնար ընտրությունների.
«Չեմ կարծում ինքը միամիտ երեխա է, որ իր կողմնակիցները կարողանան իրեն քծնել ասել՝ թե բարձր վարկանիշ ունես, ինքը ոգևորվի այդ քծնողներից և միանգամից խաղի մեջ մտնի: Հավանաբար ունի ինչ-որ տվյալներ անց կացված սոցիոլոգիական հարցումների վերաբերյալ»:,-ասաց քաղտեխնոլոգը:
Փորձագետը ընդգծեց՝ թեև խորհրդարանական երկիր ենք, բայց մեզ մոտ ավելի կարևոր դերակատարում ունեն, քան անձերը, ուստի ընտրությունը լինելու է քաղաքական այն ուժերի միջև, որոնք ղեկավարվում են Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից: «Ճիշտ է մենք խորհրդարանական կառավարման երկիր ենք, բայց մեզ մոտ մեծ է անձի գործոնը, որովհետև կուսակցությունները որպես այդպիսի չկայացան և ինչպես տեսնում ենք երկար ժամանակ չեն էլ կայանալու, ուստի կարևոր դեր ունեն անձերը: Իսկ եթե այսօր նայում ենք մենք քաղաքական դաշտում տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Արթուր Վանեցյան, այս չորս անհատներն են: Նրանց մեջ համեմատվում են գործող վարչապետը և երկրորդ նախագահը , քանի որ Արթուր Վանեցյանը չկարողացավ իրեն լիարժեքորեն դրսևորել որպես կուսակցության ղեկավար, Ծառուկյանն էլ, որքան կարողանում է, այդքան է իրեն ներկայացնում, դրանից ավել չի կարող»,-ասաց Արմեն Բադալյանը:
Ինչ վերաբերվում է նոր կուսակցություններին, քաղտեխնոլոգը նկատում է, որ նրանք սնկի պես աճող կառույցներ են դարձել և ամեն մեկին թվում է ինքը շատ ուժեղ կուսակցություն է ստեղծելու և չի կատարելու նախորդ կուսակցությունների սխալները, բոլորն ուզում են առաջին դեմք լինեն: Փորձագետը վստահություն հայտնեց, որ այս կուսակցությունները որևէ դերակատարում չեն ունենալու ընտրություններում և քաղաքական ծանրակշիռ գործունեություն չեն կարողանալու իրականացնել:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.