Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին ստացել եմ բազմաթիվ նամակներ, որոնց բովանդակությունն ընդհանրության մեջ հետևյալն է՝ մարդիկ վրդովված հարցնում են, թե ինչո՞ւ վճռական քայլերի չենք դիմում, արդյո՞ք համակերպվել ենք Նիկոլի իշխանությանը, արդյո՞ք պայքարը մարել է և այլն։
Նույնիսկ մեղադրանքներ կան այն մասին, իբր մենք համագործակցում ենք Նիկոլի հետ և հատուկ ծայրահեղ գործողություններ չենք իրականացնում, որ դավաճանների իշխանությունն ավարտին հասցնի իր սև գործը։
Բոլոր այս հարցադրումներին ու մեղադրանքներին ուզում եմ շատ պարզ պատասխանել՝ Հայրենիքի փրկության շարժումն իր ձևավորման առաջին իսկ պահից ջանք չի խնայել դավաճանի իշխանությունը րոպե առաջ հեռացնելու համար։ Այս ողջ ընթացքում մենք առաջնորդվել ենք հենց այդ տրամաբանությամբ։ Այո, մենք ունեցել ենք և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ։ Բայց շատ վստահ կարող եմ պնդել, որ Հայրենիքի փրկության շարժման մշակած մոտեցումներն ու հռչակած նպատակները դարձել են համազգային օրակարգի հիմնական մաս։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը չափազանց ակնհայտ և միանշանակ է՝ դավաճանը պետք է հեռացվի։ Բայց նաև պարզ է, որ այդ համընդհանուր նպատակին հասնելու համար և՛ ժամանակ, և՛ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ։
Վստահ եմ՝ մոտ ապագայում մեր հայրենակիցների ավելի մեծ մաս է գալու այդ եզրահանգման և միանալու Հայրենիքի փրկության շարժմանը։
Սիրելի’ հայրենակիցներ, բոլոր ձեռքբերումներով և բացթողումներով հանդերձ, եկեք փաստենք, որ շատ կարևոր խնդիրներ արդեն լուծված են. դավաճան Նիկոլը Հայաստանում այլևս իշխանություն չունի։ Նա չի կարող ազատ տեղաշարժվել մեր երկրում։ Նա չի կարող աշխատել քաղաքական իրական ուժերի հետ, չի կարող եկեղեցի մտնել, չի կարող մտավորականների հետ շփվել և այլն, և այլն։
Եվ սա մեր հետևողական պայքարի արդյունքն է։
Նիկոլը persona non grata է ողջ Հայաստանում և հայկական աշխարհում։ Նիկոլի ձեռքն այսուհետև սեղմում է միայն թշնամին, և հենց թշնամու օգնությամբ է նա շարունակում զբաղեցնել Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Բայց դա խիստ ժամանակավոր է։ Նիկոլին մեր երկրում մշտապես ուղեկցելու է դավաճանի իր վաստակած կնիքը։ Արդեն իսկ այսօր երկիրն ու մեզ նա տեսնում է դավաճանին ծառայող վահանների ետևից։ Վաղը նա այդ ամենը տեսնելու է ճաղերի ետևից։ Կարող եք դրանում ոչ մի վայրկյան չկասկածել։
Սիրելի’ հայրենակիցներ, մենք պետք է պատրաստ լինենք ամենօրյա համառ ու աննահանջ պայքարի։
Առաջիկա օրերին Հայրենիքի փրկության շարժումը կշարունակի «բացատրական աշխատանքներ» տանել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության՝ Նիկոլին ծառայող պատգամավորների, նրա թիմի այլ անդամների հետ։ Եվ այս աշխատանքի կոնտեքստում խնդրանք ունեմ դավաճանին հեռացնելու հարցով մտահոգ մեր բոլոր համաքաղաքացիներին՝ ձեր բողոքն ու զայրույթը փոխանցեք նրանց։ Բ
ացատրեք, որ դավաճանի հետ լինելն ու նրան պաշտպանելը նույնպես դավաճանություն է։ Աշխատեք ձեր հարևանների, մտերիմների ու հարազատների հետ, բացատրեք նրանց, որ Հայաստանը փրկության միայն մեկ ուղի ունի՝ դավաճանի հեռացումը։ Առանց դրա չի լինելու ո՛չ անվտանգություն, ո՛չ բարեկեցություն և ո՛չ էլ ապագա։
Ուստի, հայտարարում ենք պայքարի նոր փուլ։ Համատեղելով բոլորիս ջանքերը՝ նոր թափով շարունակելու ենք բողոքի ցույցերը, անհնազանդության զանգվածային ակցիաները և զանազան այլ միջոցառումները՝ ամոթի պատին գամելով և հեռացնելով Հայրենիքը վաճառած դավաճաններին։
Հեշտ չի լինելու։ Դա դժվար ուղի է։ Բայց մենք պետք է հասկանանք, որ մեծ արհավիրքների հաղթահարումը մեծ ջանքեր է պահանջում։
Ուրեմն ի գործ, սիրելի հայրենակիցներ։ Հիասթափվել չկա, հոգնել չկա։ Գործի մեծ մասն արդեն արված է։ Մնացածն էլ գլուխ կբերենք և կանցնենք էլ ավելի դժվար, բայց շատ կարևոր աշխատանքի՝ Հայրենիքի վերակառուցմանն ու անվտանգության ապահովմանը։
Աստծով»։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.