ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը: Այդ մասին ՀՀ ՊՆ-ն հայտնել է «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան:
Դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 21-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել ՀՀ Պաշտպանության նախարարին՝ հստակեցնելու մի շարք հարցեր։ Մասնավորապես` խնդրել էին հայտնել, թե որքան անհետ կորած համարվող զինվոր ունենք, Ադրբեջանում գտնվող քանի հայ գերի կա, նրանցից քանիսն են քաղաքացիական անձ, քանիսը զինվորական:
Մեկ այլ հարցադրմամբ խնդրել էինք ներկայացնել պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների իրական թիվը: ՊՆ-ի ուշադրությունն էինք հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ հարցումն ուղարկելու օրվա` 2020 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ, ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողների դիակ, մինչդեռ այդ օրվա դրությամբ հրապարակվել էր շուրջ 1,5 ամիս տեւած ռազմական գործողությունների արդյունքում զոհված 1378 զինծառայողի մասին ու խնդրել պարզաբանել այս հակասությունը, արդյոք սա նշանակում է, որ դեռեւս նոյեմբերին ունեցել ենք 1000 չճանաչված դիակ: (Նշենք, որ այսօր այդ թիվն արդեն փոխվել է, 2021թ. հունվարի 1-ի դրությամբ փորձաքննության է ենթարկվել ավելի քան 3330 զինծառայողի մարմին, բայց նահատակված զինվորների անուններն այլեւս չեն հրապարակվում):
Մեր հարցումն ուղարկելուց շուրջ 20 օր հետո` դեկտեմբերի 10-ին, ՊՆ-ից ստացանք պաշտոնական պատասխան, որ նախարարությունը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի` հարցերին պատասխանելու համար: Նամակում մասնավորապես գրված էր.
«modpress@mil.am էլեկտրոնային հասցեով ուղարկված Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»։ Իսկ դեկտեմբերի վերջերին ստացանք երկրորդ գրությունն առ այն, թե հարցապնդվող տեղեկատվության տրամադրումը մերժվում է, քանի որ համարվում է պետական ու ծառայողական գաղտնիք:
Հիշեցնենք` ռազմական գործողությունների ընթացքում պարբերաբար հրապարակվում էին նահատակված զինվորների տվյալները ու դա պետական, ռազմական գաղտնիք չէր համարվում ու դեռ բարձրագոչ հայտարարություններ էին հնչու, թե տեսեք-տեսեք որքան թափանցիկ ենք, որ ամեն ինչ հրապարակում ենք: Ի դեպ, 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերի մասին հանրությունը գիտի անուն առ անուն, անգամ մահվան տեղն ու հանգամանքները, իսկ ներկայիս իշխանությունները գաղտնի են պահում, խեղաթյուրում իրական տվյալները:
Ակնհայտ է, որ զոհերի, անհետ կորած զինվորների թիվը պետական գաղտնիք համարվել չի կարող, այլապես նրանց տվյալները նախկինում եւս չէին հրապարակվի, իսկ դատախազությունն էլ քրեական գործեր կհարուցեր` պետական գաղտնիքը հրապարակելու համար: Ավելին` ՊՆ-ն տեղեկատվության տրամադրումը կմերժեր առաջին գրությամբ, մինչդեռ ուսումնասիրել-ուսումնասիրել են ու վերջում կարծես որպես փրկության օղակ թաքնվել պետական ու ծառայոլական գաղտնիքի ձեւակերպման տակ: Ասել է թե` զոհերի, անհետ կորածների ու մեր գերիների թիվն այնքան սարսափեցնող է, որ գործող վարչախումբն ուղղակի վախանում է դրա հանրայնացումից:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.