Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի խոսքով, Արցախյան վերջին պատերազմի ընթացքում սյունեցիները լուրջ մասնակցություն են ունեցել՝ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ՝ թիկունքում. Սյունիքն ունեցել է մեծ, անդառնալի կորուստներ։
«Հոկտեմբերի 18-ին վարչապետը համայնքի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն հրավիրեց, և այնտեղ առաջարկեց, որ մենք անցնենք ինքնապաշտպանության։ Եվ Սյունիքի պաշտպանության կոորդինատորը դարձավ գեներալ Արտակ Դավթյանը։ Մենք շատ արագ ինքնակազմակերպվեցինք, և անցանք մեր բնակավայրերի պաշտպանությանը. այդ օրերին մենք մենակ էինք, և որևէ աջակցություն չունեինք ոչ ոքից։ Այդ ժամանակ մենք ցուցում ստացանք գեներալ Դավթյանից՝ զբաղեցնել մեզ համար շահավետ դիրքեր՝ թե՛ ՀՀ սահմաններում, թե՛՝ սահմաններից դուրս։
Մենք էլ ընտրեցինք այն բնագիծը, որը հեռու էր մեր բնակավայրերից։ Թեժ մարտեր են եղել Դավիթ Բեկի հատվածում, կենտրոնական և ներքին Հանդի տարածքներում։ Եղան զոհեր, բայց մեկ քայլ անգամ չենք նահանջել»,- այսօր ԱԺ-ում հրավիրված աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացրեց Կապանի քաղաքապետը։
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության առաջին կետով ասվում է՝ կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին։
«Մենք էլ, բնականաբար, մնացինք մեր զբաղեցրած դիրքերում՝ ապահովելով մեր բնակավայրերի անվտանգությունը։ Իսկ դեկտեմբերի 17-ի առավոտյան շատ անսպասելիորեն հրաման իջեցվեց ՊՆ-ի կողմից, որ պետք է թողնենք զբաղեցրած բնագծերը։ Դա կապանցիների համար լուրջ խնդիրներ է առաջացրել։ Այսօրվա դրությամբ մենք ունենք հետևյալ պատկերը. թշնամին կոնկրետ մեր բնակավայրերից, օրինակ՝ Սյունիք բնակավայրի բնակելի հատվածից 100 մետր հեռավորության վրա է, իսկ Կապան քաղաքի բնակելի հատվածից՝ 1 կմ հեռավորության վրա։ Մեր բնագծերը զիջելով՝ լուրջ խնդիր ունենք․ կարևոր բարձունքները թշնամունն են, և Կապան քաղաքն, օրինակ, այժմ լուրջ թիրախ է թշնամու համար»,- ներկայացրեց Գևորգ Փարսյանը։
Նա տեղեկացրեց, որ ճանապարհների անվտանգության հետ կապված խնդիրները ևս քիչ չեն։ Ըստ Կապանի քաղաքապետի, այժմ կան երեք խնդրահարույց ուղղություններ՝ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն, Կապան-Ագարակ հատվածները։
«Այսօրվա դրությամբ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն ճանապարհները գործում են, իսկ Կապան-Ագարակ տանող հատվածը ստիպված այլևս չենք օգտագործում։ Այդ ճանապարհն ամբողջությամբ թշնամու վերահսկողության տակ է, և որևէ լուծում այդ առումով դեռևս չկա։ Բարեփախտաբար ունենք այլընտրանքային ճանապարհ, բայց այն հիմնանորոգման կարիք ունի։ Իսկ ձմեռվա ընթացքում գրեթե անանցանելի է։ Եվ այս պատճառով, ագարակցիները որոշակիորեն շրջափակման մեջ են»,- ներկայացրեց նա։
Գևորգ Փարսյանը նկատեց՝ քաղաքացիների շրջանում անհանգստություն կա, բայց խուճապ չկա. ոչ ոք չի հասկանում՝ ինչ է սպասվում իրեն։
«Ինձ մեր քաղաքացիները շատ են հարցնում, թե ինչ է լինելու։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ, բայց հավատացած եմ, որ պետք է ամեն ինչ անենք՝ պահպանելու մեր բնակչության անվտանգությունը»,- ասաց Կապանի քաղաքապետը։
- 15:10Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան
- 13:10Թուրքիայում նախատեսված զորվարժությունները երեք հիմնական խնդիր են լուծում. Տիգրան Աբրահամյան
- 12:10Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին
- 11:10Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ
- 14:10Ի՞նչ առաջարկներ են եղել Միքայել Համբարձումյանին՝ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց. Դեժավյու տելեգրամյան ալիք
- 12:10Գունավոր հեղափոխություններն իշխանության են բերում անգրագետների, որոնք ամբոխին գայթակղում են անիրականանալի երազանքներով
- 11:10Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա
- 13:10Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի սուտ հայտարարությունները. Սեւակ Հակոբյան
- 11:10Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ
- 14:10Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլը միայնակ է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
18.01.2021 | 13:10
18.01.2021 | 12:10
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.