Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից եղել են շատ կամավորականներ, որոնց այդպես էլ չտարան ճակատ, որովհետեւ գիտեին՝ չեն նահանջելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարմաշենի համայնքապետ Կարեն Արշակյանը, որը նույնպես միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
«Նրանց տեղափոխեցին չաստեր, այնտեղ ամսով պահեցին ու չտարան։ Տեսան՝ կային լավ դիպուկահարներ, լավ հրաձիգներ ու չտարան։ Պետք է լուրջ հետաքննություն իրականացնել հասկանալու՝ դավաճանությո՞ւն էր, թե՞ անգրագիտություն։ Չեմ կարծում, որ անգրագետ մարդը կընտրվեր վարչապետ։ Մի քանի վայրկյանում չպարտված մեր հայ զինվորին տվեցին պարտություն։ Եվ այսքանից հետո մնանք նույն տեղն ու շարունակե՞նք, ինչի՞ համար։ Նույն գաղթի ճանապարհը սարքեցին»,- ասաց նա։
Կարեն Արշակյանը երկու պատերազմի մասնակից է, նրա խոսքով, գերեզմաններ գնալիս գլուխը չի կարողանում բարձրացնել, չգիտի՝ Շուշին ազատագրած ընկերներին՝ ինչ պատասխան տա. «Հիմա մենք անարժանապատիվ մարդիկ ենք։ Մեր գերեզմանի վրա ծաղիկ չեն դնելու, որովհետեւ մենք հող տվող ենք։ Զոհվեցին այն երեխեքը, որոնք մեր ազգի սերուցքը պիտի լինեին»։
Համայնքապետը նշեց, որ այս պահին ամենակարեւոր հարցն անհետ կորած զինծառայողներն են, որոնց վայրկյան առաջ պետք է գտնել. «Ամենակարեւորը մեր տղերքն են, որոնք անտառներում դեռ ողջ են, մեր զոհված տղերքի մարմիններն են, որոնք այդպես էլ չեն տեղափոխվել Հայաստան»։
Արշակյանը համաձայն չէ, որ հայ զինվորը պարտվել է, նահանջել է. «Մեր զինվորը չի պարտվել, անգամ մի քայլ չի նահանջել։ Ամսի 10-ին երբ կապիտուլյացիայի այդ հայտարարությունը կար, ես խոսել եմ Շուշիում կռվող ընկերներիս հետ, որոնք դեռ այնտեղ կռվում էին։ Ի՞նչ է մտածում մեր ղեկավարությունը. չնայած իրենք չեն հասկանա, որովհետեւ չեն տեսել։ Ձախողել էինք և դիվանագիտական ասպարեզում, եւ բոլոր տեղերում»։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.