Վարչապետի հրաժարականի հասնելու ուղին «Իմ քայլը» խմբակցության նկատմամբ բարոյաքաղաքական և հասարակական ճնշումն է,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նշենք, որ ընդդիմությունը վստահաբար հայտարարել է, որ Փաշինյանը հրաժարական կտա ու որպես «Հայրենիքի փրկության շարժման թեկնածու» առաջադրել է Վազգեն Մանուկյանին։ Նույն օրը ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հայտարարել է, որ ԼՀԿ-ի՝ վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ կա մի քանի չափանիշ, որոնց հիման վրա ընդդիմությունը անցումային կառավարության կոնսեսուսային ղեկավար է առաջադրել նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին.
«Պետք էր փորձված քաղաքական գործիչ, երկրորդ՝ պետք էր քաղաքական գործիչ, որը սովոր կլիներ ճգնաժամի ժամանակ ղեկավարել, Վազգեն Մանուկյանը կառավարել է այնպիսի տարիներին, երբ Հայաստանը հիմքն էր դնում իր անկախ պետականության, երբ 88-ի սարսափելի երկրաշարժից երկու տարի էր անցել, լուրջ քայլեր էին պետք աղետի գոտին վերացնելու համար, հիմք էր դրվում բանակի կառուցմանը, Ղարաբաղյան հարցը վեր էր ածվում ռազմական հակամարտության, իսկ Վազգեն Մանուկյանը, այս ճգնաժամային իրավիճակում ստանձնելով վարչապետի պաշտոնը, կարողացավ արդյունավետ կառավարել»:
Արմեն Բադալյանը նաև հիշեցրեց, որ Վազգեն Մանուկյանը, դառնալով ՊՆ նախարար, կարողացել է կասեցնել հայկական կողմի նահանջային քաղաքականությունը և հենց իր ժամանակ է, որ հայկական կողմերի վերահսկողության տակ անցավ Քարվաժառը և ազատագրվեց Արցախի մեծ մասը»։
«Կարևոր է նաև, որ Վազգեն Մանուկյանը որևէ կուսակցության հետ ասոցացված չէ, ինչը կարող է հավասար պայմաններ ստեղծել այն ուժերի համար, որոնք մեկ տարի հետո կմասնակցեն խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նրա մոտ ազգային պահպանողական հայացքները բավականին ամուր են, Ռուսաստանի և այլ երկրների ղեկավարությունները նրա հետ շատ ավելի լուրջ հարաբերություններ կկառուցեն»,-ասաց քաղտեխնոլոգը՝ նկատելով, որ ցանկացած այլ թեկնածու, լինելով կուսակցական, ընտրությունների ժամանակ աշխատելու էր իր կուսակցության համար և մյուս կուսակցությունների մոտ առաջացնելու էր կասկած:
Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ ԱԺ-ն վարչապետին անվստահություն է հայտնելու և նոր վարչապետ ընտրելու գործընթաց կսկսվի, ինչպես տեղի ունեցավ 2018-ի մայիսին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և քաղաքական մեծամասնությունը վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին:
«Վարչապետի հրաժարականի հասնելու ուղին «Իմ քայլը» խմբակցության նկատմամբ բարոյաքաղաքական և հասարակական ճնշումն է»,-ասաց Արմեն Բադալյանը:
Իսկ «Լուսավոր Հայաստանի» առանձին թեկնածու առաջադրելը քաղտեխնոլոգը որակեց քաղաքական առևտուր ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ ապագա իշխանափոխությունից հետո ինչ-որ բարձր պաշտոն ստանալու նպատակով.
«Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի մեկ մարդ, որ կմտածի «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը կարող է դառնալ վարչապետ այս ճգնաժամային վիճակում: Ի վերջո, Հայաստանը փորձադաշտ չէ, որ ով ցանկանա վարչապետ դառնա: Սա ընդամենը քաղաքական առևտուր է: Եթե վարչապետը փոխվի, փոխվելու է ԱԺ-ի միջոցով է, իսկ դա նշանակում է, որ ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունը փոխվելու է, այս դեպքում էլ ԱԺ ղեկավարության հետ կապված խնդիրներ են առաջանալու և շատերը լքելու են պաշտոնները, նոր պաշտոններ են ազատվելու։ ԼՀԿ-ն հնարավոր է վարչապետի թեկնածու է առաջադրել այն պայմանով, որ հետո հանելու է թեկնածուին, իսկ փոխարենը իրենց օգնելու են ինչ-որ պաշտոն զբաղեցնել»,-մեզ հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.