«Հայրենիքի փրկության շարժումը» այսօր հայտարարեց վարչապետի իր թեկնածուի անունը՝ Վազգեն Մանուկյան: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր.
«Որպես անցումային կառավարության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն և համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն»:
Ի դեպ, լուրն ակտիվորեն լուսաբանվել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների կողմից։
Այսպես՝
РИА Ноости-ն մեջբերել է Արթուր Վանեցյանի հարցազրույցից մի հատված, այնուհետև ներկայացրել Վազգեն Մանուկյանի քաղաքական ուղին՝ նշելով, որ զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ, 1996 թվականին մասնակցել նախագահական ընտրություններին և Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել արդյունքները կեղծելու մեջ:
«TVC» հեռուստաալիքը նշում է, որ «Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները որոշել են միավորվել և «Հայրենիքի փրկության խորհուրդ» ձևավորել, որը երկիրը կնախապատրաստի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նպատակներից մեկն է հասնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Ընդ որում, ընդդիմության միակ թեկնածուն դարձել է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: Եթե այդ փոփոխությունը կայանա, ապա «Փրկության խորհուրդը» չի ձգտի հասնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի չեղարկմանը»:
vedomosti.ru-ն տարածել է «Հայրենիքի փրկության շարժման» հաղորդագրությունը, մի փոքր հատված մեջբերել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցից և վերջում նշել, որ Վազգեն Մանուկյանը կանգնած է եղել ԼՂ անկախության պայքարի ակունքներում, զբաղվել է հասարակակա-քաղաքական ակտիվ գործունեությամբ:
«Կոմերսանտ»-ը հայտնում է, որ 2020 թվականին հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից հետո Մանուկյանը կոչ արեց կառավարությանը հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել բանակին: Պարբերականը մեջբերում է նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը, ով հայտարարել է, որ Հայաստանի ընդդիմությունը մտադիր չէ չեղարկել ԼՂ-ում կրակի դադարեցման մասին հայտարարությունը, եթե հասնի Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։
«Մենք չենք հայտարարել, որ կչեղարկենք հայտարարությունը»,- ասել է Վանեցյանը: Նա հայտարարել է, որ Վազգեն Մանուկյանն «ունի փորձ և գիտելիքներ, որպեսզի Հայաստանը ներկայացնի բանակցային սեղանի շուրջ եւ խնդիրներ լուծի, որոնց այսօր բախվել ենք»։
gazeta.ru-ն նույնպես անդրադարձել է Վազգեն մանուկյանի գործունեությանը և նշել, որ նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո երկրում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
tass.ru-ն էլ հավելել է, որ Հայաստանի ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ոչ միայն պատերազմում պարտության համար, այլ նաև երկրի սոցիալական և տնտեսական խնդիրների համար:
«ՆՏՎ»-ի փոխանցմամբ էլ ՝ «Հայաստանի ընդդիմությունն առաջադրել է վարչապետի իր թեկնածուին: Նա Վազգեն Մանուկյանն է՝ երկրի առաջին վարչապետը եւ նախկին պաշտպանության նախարարը: Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև կնքված համաձայնագրից հետո Հայաստանում մասշտաբային բողոքի ակցիաներ սկսվեցին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլը բնակիչներն ընդունեցին որպես դավաճանություն: Այժմ երկրում ռազմական դրություն է գործում, որը չեն չեղարկել՝ չնայած նրան, որ մարտական գործողություններն ավարտվել են: Այդ պատճառով պաշտոնապես վարչապետին փոխելն անհնար է:
Սակայն ընդդիմությունը մտադիր չէ կանգ առնել, իսկ առաջիկա հանրահավաքը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: Ինչպես ակնկալվում է, ելույթ կունենա Վազգեն Մանուկյանը և կներկայացնի ընդդիմության ծրագիրը: Քաղաքական գործիչը հակամարտության թեժ փուլում քննադատում էր Փաշինյանի կառավարությունն ու պահանջում նրա հրաժարականը»։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.