Ֆրանսիայի Հանրապետության Սենատն այսօր քննարկեց ու ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևը։ Սենատում պատգամավորների ելույթներից հետո վերջնական խոսքով հանդես եկավ
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։
«Լուրջ, բռնի ռազմական գործողությունների վեց շաբաթը լուրջ ողբերգություն է մարդասիրական, քաղաքական առումով։ Այս ճգնաժամը մեզ լրջորեն հուզում է, հազարավոր զոհվածներ, քսանամյա երիտասարդներ, որոնց կյանքը խեղվել է, Ղարաբաղից արտաքսված հազարավոր բնակիչներ։ Համերաշխության լուրջ ալիք բարձրացավ տեղական իշխանությունների, ասոցիացիաների օգնությամբ։ Մեր երկիրը, որը մի ժամանակ կարողացել է ընդունել բազում հայերի, որոնք վերապրել են ցեղասպանությունը, պետք է հավատարիմ մնա այդ պատմական բարեկամությանը և այդ խոստմանը ու աջակից կլինի այս առանձնահատուկ դժվար իրավիճակում»,-ասաց Ժան-Բատիստ Լըմուանը, հավելելով, որ Ֆրանսիան նաև Ադրբեջանի ժողովուրդների բարեկամն է։
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասին, նշեց, որ Ֆրանսիան ակտիվորեն ներգրավվել է բոլոր մակարդակներում՝ բանակցելու հակամարտությանը խաղաղ լուծման համար։ Նշվեց, որ եղել են պահեր, որ հնարավոր է եղել հանգել լուծման, դժբախտաբար, չի ստացվել։
«Դժբախտաբար տեսանք, որ սա վերք էր, որ պատրաստ էր կրկին բացվելու։ Պատերազմը ավարտվեց հրադադարով։ Իրավիճակը խորապես փոխվել է։ Եթե հրադադարի այս համաձայնությունը (նոյեմբերի 9-ի՝ ՀՀ-ի ՌԴ-ի ու Ադրբեջանի պայմանավորվածությամբ․-խմբ) մերը չի եղել, ամեն դեպքում հնարավորություն է տվել ռազմական գործողությունները դադարեցնել։ Սակայն լուրջ հարցեր է դնում, որոնք պետք է լուծվեն»,-ասաց Լըմուանը։
Պետքարտուղարը նշեց, որ բանաձևի առաջարկն արտահայտում է լեգիտիմ հույս, սակայն գործադիր իշխանության պատասխանատվությունն է՝ մշակել ու իրականացնել քաղաքականություն, որը հնարավորություն կտա վերջապես խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։
Լըմունաը նշեց, որ այսօր նպատակն է, որ քաղաքացիական բնակչությունը վերադառնա, խաղաղ ապրի։ Նշվեց, որ սեպտեմբերի 27-ին պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ֆրանսիայի նախագահն առաջինն է եղել, որ խոսել ու նշել է, որ հարյուրավոր վարձկաններ են Թուրքիայից ուղարկվել Ղարաբաղ։
«Չնայած մեր պահանջներին՝ հստակեցնել այդ հարցը, Թուրքիան շարունակում է ապակայունացնող դեր խաղալ մեր անմիջական հարևանությամբ»,-ասաց Լըմուանը։
Նշվեց, որ Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների հետ, ինչպես նաև ԱԳ նախարար Լը Դրիանը՝ իր գործընկերների։
«Նոյեմբերի 9-ի համաձայնությունը հրադադարի համաձայնություն է։ Ռուսաստանը, բնականաբար, զարմանալի չէ, որ շատ կարճ ժամանակահատվածում զինվորականների կոնտինգենտ ուղարկեց, սակայն այս համաձայնությունը չի լուծում հակամարտությունը, շատ հարցեր են մնում առանց պատասխանի ու հատկապես այն, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին։ Հրադադարի հիմքի վրա պետք է կարողանալ տևական խաղաղություն հաստատել։
Այս մեծապես փոփոխված համատեքստում Ֆրանսիան երեք ուղղությամբ է գործում՝ առաջինը քաղաքացիական բնակչությանը վերաբերող հրատապությունն է, հումանիտար աջակցությունը։
Հաջորդը մշակութային ու պատմական ժառանգության պահպանումն է Լեռնային Ղարաբաղում։ Ֆրանսիան նախագահի ձայնով կոչ արեց ժառանգության հրադադար իրականացնել։ Դրա համար մեզ պետք է բոլորի համագործակցությունը։
Երրորդ ուղղությունը քաղաքական կարգավորումն է՝ սահմանների անվտանգություն, օտար զինյալների մեկնում։ Եվ այստեղ է, որ Մինսկի խումբը պետք է ամբողջապես ներգրավվի։ Այս հարցերը չպետք է քննարկվեն միայն Թուրքիայի ու Ռուսաստանի միջև։ Հնարավոր չէ այդ երկխոսությունը լինի միայն նրանց միջև։ Ֆրանսիան նպատակ ունի բոլոր կողմերի հետ խոսել, ինչպես միշտ է արել։ Սա շատ կարևոր է, եթե ցանկանում ենք տևական լուծում գտնել։ Սա պայմանն է ոչ միայն լեգիտիմության, այլ նաև արդյունավետության»,-ասաց ԱԳ ներկայացուցիչը։
Լըմուանը ընդգծեց, որ Թուրքիան հստակորեն աջակցել է ռազմականորեն Ադրբեջանին՝ ներառյալ Սիրիայից բերված վարձկաններով։ Ասաց, որ Եվրոպական խորհրդի հաջորդ գագաթնաժողովին քննարկվելու է այս հարցը։ Ֆրանսիան նաև «Գորշ գայլերի» կազմալուծման վրա աշխատանք կատարեց։
«Ինչ վերաբերում է միջազգային քրեական դատարանին, քանի որ մենք բոլորս ենք ցնցվել որոշ դեպքերից, բնականաբար, այստեղ կա կոմպետենցիայի, իրավասության հարց, քանի որ, դժբախտաբար, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը Հռոմի պայմանագրի անդամ չեն։ Գուցե ՄԱԿ-ի ԱԽ որևէ որոշմամբ մի լուծում գտնվի, սակայն այնտեղ այս հարցում տարաձայնություններ կան»,-ասաց Լըմուանը։
Խոսելով Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին՝ Լըմուանն ասաց, որ այս հարցին պետք է պատասխանել ճշմարտության, պատասխանատվության և արդյունավետության ոգով։
«Պետք է հաշվի առնել բոլոր հետևանքները։ Լեռնային Ղարաբաղը իր անկախությունը հայտարարել է 1991թ․-ին։ Ոչ մի պետություն չի ճանաչել նրա անկախությունը, նույնիսկ Հայաստանը։ Եվ մեր կառավարության պատասխանատվությունն է հարց տալ ինքն իրեն՝ արդյո՞ք այս ժեշտը օգտակար ու արդյունավետ կլինի տեղում, արդյո՞ք դրական հետևանքներ կունենա հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։ Մենք պետք է հիշենք, որ արդյունավետությունն է կարևորը։ Ֆրանսիայի պատասխանատվությունը Մինսկի խմբի կազմում այն է, որ Ֆրանսիան չի կարող կշիռ ունենալ այս հարցում, եթե նրա քայլերը չընդունվեն երկու կողմից։ Եթե այսօր մենք ճանաչենք ԼՂ-ն, մենք կկորցնենք մեր հնարավորությունը՝ ազդեցություն ունենալ կողմերից մեկի վրա։ Մինչդեռ մենք պարտավոր ենք շարունակել ներգրավված լինել այս հարցում։
Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը օգուտ չի տա ոչ մեկին՝ ոչ Հայաստանին, ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ոչ Ֆրանսիային, ոչ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ոչ մեկին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը չի կարող գտնվել միակողմանի որևէ ժեստի միջոցով, այլ բոլոր կողմերի բանակցությունների։ Այսօր, առավել քան երբևէ, կողմերն ունեն համանախագահների աջակցության կարիքը՝ այս բանակցությունները շարունակելու համար»,-ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։
Պետնաքարտուղարը նշեց, որ ԵՄ 27 անդամ երկրները վերջերս հայտարարություն են ընդունել, որն աջակցում է հումանիտար օգնությունը, աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին, բանակցությունների վերսկսմանը։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.