Մի պահ տեղափոխվենք այս տարվա սեպտեմբերի 21, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Հայաստան 2050» իր ծրագիրը, իսկ պատերազմին մնում էր ընդամենը 6 օր։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Նա գրել է. «Ըստ այդ հեքիաթային ծրագրի՝ 30 տարուց Հայաստանի բնակչությունը պիտի դառնար 5 մլն, ստեղծվեր 1,5 մլն նոր աշխատատեղ, 20 անգամ ավելացվեր ՀՆԱ-ն, կյանքի սպասվող տևողությունը՝ 90 տարի, և այլն, և այլն… Իբր հենց այդպիսին էր տեսնում ապագա Հայաստանը Նիկոլ Փաշինյանը։
Այս օրը Հայաստանի ղեկավարությունը չէր կարող չհասկանալ, որ Ադրբեջանի հետ պատերազմին հաշված օրեր են մնում (նույնիսկ Ռազմինֆոյում էինք դա հասկացել, հիմնվելով բացառապես բաց աղբյուրների վրա)։
Այնուամենայնիվ Նիկոլն այդ օրը լիովին նվիրվեց տոնախմբություններին, որից ամբողջ 1,5 ժամ ծախսեց ծրագիրը ներկայացնելու վրա…
Բայց ամենակարևորը նոր եմ նկատում…
Մեկ և կես ժամ խոսելով ապագա Հայաստանից՝ Նիկոլը հիշատակեց Արցախը ՄԻԱՅՆ 1 ԱՆԳԱՄ։ Այն էլ մեղադրանքներից պաշտպանվելու համատեքստում։ Ահա այդ հատվածը (57:20 – 58:03)․
«Իմիջիայլոց տեղեկատվական պաշտպանությունը շատ կարևոր է։ Էսօր մեր հանրությունը շատ խոցելի է։ Օրինակ կարող ա մեկը դրսից նպատակով ասել՝ «Գիտե՞ք ինչ, ծախել են Ղարաբաղը»։ Ասենք մեկը ինչ-որ տեղից, մի հատ օտար երկրից, «հավաստի աղբյուրներից» և Հայաստանում փոթորիկներ կբարձրանան։ Ո՞նց, էդ ո՞վ, ո՞րտեղ, ե՞րբ, ինչի՞։ Եվ 21-րդ դարում հատկապես տեղեկատվական անվտանգությունը չպետք ա անտեսել, և մենք էսօր տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում ա տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող հիմա արդեն հայտնի որոշակի շրջանակների միջոցով»։
Արցախի այլ հիշատակում այդ ելույթում չնկատեցի։ Եթե բաց եմ թողել, խնդրում եմ մատնանշեք (ելույթի հղումը՝ մեկնաբանությամբ)։
Այսինքն պատերազմը սկսվելուց 6 օր առաջ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ապագա Հայաստանի իր տեսլականն և այդ տեսլականում Արցախ ուղղակի չկար։
Միակ հիշատակումը՝ Ղարաբաղը ծախելու մեղադրանքներից պաշտպանվելու հարցով էր։
Եզրակացություններն ինքներդ արեք…»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.