Չեչնայի ղեկավար Ռամզան Կադիրովը և մուֆտի Սալահ Մեժիևը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին քննադատել են իսլամի վերաբերյալ նրա հայտարարության համար և կոչ արել դադարեցնել «հավատքի դեմ հարձակումները», գրում է ng.ru կայքը։
«Մակրոնը չի կարող չիմանալ, որ հավատացյալները մարգարեի ծաղրանկարներին հիվանդագին են վերաբերվում, և իր գործողություններով նա կրակն էլ ավելի է թեժացնում»,- նշել է Կադիրովը և հավելել, որ մինչև Մակրոնը և եվրոպական այլ երկրների առաջնորդներ չսկսեն հարգանքով վերաբերել այնպիսի հասկացությունների ինչպիսիք են «կրոնը», «մշակույթը», «բարոյականությունը», իրենց պետություններին ապագա չեն ունենա։
Չեչնիայի ղեկավարը ընդգծել է, որ այլ կրոնների նկատմամբ ծաղրական վերաբերմունքը եվրոպական առաջնորդները խոսքի ազատության դրսևորում են համարում, սակայն դրանով իրականում վիրավորում են այլ մարդկանց արժեքները։
Մինչդեռ մուֆթի Սալահ Մեժիևը, իր հերթին, Մակրոնին «համար մեկ ահաբեկիչ» է անվանել՝ նշելով, որ իր արտահայտությամբ Մակրոնը վիրավորել է բոլոր մարգարեներին և բոլոր կրոնները։ Հոգևորականը Ֆրանսիայի ղեկավարին անվանել է բոլոր մահմեդականների և մարդկության թշնամի՝ ընդգծելով, որ նա զրկված է բարոյական արժեքներից ու սկզբունքներից։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի և մահմեդական որոշ երկրների միջև լարվածություն առաջ է եկել հոկտմբերի 16-ին Ֆրանսիայում պատմության ուսուցչի գլխատման դեպքից հետո։ Հայտնի է, աշակերտն ուսուցչին գլխատել է, քանի որ վերջինս Մոհամեդ մարգարեի ծաղրանկարներն է ցույց տվել: Այս դեպքից հետո Մակրոնը խոստացել է պայքարել իսլամիստական անջատողականության դեմ, որը նրա կարծիքով՝ տարածվում է Ֆրանսիայի մուսուլմանական որոշ համայնքներում։
Մակրոնի այս հայտարարության պատճառով Էրդողանը հայտարարել է, թե նա «հոգեկան խանգարումներ» ունի, ինչց հետո էլ Փարիզն իր դեսպաանին հետ է կանեչել Անկարայից, իսկ Էրդողանը՝ կոչ արել բոյկոտել ֆրանսիական արտադրանքը։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.