Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր հետևությունները շատ հստակ էին՝ բոլոր այն անձինք, որոնք հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ ողջ կամ ծանր վիրավոր, զոհված վիճակում, 90 տոկոսով ենթարկվել են պատերազմական հանցագործությունների՝ խոշտանգումների, գնդակահարումների, այդ թվում՝ ավելի լուրջ դաժանությունների՝ անդամահատումների, գլխատումների: Այսպիսի թշնամու հետ գործ ունենք, որևէ բան չի փոխվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով արդեն 15-րդ օրն է, ինչ փաստացի պատերազմ է ընթանում: Չնայած հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ից հումանիտար հրադադար հայտարարելու մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ձեռք բերած պայմանավորվածությանը, Ադրբեջանը խախտել է այն՝ հրթիռակոծելով Ստեփանակերտը և այլ բնակավայրեր, դիվերսիոն ներթափանցում իրականացրել՝ Հադրութ քաղաքի ուղղությամբ։ Թեև հակառակորդի առաջխաղացումը կանխվել է, բայց թշնամին, հավատարիմ մնալով իր ձեռագրին, սպանել է երկու քաղաքացիական անձի՝ հաշմանդամություն ունեցող երեխայի և նրա մորը: Նման դեպք տեղի է ունեցել նաև 2016թ Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանցիները մտել են տարեց ամուսինների տուն, սպանել նարանց, ապա կտրել ականջները:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ որևէ բան չի փոխվել, պետք է դա որպես փաստ ընդունել և հատկապես նրանք, ովքեր ինչ-որ պատրանքներ էին տածում, թե հնարավոր է ինչ-որ բան փոխված լինել:
«Սա իրականություն է և պետք է դրա հետ հաշվի նստենք: Դա չպետք է մեր վճռականությունը և հաստատակամությունը փոխի, բայց պետք է մեզ ավելի ճիշտ պատկերացում տա իրականության մասին»,- նշեց Մելիքյանը;
Մելիքյանը կարևորեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի կողմից ներկայացված զեկույցը՝ հատկապես այս փուլում, որտեղ փաստերով, իրավական վերլուծություններով ներկայացնում է մինչև հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածի իրավիճակը, իրավիճակը շատ արագ է փոխվում, եւ այնտեղ արտացոլված չէ Հադրութի դեպքը:
Նշենք, որ ԱՀ ՄԻՊ-ի զեկույցի համաձայն՝ մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս):
Մելիքյանը գտնում է, որ այդ զեկույցը պետք է լայնորեն տարածվի, հատկապես՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի ուղղությամբ աշխատող միջազգային կազմակերպությունների, իրավապաշտպանական համայնքի համար:
«Այդ զեկույցում կարելի է գտնել այն հիմքերը, որոնց հիման վրա մենք ասում ենք՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Ադրբեջանն ունի ցեղասպանական մոտիվացիա հայ ժողովրդի նկատմամբ»,- նշեց Մելիքյանը:
Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի կողմից կայացված միջանկյալ միջոցի պայմաններն Ադրբեջանի կողմից անտեսելուն և հարցը Նախարարների կոմիտեում բարձրաձայնելուն, Մելիքյանը նշեց, որ, քանի դեռ ռազմական գործողություններն ընթանում են և հրադադարը մնացել է դեռ միայն թղթին, ամբողջությամբ չի պահպանվում, ուստի այդ գործիքակազմն այս պահին արդյունավետ լինել չի կարող:
Մելիքյանի խոսքով, թեև ինքն առաջին իսկ օչվանից ողջունել է թե՛ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու նախաձեռնությունը, թե՛ Թուրքիայի դեմ, սակայն այդ միջոցներն արժեք ձեռք կբերեն միայն ռազմական գործողությունների ավարտից հետո և այդ միջոցների նշանակությունը գերագնահատել պետք չէ: Իսկ թե այս պահին ինչ զսպող մեխանիզմներ կան, Մելիքյանը նշեց, որ չի կարծում, որ ունենք զսպող մեխանիզմներ՝ Եվրոպայի ուղղությամբ և միակ մեխանիզմը, որն ինչ որ առումով կարող է զսպող նշանակություն ունենալ Արցախի անկախության ճանաչումն է:
«Իսկ իրական զսպող նշանակություն կարող է ունենալ այն պետությունը, որը մեր տարածաշրջանում ունի առավել մեծ կենսական հետաքրքրություններ: Խոսքը մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի մասին է»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ ՌԴ-ն շատ լուրջ դիվանագիտական ջանքեր է ձեռնարկել և աշխատում է այդ ուղղությամբ:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը խախտել է հենց ՌԴ-ի միջնորդությամբ հայտարարված հրադադարի ռեժիմը, Մելիքյանն արձագանքեց՝ նշելով, որ դա որոշակի հետևանքներ ունենալու է:
«Պարտադիր չէ սանկցիաների տեսքով լինի: Համենայն դեպս՝ մի բան է, երբ ռազմական գործողություններ են ընթանում և շարունակվում է, մեկ այլ բան է, երբ կնքվում է հրադադար և դրանից հետո Ստեփանակերտը ռմբակոծվում է կամ այլ ռազմական գործողություններ են կատարվում: Ես այն կարծիքին եմ, որ, այդուհանդերձ, հաջողվելու է իրավիճակը կայունացնել, բայց դա չի նշանակում, որ պետք է թուլանանք, պետք է ելնենք այն կանխավարկածից, որ ամեն վայրկյան հնարավոր է ռազմական գործողությունների ինտենսիվացում, իսկ դադարից հետո՝ վերսկսում»,- եզրափակեց Մելիքյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Թեև հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ից հումանիտար հրադադար հայտարարելու մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ձեռք բերած պայմանավորվածությանը, Ադրբեջանը խախտել է հրադադարը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.