ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ 2003-2011թթ. ժամանակահատվածում Մասիս ՋՕ ընկերության վարչական խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն հանդիսացած անձը առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 611․072․640 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, ինչպես նաև խմբի կազմում թե՛ անձամբ կեղծել, թե՛ դրդել է խմբին կեղծել պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթղթեր: Մասնավորապես, ընկերության կանոնադրությամբ ունենալով ոռոգման համակարգերի շահագործման և պահպանման ապահովման պարտականություն, վերջինս, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2006-2010թթ. ընթացքում՝ մաս-մաս, գործով դեռևս չպարզված անձանց միջոցով և տեխնիկայի կիրառմամբ, ապամոնտաժել և վատնման եղանակով հափշտակել է Արարատի մարզի Նիզամի համայնքում գտնվող Մասիս ջրհան պոմպակայանից դեպի նույն մարզի Այնթապ համայնք անցնող, առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 403,920,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 5000մ երկարությամբ 1020մմ և 207,152,640 ՀՀ դրամ շուկայական արժեքով 2880մ երկարությամբ 820մմ տրամագծով իրեն վստահված պետական սեփականություն հանդիսացող ոռոգման ճնշումային խողովակաշարը: Ապա իր կատարած հափշտակությունը թաքցնելու դիտավորությամբ, տնօրենի պաշտոնից բխող իր հեղինակության օգտագործմամբ նա համոզելու եղանակով դրդել է իր՝ 01.12.2011թ. հրամանով ձևավորված՝ ընկերության աշխատակիցներից կազմված հանձնաժողովի 5 անդամներին փաստացի չկատարել հիմնական միջոցների տարեկան գույքագրում՝ հայտնելով, որ այդ միջոցներն առկա են, գտնվում են իրենց տեղում: Հանձնաժողովի անդամներն էլ, գործելով նախնական համաձայնությամբ խմբի կազմում, փաստացի չեն կատարել սահմանված կարգով տարեվերջյան գույքագրումը և դրանից բխող պարտադիր գործողությունները: Փոխարենը՝ հիմնական միջոցների գույքագրման ցուցակում մտցրել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկատվություն իբրև թե գույքագրում կատարելու մասին՝ փաստելով բոլոր հիմնական միջոցների՝ այդ թվում վերը նշված հափշտակված խողովակաշարի առկայությունը: Այնուհետև կեղծ գույքագրման ցուցակը՝ պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթուղթը, հաստատվել է հանձնաժողովի անդամների ստորագրությամբ, հանձնվել ընկերության հաշվապահություն: Բացի այդ, ՋՕԸ գործադիր տնօրենը դարձյալ գործելով հափշտակության փաստը թաքցնելու դիտավորությամբ, նախնական համաձայնությամբ խմբի կազմում՝ ընկերության 4 աշխատակիցների հետ միասին, իր ստորագրությամբ հաստատել է 20.12.2011թ. ամսաթվով կազմված ՋՕ ընկերության հիմնական միջոցների հանձնման-ընդունման ակտը, որում ներառել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր ինքը հանձնել, իսկ նոր տնօրենն ընդունել է ընկերության բոլոր հիմնական միջոցները, այդ թվում՝ հափշտակված խողովակաշարը: Այսինքն՝ խմբի կազմում կեղծել է պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթուղթ, որը հանձնվել է ընկերության հաշվապահություն: Նկարագրված հանցագործության համար Մասիս ՋՕ ընկերության գործադիր տնօրեն Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ 2020թ. օգոստոսի 14-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում Ա. Դ.-ն կամովին չի վերականգնել պետությանը պատճառված նյութական վնասը, ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունից հայց է ներկայացվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ա. Դ.-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ 611․072․640 ՀՀ դրամը: Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.