Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկել է երկրով մեկ ընթացող հետընտրական բողոքի ակցիաներն ու ցույցերը, հայտնում է belta.by-ը:
«Չեմ ասի, որ ինչ-որ աղետ է կամ էլ չափից ավելի լարված իրավիճակ է, սակայն խնդիրները բավական շատ են, և մենք պարտավոր ենք լուծել դրանք: Մենք այսօր միանգամայն հստակ տեսնում ենք՝ ինչ է կատարվում, տեսնում ենք գործող անձանց: Ինչպես և ասում էինք, այս ամենի հրահրիչներն ու կազմակերպիչներն արտասահմանից են: Առաջին շարքերում քրեական անցյալով մարդիկ են»,-ասել է նախագահը:
Լուկաշենկոն նաև դիմել է իշխանություններին՝ խնդրելով չհարվածել վայր ընկած ցուցարարներին:
«Ամեն դեպքում մենք սլավոնացի ենք, և եթե մարդն ընկել է ու պառկած է, նրան պետք չէ ծեծել: Այսինքն պետք է հստակ արգելակ լինի»,-ասել է Լուկաշենկոն՝ միևնույն ժամանակ հավելելով, որ սադրիչները միտումնավոր հարձակվում են հատուկջոկատայինների վրա:
Բելառուսի նախագահը դիմել է դեռահասների ու երիտասարդների ծնողներին՝ պահանջելով, որպեսզի նրանք հետևեն իրենց երեխաներին:
«Չորրորդ անգամ եմ դիմում ծնողներին՝ հետևեք՝ որտեղ են ձեր երեխաները: Հասկանում եմ, որ դեռահասների որոշ ծնողներին դժվար է այդ տարիքում վերահսկել իրենց երեխաներին, այդ դեպքում դիմեք մեզ, մենք օգնենք»,-ասել է Լուկաշենկոն:
Դիմելով քաղաքացիներին՝ Լուկաշենկոն ասել է.«Հիմա փողոց դուրս մի՛ եկեք: Հասկացեք, որ ձեզ ու մեր երեխաներին որպես մսաղաց ուղարկվող միս են օգտագործում: Հիմա արդեն մեզ վրա են տվել Լեհաստանից, Նիդեռլանդներից, Ուկրաինայից, այդ բաց Ռուսաստանից, Նավալնիի մոտից և այլն: Արդեն երկրի դեմ ագրեսիա է սկսվել: Ասեք՝ որպես զինվորական ինչպե՞ս գործեմ, ի՛նչ անեմ նման իրավիճակում: Դուք ուզում եք, որ ես նստե՞մ ու սպասեմ մինչև որ Մինսկը գլխիվայր կշրջեն: Այդպես մենք հետո իրավիճակը չենք կարողանա կայունացնել: Ուստի՝ հարկավոր է կանգ առնել, գլուխը ձեռքերի մեջ առնել, հանգստանալ և թույլ տալ մեզ կարգուկանոն հաստատել, լուծել այստեղ եկածների հարցերը»,-ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն է հրապարակել, որոնց համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%-ը, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,1%-ը:
Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.