Կառավարության հուլիսի 9-ի նիստում, գործադիր իշխանությունը հավանություն տվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, համաձայն որի՝ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված բժշկական հաստատությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորություններն անցնում է Առողջապահության նախարարությանը։
Նախագծերի փաթեթի շուրջ NEWS.am-ը փորձեց մեկնաբություններ ստանալ Հայաստանի մասնավոր բժշկական հաստատությունների պատասխանատուներից՝ հասկանալու, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս որոշումը ԲԿ-ների հետագա գործունեությոն վրա, և արդյո՞ք օրենսդրական փաթեթը մշակելիս իրենց հետ քննարկումներ են եղել։
«Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին մեզ հետ զրույցում նախ ասաց, որ այդ հարցով ճիշտ կլինի զրուցել գլխավոր տնօրենի հետ, ինքն իրավասու չէ խոսել։ Ապա հավելեց, որ ինքը դեռ ծանոթ չէ այդ նախագծերի փաթեթին, սակայն որպես բժիշկ արձանագրեց, որ իր համար կարևորը հիվանդի կյանքն է։ «Ոնց մեր գլխավոր տնօրենը որոշի, մենք այդպես էլ կաշխատենք։ Ինչի՞ ապրիլյան պատերազմի ժամանակ մենք մասնավո՞ր ենք մոտեցել, կամ երկրաշարժի ժամանակ։ Մենք մեր մասնագիտական պարտքն ենք կատարում»,- եզրափակեց նա։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախատեսվող փոփոխություններին ընդգծեց․ «Ես ՀՀ օրինապաշտ քաղաքացի եմ, և եթե իմ երկրի Կառավարությունը փաթեթ է առաջարկում, իմ երկրի Ազգային ժողովը այդ փաթեթը հաստատում է, և իմ երկրի նախագահը այդ հաստատածը ստորագրում է և այն օրենք է դառնում, ապա ես պարտավորվածություն ունեմ այդ օրենքը կատարելու»,- ասաց պարոն Չարչյանը՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել։
«Որպես ՀՀ քաղաքացի ես դրան նայում եմ շատ դրական, որովհետև արտակարգ դրության ժամանակ պետք է կենտրոնացված կառավարում, իսկ կենտրոնացված կառավարումը նշանակում է հասարակությանը պետք եղած ժամանակ ճիշտ սպասարկել»,- NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բեսթ լայֆ» բժկական կենտրոնի տնօրեն Գարեգին Մխիթարյանը՝ անդրադառնալով հարցին, թե որպես մասնավոր ԲԿ-ի տնօրեն՝ ինչպե՞ս է վերաբերվում այս որոշմանը։
Մեր հարցին, թե ԲԿ-ի հետ քննարկումներ եղե՞լ են, պարոն Մխիթարյանն ասաց, որ չեն մասնակցել նման քննարկումների. «Մեր ԲԿ-ն փոքր է, ընդամենը 10 գույքանոց կլինիկա է, մեզ կարող էին նույնիսկ չդիտարկել էլ»,- ասաց նա։
«Շենգավիթ» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ չեն անում։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից ևս փոխանցեցին, որ այս պահին կարծիք չեն կարող հայտնել, որովհետև նախագիծը նոր է։
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ասաց, որ այդ նախագիծը իրենց կենտրոնին չի վերաբերւոմ, որովհետև իրենք հիվանդասենյակներ չունեն։
Թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք նաև Առողջապահության նախկին փոխնախարար, առողջապահության կազմակերպիչ Գագիկ Միրիջանյանից, ով մեզ հետ զրույցում սա բացասական որոշում համարեց։
«Մենք այս պահի դրությամբ պարտվում ենք վիրուսին, թե հիմա լիազոր մարմինը կփոխի, նոր տնօրեններ կգան, իրեն կենթարկվեն, ի՞նչ է դա փոխելու, կարծում եմ՝ ոչ մի բան»,- նկատեց պարոն Միրիջանյանը, ապա շարունակեց․ «Ես կարծում եմ, որ դա վիրուսի դեմ պայքարի էպիդեմիոլոգիական տեսակետից ոչ մի էֆեկտ չի ունենալու, կառավարման մասին չեմ կարող ասել, եթե երկրում լուրջ կառավարիչներ կան, որոնք այսօր պարապ են մնացել և ավելի լավ են կառավարելու, քան սեփականատերը իր կենտրոնը՝ միգուցե։ Իմ կարծիքով սեփականատերն ավելի լավ կկառավարի իր կենտրոնը, քան չգիտեմ ով։ Եթե նախարարությունը ունի այդ վերլուծոթյունը, որ պետական կլինիկաներն ավելի լավ են կառավարել, կարող է՝ ճիշտ որոշում է, համենայնդեպես, ես չեմ տեսել այդ որոշումը»,- ասաց Գագիկ Միրիջանյանը։
Ըստ նրա՝ բժշկական հաստատությունների կարգավիճակը ոչինչ չի փոխելու, որովհետև այսպես, թե այնպես նույն նորմատիվային դաշտը կարող է նաև սեփական կենտրոն էլ իրականացնի, եթե հրամանի տեսք ունի, որովհետև իրար հետ պետպատվերի պայմանագիր կա, և այդ պայմանագրով կարելի էր ամեն ինչ կարգավորել։
Առողջապահության նախկին փոխնախարարը նաև նկատեց՝ իսկ բժիշկների վերապրոֆիլավորումը ինչպե՞ս են իրականացնելու։ «Ինձ համար ավելի անհասկանալի է բժիշկների կարգավիճակը, ո՞նց են բժիշկները վերապրոֆիրավորվելու, քովիդի դեմ պայքարի հատուկ բժիշկներ կա՞ն, թե պետք է բոլորին ինֆեկցիոնիստ դարձնե՞ն»,- նշեց նա։
Նշենք, որ ըստ այդ նախագծերի փաթեթի՝ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին։ Համապատասխան վերապատրաստում անցնելուց կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին ներգրավվելուց հրաժարվելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
«Հիմա դեկտեմբերին ավարտվեց արտակարգ դրությունը, ի՞նչ ենք անելու։ Ինձ համար անհասկանալին դա է։ Այս մեծաքանակ մարդկանց, որ տանելու են վերապրոֆիալվորեն, դա ծախս է, չէ՞, ո՞վ է դրա արդյունավետությունը գնահատելու։
Ի՞նչ է լինելու էլի, հիմա դրա տնօրենը լինի «Պողոս-Պետրոս» ՍՊԸ-ն, թե Առողջապահության նախարարության նշանակածը, ի՞նչ է դա փոխելու»,- եզրափակեց Գագիկ Միրիջանյանը։
Հավելենք նաև, որ արտակարգ դրության ժամանակ առողջապահության ոլորտի կառավարման լիազորություններից բխող հրամանները կամ հանձնարարականները կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի չափով:
Թեմայի շուրջ News.am-ը օրեր առաջ էլ զրուցել էր «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հետ։ Վերջինս ասել էր, որ մասնավոր բժշկական հաստատությունների կառավարումը պետությանը հանձնելը կարող է լուրջ ռիսկեր առաջացնել մասնավոր հատվածի համար:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.