«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ դժվար է ասել, թե Հայաստանում հրդեհների պատճառն ավելի շատ մարդկային գործոնի՞ հետևանք է, թե՞ բնածին։ Նրա կարծիքով՝ թերևս, երկուսն էլ միմյանց ակնհայտորեն լրացնում են։
«Արդեն պարզ է, որ հրդեհների պատճառը մի կողմից բարձր ջերմաստիճանն է, չնայած այս առումով անձրևները մեզ օգնում են, բայց, իհարկե, մարդկային գործոնն էլ է մեծ։ Մենք իսկապես չենք մտածում մեր գործունեության արդյունքների, հետևանքների մասին, օրինակ՝ ապակյա տարբեր շշեր, նյութեր կարող են գցել անտառում, առանց մտածելու, որ, եթե արևի տակ այն երկար ժամանակ մնա, կարող է դառնալ հրդեհի պատճառ։ Մենք միշտ խոսել ենք այն մասին, որ մեր բնակչության մոտ շատ թույլ է էկոլոգիական մշակույթը։ Հետևաբար՝ ակնհայտ է, որ պետք է բարձրացնել էկոլոգիական կրթության դերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանը՝ անդրադառնալով օրերս Խոսրովի արգելոցում և երեկ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած խոշոր հրդեհների պատճառներին։
Ըստ նրա, շատ կարևոր է պահպանվող տարածքներին մեծ ուշադրություն դարձնելը, որոնց դեպքում կրկին քիչ է դրանց կարևորության գիտակցումը, քանի որ այսօր դրանց հետ կապված պատասխանատու են ոչ միայն սերունդների, այլև համաշխարհային հանրության առջև։
«Պահպանվող տարածքներում պահպանվում են նաև էնդեմիկ տեսակներ, որոնք միայն Հայաստանում կան, և վերանալու պարագայում, ամբողջ աշխարհում վերանում են։ Դե, հիմա մեկը կարող է ասել՝ եթե վերանում է, թող վերանա, բայց այստեղ խնդիրն այն է, որ մարդկության մտածելակերպը պետք է փոխվի։ Ինքս անընդհատ գիտական հոդվածներով եմ հանդես գալիս, որ այս կորոնավիրուսը պատահականություն չէ, սա բնության հերթական պատասխանն է մարդկությանը, կարծես մոլորակն արդեն հրաժարվում է մարդկությունից։ Եթե գլոբալ էկոլոգիական մշակույթի վերաբերյալ մարդկության մոտեցումը չփոխվի, ապա հետևանքն աղետալի կլինի։ Հետաքրքրական է, որ այս առումով մենք դիմումներ ու հոդվածներ ենք գրում։ Այնպես որ, այս ամենը գլոբալ խնդիրների փոքրիկ արտացոլումներն են մեզ մոտ»,- հավելեց նա։
Կարինե Դանիելյանը նաև ընդգծեց, որ գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն տարածքները, որտեղ տոկոսային հարաբերությամբ բնական էկոհամակարգը պահպանվել է, այդ տարածքներն ավելի քիչ են ենթարկվում բնական աղետների, և՝ հակառակը։ Այս առումով պահպանվող տարածքները պետք է ընկալվեն՝ որպես աղետներից խուսափելու, ազգային անվտանգության հիմք։
Բնապահպանի կարծիքով, եթե մարդկությունն այս համատեքստում փոխի իր մոտեցումները, ապա հրդեհները կկրճատվեն։
«Ժամանակն է, որպեսզի սկսենք էկոլոգիական կրթությունից։ Այստեղ ինձ զարմացնում է մեր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ուղղակի հակաէկոլոգիական մոտեցումը։ Մենք անընդհատ հարց ենք բարձրացրել, որ գոնե ավագ դպրոցում էկոլոգիայի և կայուն զարգացման հիմունքներ դասավանդվի։ Այդ ծրագիրը մեր կողմից մշակվել է, այն հաստատվել է, սակայն թողնվել է դպրոցների հայեցողությանը՝ ցանկության դեպքում կարող են ընտրել, և՝ հակառակը։ Ես մանկավարժական համալսարանում էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ եմ, կրթում ենք մեր ուսանողներին, պատրաստում ենք լավ մասնագետներ, սակայն նրանք դպրոց մտնելու իրավունք չունեն, որովհետև այդ անվանումով առարկա դպրոցում չկա։ Այս ամենը չտեսնված անհեթեթություն է։ Մեզանում էկոլոգիական սկզբունքներն ընդգրկված են կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներում»,- եզրափակեց նա։
Զվարթ Խաչատրյան
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.