Շատ ցավում եմ, որ Աբրահամ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, որովհետև նա շատ լուրջ առողջական խնդիրներ ունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Բացի այդ՝ Զոհրաբյանն ասաց, որ կա հստակ հանձնարարական, որ կորոնավիրուսի պայմաններում ռիսկային խմբում գտնվող մարդկանց դեպքում պետք է ձեռնպահ մնալ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելուց։
Զոհրաբյանը վստահ է, որ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն է կիրառվել, որպեսզի փորձեն Մանուկյանի վրա ճնշումներ գործադրելով՝ ցուցմունքներ կորզեն Գագիկ Ծառուկյանի դեմ, ինչը Զոհրաբյանի պնդմամբ, չի ստացվելու, քանի որ Գագիկ Ծառուկյանի դեպքում ասել, որ նա գումար է տվել և ասել է՝ ձայն կգնեք, չի կարող լինել։
«124 քննիչներ հանված են իրենց հիմնական գործերից և կցված են միայն Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործը քննելուն։ Ես կարծում եմ՝ քննությունը կգնա։ Նորից եմ կրկնում՝ Գագիկ Ծառուկյանին ներկայացված մեղադրանքն անհեթեթ է »,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ սա քաղաքական հետապնդում է քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստանի» նկատմամբ։
«Քայլում եմ, իրանք հետևս են, մտնում եմ գեղեցկության սրահ, իրանք ինձ ուղեկցում են, էն օրը խանութում կանացի պարագա էի առնում, ուզում էի մի հատ էլ հարցնեի՝ լա՞վ ա, հավանո՞ւմ եք։ Անլրջացրել են ամեն ինչ»,- ընդգծեց Զոհրաբյանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.