«Մենք արդեն իսկ նշել ենք, որ այս հարցում ՀՀ գլխավոր դատախազը չի կատարել իր գործառույթները, և բացարձակ օրինական հիմքից զուրկ միջնորդությամբ է հանդես եկել»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանին չկալանավորելուց հետո ևս խմբակցությունը պնդում է, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Նրա խոսքով, ԲՀԿ-ի նախկինում հնչեցրած բոլոր տեսակետներն ուժի մեջ են։ Պատգամավորը, սակայն, չցանկացավ անդրադառնալ հանգամանքին, թե ինչու, ինչպես և ինչի համար դատարանը երեկ մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու դատախազի միջնորդությունը։
«Մի բան կարող եմ ասել, սա ո՛չ մեր հաղթանակն է, ո՛չ էլ՝ իշխանությունների պարտությունը։ Սա ընդամենը եկավ ապացուցելու օրենքի գերակայության, առաջնահերթության վերաբերյալ մեր տեսակետները։ Եթե մենք ապրում ենք ժողովրդավարական Հայաստանում, ապա դատարանը պարտավոր է իրացնել իրեն վերապահված գործառույթները։ Իրավական առումով մենք նշել ենք, որ որևէ հիմք չկա Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մեջ։ Եվ դատարանը հաստատեց մեր այս տեսակետները»,- նշեց Ի. Տոնոյանը։
Անդրադառանալով ՍԴ-ի հետ կապված զարգացումներին, և այդ հարցով ԱԺ արտահերթ նիստին՝ պատգամավորը նշեց, որ ՍԴ-ի հետ կապված թնջուկը դարձել է իշխանությունների թիվ մեկ խնդիրը։
«Ես իսկապես ցավ եմ ապրում, որ հատկապես այսօր՝ արտակարգ դրության պայմաններում, երբ երկիրն իսկապես օրհասական վիճակի առաջ է կանգնած, իշխանությունները շարունակում են հետևողականորեն հաշվեհարդար տեսնել ՍԴ-ի նկատմամբ։ Մենք այս գործընթացի հետ կապված բազմաթիվ անգամներ ասել ենք, որ սկսած դատարանները շրջափակելուց, ՍԴ դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքելուց, այնուհետև հանրաքվեի հռչակումից և չեղարկումից, ամեն ինչ գալիս է վկայելու համգամանքը, որ իշխանությունները պարզապես չեն ուզում ունենալ ՍԴ, և փորձ է արվում ունենալ ձեռնասուն ՍԴ»,- նշեց Տոնոյանը։
Նրա խոսքով, միգուցե իշխանությունների սրտի ՍԴ դատավորի էտալոնը Վահե Գրիգորյանն է, որ մեկ տարի շարունակ, չկատարելով իր գործառույթները, ստացել է շուրջ 15 մլն դրամ աշխատավարձ, օգտվել է դատավորի համար սահմանված բարիքներից. «Բայց իսկապես ուզում եմ վերջին անգամ զգոնության կոչ ուղղել իշխանություններին, իսկապես սրա ժամանակը չէ»։
Ըստ պատգամավորի, եթե կա արմատական փոփոխությունների անհրաժեշտություն, ապա պետք է գնալ իրավական ճանապարհով, և սպասել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքների ավարտին։
«Պետք չէ մեկը մյուսին հերթ չտալով խորհրդարան բերել օրենսդրական նախաձեռնություններ, որոնք իրավական անլիարժեքություն ունեն։ Այս փաստաթղթի հետ կապված ևս բազմաթիվ դիտարկումներ ունենք։ Այն հակասում է Սահմանադրությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից ունի բացասական գնահատական։ Այնպես որ, կոչ եմ անում առաջնորդվել այն օրակարգով, որն այսօր ծառացած է մեր երկրի առաջ, իսկ դա վստահաբար, ՍԴ-ն, կամ ՍԴ դատավորներից ձերբազատվելը չէ»,- շեշտեց Իվետա Տոնոյանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.