Այս պահի դրությամբ խիստ սահմանափակումների, այսինքն՝ լրիվ փակվելու անցնելը ժամանակավրեպ կլինի, միգուցե մասնագիտական տեսանկյունից լրիվ փակվելը կարող է ինչ-որ արդյունք տալ, չեմ բացառում, բայց մենք պետություն ենք և չպետք է մոռանանք, որ արտակարգ դրության ժամանակ առողջապահական գործառույթներն ընդամենը 15-20 տոկոսն են կազմում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության կազմակերպիչ, բժշկական գիտությունների թեկնածու Գագիկ Միրիջանյանը:
«Ես կողմնակից եմ համատարած թեստավորմանը, այդ ժամանակ կունենանք իրատեսական պատկեր և շատ մասնագետներ կհամոզվեն, որ փակվելն իմաստ չունի: Խիստ սահմանափակումների ռեժիմն արդյունավետ կլիներ մարտի սկզբին, իսկ այս պահի դրությամբ իրավիճակը, վարակի օջախների բացահայտումը դուրս է եկել վերահսկողությունից»,- նշեց նա:
Այս իրավիճակում խնդիրի լուծումն ինչպե՞ս է պատկերացնում, Միրիջանյանն ասաց՝ պետք է ուժեղացնել, հարստացնել բժշկական հաստատությունները:
Դիտարկմանը՝ նախարարը հայտարարել է որոշ մասնագետների պակաս կա՝ նա արձագանքեց, որ ինքը՝ որպես մասնագետ կարող է ասել, թե ինչպես վարվեն ստեղծված իրավիճակում: «Ես կարծում եմ, որ մի քանի խոշոր հիվանդանոցների մեջ, որոնք դեռ ընդգրկված չեն COVID-19-ի դեմ պայքարում, պետք է տարանջատել հարկ, բաժանմունք և վերապրոֆիլավորել: Ես չեմ կարծում՝ լավ ռեանիմատոլոգները չեն կարող հիվանդներին վերահսկել, իսկ այդ ամբողջ ռեսուրսները կարելի էր օգտագործել այդտեղ, եթե չի արվում իհարկե»,- հայտարարեց նա:
Դիտարկմանն էլ՝ այսօրվա դրությամբ շատ հիվանդներ չեն հոսպիտալացվում, երեկ դեպք ենք ունեցել, երբ թեստի դրական արդյունքով, երկկողմանի թոքաբորբով հիվանդին չեն հոսպիտալացրել պատճառաբանելով, թե տեղ չունեն, Միրիջանյանն արձագանքեց. «Դա աբսուրդի ժանրից է, և հաստատում է իմ ասածը, որ պետք է հիվանդանոցներ վերապրոֆիլավորվեն: Ինչո՞ւ չեն տանում մարդուն հոսպիտալացնեն, եթե թեստի արդյունքը դրական է ու երկկողմանի թոքաբորբ է, եթե չի հերիքում մահճակալային ֆոնդը պետք է վերապրոֆիլավորվեն այլ հիվանդանոցներ: Համենայն դեպս, որքան տեղյակ եմ համալսարանական կլինիկաները վերապրոֆիլավորված չեն, նմանատիպ բաժանմունք չունեն շատ այլ ԲԿ-ներ: Ես վստահ եմ, որ մահճակալային ֆոնդը կհերիքի, և եթե մարզերում էլ այս պահի դրությամբ մի հատ վերլուծություն անեն ու տեսնեն ամենամեծ վարակվածությունը՝ որ մարզում է, չեմ կարծում դա դժվար լինի, կարելի է Սյունիքում, Արմավիրի կամ այլ մարզերում հիվանդանոցներ վերապրոֆիլավորել, ինչպես արվել է Վանաձորում և Գյումրիում, ինչը լուծում կտա հարցին»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է բժշկական կոլպասին՝ Միրիջանյանն ասաց, որ արդեն կոլպաս է, եթե թոքաբորբով հիվանդին չեն հոսպիտալացրել:
Նա նշեց, որ այս իրավիճակում, որը պատերազմական է մեղավորներ փնտրելը սխալ է, այս պահին միայն լուծումներ է պետք գտնել: Ըստ նրա՝ հիմա լրջանալու և իրար կողքի հավաքվելու ժամանակն է, և բժշկական տեսակետից սխալ է համարում դիվիդենտներ հավաքելը մարդկանց առողջության վրա:
«Եթե երեկ հրապարակած թվերով ունեցել ենք 20 մահ, այսօր՝ 15, ես էլ ի՞նչ խոսեմ և 517 կամ 515 վարակման նոր դեպք: Եթե այսօր ունենք մահճակալային խնդիր, ելք չունենք, պետք է գնանք նրան, որ ասիմպտոմ հիվանդները չհոսպիտալացվեն, հիմա կանխարգելումն անիմաստ է, մենք կանխարգելման գործառույթ չունենք, էլի եմ ասում՝ կանխարգելում պետք է արվեր մարտի վերջին, ապրիլի սկզբին, թողեցինք ազգաբնակչության վրա, չթողեցինք այդ հարցի մեջ, չեմ խորանում: Մենք կարանտինային ռեժիմը թուլացրել ենք ընդամենը երկու շաբաթ առաջ, տնտեսական գործունեության ոլորտները բացել ենք, դրա էֆեկտը կունենանք այս շաբաթվա վերջ, մյուս շաբաթվա սկիզբ: Ես ոչ թե մեղավորներ եմ փնտրում, այլ ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է այս թվերը մեծ, որովհետև իմ մասնագիտական գնահատականով՝ կարանտինային ռեժիմով պայմանավորված, թվերի ռեժիմով մեծացման էֆեկտը մենք կունենանք այս շաբաթվա վերջ մյուս շաբաթվա սկիզբ»,- շեշտեց նա:
Դիտարկմանը՝ մասնագետներ կան, որ պնդում են 515, 517 վարակակիր ունենալը մեկ օրում արդեն իսկ սահմանափակումների թուլացման հետևանք է, և հարցին՝ ըստ նրա թվերն ավելի՞ են աճելու, Գագիկ Միրիջանյանը պատասխանեց. «Այո՛, դա նաև կախված է թեստավորելու քանակից, եթե այսօր թեստավորել են 1000 մարդու 50 տոկոսը վարակակիր է, եթե 2000-ի թեստավորեինք կունենայինք 1000 վարակակիր: Հիմա պետք է պահպանենք կանոնները՝ սոցիալական հեռավորություն, դիմակ կրել, հիգիենայի կանոններ, բայց միևնույն ժամանակ պետք է ապահովվի և մատչելի դարձվի մարդկանց բուժօգնությունը և կապ չունի դա ստացիոնա՞ր է, թե՞ ամբուլատոր պոլիկլինիկական, նաև հեռավար խորհրդատվականը: Մասնագետը օնլայն պետք է սկսի բոլորիս խորհուրդներ տալ: Իմ կարծիքն այն է, որ, այս պահին պետությունը միայն դա պետք է անի, եթե այս պահին ինչ-որ մարդիկ բարձրաձայնում են փակվելու մասին դա ի՞նչ է տալու մեզ, արդեն ոչ մի բան: Եթե սթափություն, ապա հիմա էլ պետք է սթափվել, օրը 15-20 մահ ունենալուց հետո էլ, եթե չենք սթափվելու, փակվելը մեզ չի օգնելու»:
Նա շեշտեց՝ թիվն ամենայն հավանականությամբ բարձրանալու է, այս թիվը չի կանգնելու:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.