Մի քանի հասարակական կազմակերպություններ դիմել են կառավարություն եւ պարետ Տիգրան Ավինյանին առաջարկում են առաջիկա 14 օրվա համար սահմանել խիստ կարանտինային ռեժիմ՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածումը նվազեցնելու համար։
«Հաշվի առնելով աշխարհի մի շարք երկրներում (Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Վրաստան և այլն) որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը մարտ-ապրիլ ամիսներին լիարժեք ու ճշգրիտ իրականացրած սահմանափակումների միջոցով նվազեցնելու դրական փորձը, հիմք ընդունելով այն, որ թեև ՀՀ-ում արտակարգ դրություն է, սակայն վերջին տասնօրյակում զգալիորեն ընդլայնվել է վարակի տարածումը՝ առավելապես պայմանավորված մայիսի 4-ից տնտեսական գործունեության սահմանափակումների վերացմամբ, համոզված ենք, որ իրավիճակը հնարավոր կլինի կարգավորել միայն խստագույն սահմանափակումների միջոցով։
Հարկ ենք համարում ընդգծել, որ թեև բժշկական դիմակների համատարած կրումը իրապես դանդաղեցնում է վարակի տարածումը, սակայն քաղաքացիների շրջանում այս միջոցը չի գտնում լայն սատարում: Արդեն իսկ պարզ է, որ մարդիկ համատարած կերպով չեն կրում դիմակները, օգտագործած դիմակները փոխանցում են միմյանց և նույնիսկ այն վայրերում, որտեղ դիմակները կրելը վերահսկվում է, ոչ միշտ են անում դա:
Ավելին, ակնհայտ է նաև, որ իրավապահ մարմիններն ի զորու չեն հսկել քաղաքացիների կողմից դիմակ կրելու կանոնների պահպանումը, քանի որ քաղաքացիներն այդ նորմը խախտում են ամենուր՝ տրանսպորտում, սպասարկման և առևտրի օբյեկտներում, հյուր գնալիս և խմբերով հավաքվելիս», նշել են հայտարարության հեղինակները:
ՀԿ-ների հայտարարություն նշված է նաեւ, որ համաճարակի հետևանքով առողջապահական համակարգում արդեն առաջացել է նախակոլապսային իրավիճակ, քանի որ առողջապահության նախարարի հայտարարության համաձայն՝ նոր կորոնավիրուսային հիվանդության բուժման համար նախատեսված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 150-ից ավելին, ազատ է 3 տասնյակը․
«Հետևաբար, նոր դեպքերի աճի տեմպը կհանգեցնի այն իրավիճակին, որն առկա էր Իտալիայում կամ Իսպանիայում, երբ մարդիկ պատշաճ բուժօգնություն չէին կարողանում ստանալ: Ընդ որում, պատշաճ բուժօգնության դեֆիցիտ կլինի թե՛ նոր կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուներին և թե՛ դրա հետ չկապված բժշկական այլ օգնություն ստանալու կարիք ունեցողների համար: Այս հեռանկարն առավել իրատեսական է թվում արդեն այսօր, երբ մայիսի 26-ի դրությամբ մեկ միլիոն բնակչին հասնող վարակակիրների թվով Հայաստանն աշխարհի երկրների շարքում 5-րդն է՝ «զիջելով» միայն Քաթարին, Չիլիին, Ջիբութիին և Քուվեյթին։
Ուստի, ելնելով մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, առաջարկում ենք 14 օրով պարտադիր խիստ ինքնամեկուսացում (կարանտին) սահմանել ամբողջ բնակչության համար՝ քաղաքացիների՝ տնից դուրս գալը թույլատրելով միայն խիստ հիմնավոր դեպքերում։ Միևնույն ժամանակ, կոչ ենք անում կառավարությանը, խիստ կարանտինային միջոցառումներին զուգահեռ, իրականացնել նաև համատարած թեստավորում, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կարանտինային պայմաններում հասարակության խոցելի և անապահով շերտերին սոցիալական աջակցություն տրամադրելու ուղղությամբ»։
ՀԿ-ները ոստիկանությանը կոչ են անում, ի տարբերություն խիստ կարանտինային նախկին ռեժիմի, դրսևորել առավել մեծ հետևողականություն և կամք՝ կարանտինային կանոնների խախտումները կանխելու և դրանց պատշաճ պահպանումն ապահովելու համար։
«Բոլոր այս միջոցառումներին զուգահեռ, կառավարությունը պետք է լրջագույն և պատշաճ ուշադրություն դարձնի նաև նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հանրության իրազեկման արդյունավետ մեխանիզմների կիրառմանը՝ հակազդելու շրջանառվող կեղծ տեղեկություններին և վարակի վտանգն ու դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները թերագնահատող հրապարակումներին»։
Ընդգծելով, որ ՀՀ քաղաքացին և մարդը, նրա կյանքն ու առողջությունը գերագույն արժեք են, հայտարարության հեղինակները վստահություն են հայտնել, որ մարդկանց ժամանակին բժշկական օգնություն չստանալու և մահանալու գնով հնարավոր չէ փրկել տնտեսությունը։
«Անընդունելի է կարանտինը մեղմացնող որոշումների հետևանքով առաջացած մահացության ցուցանիշի աճի գնով տնտեսության պաշտպանությունը, քանի որ այդ սցենարում ո՛չ կյանքերը կփրկվեն և ո՛չ էլ տնտեսությունը»:
Հայտարարությունը ստորագրել են
«Իրազեկ քաղաքացիների միավորումը»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը
Գյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբը
«Տաթևիկ» ՀԿ-ն
«Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն» ՀԿ-ն
Հանրային լրագրության ակումբը
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ն։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.