Բոլոր բաժանորդներին օգնել ենք. 600 հազարից ավելի էլեկտրաէներգիայի բաժանորդներին, մոտ 600 հազարին մոտ գազի բաժանորդներին, 400 հազարից ավելի ջրի բաժանորդներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ֆեսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտնեց, որ կոմունալային ճգնաժամի շրջանն ավարտված է.
«Եթե արտառոց բան չպատահի, իսկ մենք գնում ենք կորոնավիրուսի պայմաններում տնտեսական գործունեությունները վերաբացելուն։ Բոլորս առանց բացառության պիտի վճարենք կոմունալները։ Մենք մի պրոբլեմ լուծել ենք եւ մի պրոբլեմ առաջացրել ենք։ Մեր կոմունալ ծախսերի ծրագրերով հիմա առաջնորդվում ենք ոչ թե մարդու սոցիալական նույնականացմամբ, այլ աշխատում ենք ծախսած էլեկտրաէներգիայի եւ գազի չափով, մենք այստեղ ակամա օգնում ենք այն մարդկանց, որոնք այդ աջակցության կարիքը չունեն»։
Փաշինյանը պատմեց, որ կա քաղաքացի, որը ստացել է 300 հազար դրամ աջակցություն, սակայն կոմունալ վճարումներ չի կատարում. «Մեր մեջ մի գաղտնիք եմ ուզում ասել։ Այսօրվա դրությամբ էլ շատ մարդիկ, անուն-ազգանուններով գիտեմ, ովքեր սոցիալական պրոբլեմ չունեն, իրենց մեջ էլ կան բազմաթիվ մարդիկ, որոնք պարտք ունեն այսօրվա դրությամբ հոսանքի կամ գազի դիմաց։ Կոչ եմ անում՝ րոպե առաջ վճարեք կոմունալ վարձերը. ամոթ է։ Եկել ենք մի որոշման եւ խնդրանքի. ովքեր այդ աջակցության կարիքը չունեն եւ իրենց բաժանորդային հաշիվներին այդ գումարները, միեւնույն է, նստելու են, ձեզ կոչ ենք անում, ձեր խղճի մտոք այդ նույն չափով ձեր գրպանից փոխանցում արեք կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։ Եթե չունեք սոցիալական խնդիր, բայց այս ծրագրերով 11;12;16 ծրագրերով ստացել եք աջակցություն՝ կոմունալ ծախսերի համար, այդ նույն չափով փոխանցում արեք հիմնադրամին»։
Վարչապետն ասաց, որ աջակցության միջոցառումներով շուրջ 5 միլիարդ դրամ է ծախսվում քաղաքացիների կոմունալների ծախսերի համար, եւ, որ այս փուլում Կառավարությունն ինչ պիտի աներ կոմունալների աջակցության համար, արդեն արել է.
«Հիմա տաք ամիսներն են, գազի եւ լույսի վարձերն էականորեն նվազում են, պիտի խնդրենք, որ վերադառնանք հին ռեժիմին, որ բոլորն այս պահից սկսած իրենց վարձերը պիըի վճարեն։ Ճգնաժամն ինչո՞ւ առաջացավ։ Ես ասել եմ, այն պահից երբ հայտարարվեց ֆորս մաժոր, պարզվեց, որ կոմունալների վճարները չեն վճարում ոչ միայն նրանք, ովքեր ճգնաժամի արդյունքում պրոբլեմ են ունեցել, այլեւ համատարած չեն վճարում։ Ինչի արդյունքում առաջացավ պրոբլեմ, որ մեր էներգետիկ եւ գազի համակարգը կարող է հայտնվել կոլապսի առաջ։
Ճգնաժամը ժգնաժամ, ասում ենք՝ 2600 քաղաքացու հոսանք անջատվել է, բայց 2019 թվականի ապրիլին 5 հազար անջատում է եղել, այսինքն՝ հիմա մեր անջատումներն ավելի քիչ են, քան 2019 թվականի ապրիլին»։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.