Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է վիրուսի երկրորդ բռնկման առավելագույն ռիսկի մասին, եթե կարանտինը շատ արագ հանվի, հայտնում է BBC-ն։
Ջոնսոնն աշխատանքի է անցնում կորոնավիրուսի բարդացումներից ապաքինվելուց հետո։ Հասարակությունն ու բիզնեսը համընդհանուր մեկուսացումից դուրս գալու եւ նորմալ կյանքին վերադառնալու պլան են սպասում իշխանություններից։
Ելույթ ունենալով Դաունինգ-սթրիթում իր նստավայրի առջեւ՝ Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել բրիտանացիներին համաճարակի դեմ միասնականություն եւ վճռականություն ցուցաբերելու համար։ Վարչապետը հայտարարել է, որ Բրիտանիան մոտեցել է Covid-19-ի դեմ պայքարում առաջին՝ առողջապահության համակարգը գերծանրաբեռնվածությունից պաշտպանելու առաջադրանքի կատարմանը։
Ջոնսոնը հավաստիացրել է, որ ինքը, ինչպես ոչ ոք, հասկանում է այն վնասը, որ կարանտինը հասցնում է տնտեսությանը, սակայն այժմ առաջնահերթ խնդիրը համընդհանուր մեկուսացման ձեռքբերումներն ամրապնդելն ու հիվանդության երկրորդ բռնկումից խուսափելն է։ «Զսպեք ձեր անհամբերությունը»,- բիզնեսների սեփականատերերին է դիմել վարչապետը։ Նա հասկացրել է, որ կարանտինից դուրս գալու որոշումը կընդունվի բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններում եւ առավելագույնս թափանցիկ կդառնա։ «Եթե մենք պահպանենք միասնականության եւ վճռականության ոգին, ես չեմ կասկածում, որ կհաղթենք»,- ասել է Ջոնսոնը։
Երկուշաբթի վարչապետը կգլխավորի Covid-19-ի դեմ պայքարին նվիրված կառավարության նիստը։ Օրվա ընթացքում նա նաեւ առանձին կհանդիպի մի շարք նախարարների եւ այլ պաշտոնյաների հետ։
Ջոնսոնը կիրակի երեկոյան է վերադարձել Դաունինգ-սթրիթի իր նստավայր։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.