ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարտավոր է 900 միլիոն դրամ վճարել փաստացի իրեն պատկանող առանձնատան նախկին սեփականատիրոջը։ Նման բովանդակությամբ դատավճիռ է կայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է Hetq.am-ը։
Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ գտնվող առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դատարան էր դիմել 2018թ.-ին։ Դանիելյանն իր տունը փաստաթղթերով վաճառել էր Վլադիմիր Գասպարյանի զոքանչին՝ Հեղուշ Գալստյանին, սակայն տան գինը՝ 900 միլիոն դրամը, այդպես էլ չէր ստացել։ Տան նախկին սեփականատերը դատարանից պահանջել է, որպեսզի Գասպարյանի զոքանչի պարտավորությունները փոխանցվեն Վլադիմիր Գասպարյանին եւ նրա կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին, քանի որ գործարքի իրական կողմը հենց Վլադիմիր Գասպարյանն է։
Դատարանը 2020 թվականի ապրիլի 10-ին վճռել է Աղասի Դանիելյանի հայցը բավարարել։ Աղասի Դանիելյանի եւ Գասպարյանի զոքանչի միջեւ կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրով գնորդի պարտավորությունները փոխանցվել են Վլադիմիր Գասպարյանին եւ նրա կնոջը։ Առանձնատան նկատմամբ Վլադիմիր Գասպարյանի անչափահաս որդու անվամբ կադաստրում կատարված գրանցումն անվավեր է ճանաչվել։ Որպես առանձնատան սեփականատեր կադաստրում պետք է գրանցվի Վլադիմիր Գասպարյանի եւ կնոջ համատեղ սեփականության իրավունքը։ Վլադիմիր Գասպարյանն ու նրա կինը Աղասի Դանիելյանին պետք է վճարեն 900 միլիոն դրամ՝ առանձնատան գումարը։ 18 միլիոն դրամ էլ նրանք պետք է վճարեն պետբյուջե՝ որպես պետական տուրք։ Գասպարյանների հաշիվների եւ գույքի վրա դրված արգելանքը կպահպանվի մինչեւ դատական ակտի կատարումը։ Վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։
Դատարանն այսպիսի որոշման գալուց առաջ անդրադարձել է հայցվորի եւ պատասխանողների դիրքորոշումներին, վերլուծել փաստական հանգամանքները, մի քանի անգամ մեջբերել է «Հետք»-ում հրապարակված՝ առանձնատան գործարքը ներկայացնող հոդվածը։ Ըստ վճռի՝ Վլադիմիր Գասպարյանը եւ մյուս պատասխանողները դատական նիստերին չեն մասնակցել, հայցին պատասխան չեն ներկայացրել, դիրքորոշում չեն ներկայացրել նաեւ հայցի հիմքում ընկած եւ դատարան ներկայացված՝ «Հետքի» «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» հոդվածում ներկայացված փաստերի վերաբերյալ։
Վճռի «Պատճառաբանություններ, վերլուծություններ եւ եզրահանգումներ» բաժնում դատավոր Արթուր Մկրտչյանը նշում է, որ պատասխանողների ներկայացուցիչը հայցադիմումի պատասխանում նշել է, թե իր վստահորդները չեն վիճարկում պայմանագրերի կնքման հանգամանքները, բայց չեն ընդունում այն պնդումը, որ առանձնատան իրական գնորդը Վլադիմիր Գասպարյանն է եղել։ Այդուհանդերձ, հայցվորի ներկայացրած փաստերը ժխտող ապացույցներ դատարան չեն ներկայացվել։
Վերլուծելով փաստերը՝ դատարանը հատուկ անդրադարձ է կատարել Գասպարյանների, նրա զոքանչի, Վլադիմիր Գասպարյանի կնոջ ազգականի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի վարքագծին։ Այս քաղաքացիական գործով դատավորը երկու անգամ
դիմել է գլխավոր դատախազին քրեական գործ հարուցելու միջնորդությամբ, քանի որ կարծել է, որ փաստաբանն անհարգալից է գտնվել դատարանի նկատմամբ եւ զրպարտել է վերջինիս։ Քրեական գործ հարուցելը մերժելու մասին նախաքննական մարմնի որոշումները դատավորը բողոքարկում է դատարաններում։
«Նախկինում դատարանի վարույթում քննված գործերով փաստաբան Տիգրան Աթանեսյանի մասնակցությամբ կայացած դատական նիստերն ընթացել են փոխադարձ հարգանքի պայմաններում, ավելին, վերջինս դատարանի նկատմամբ ընդգծված հարգալից վերաբերմունք է դրսեւորել, նույնը եղել է իր նկատմամբ,– վճռում գրել է դատավոր Արթուր Մկրչտյանը եւ շարունակել,-․․․հանդես գալով որպես ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչ, Տիգրան Աթանեսյանն ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ, զրպարտել է դատարանին, թեեւ իր վստահորդի իրավունքները պաշտպանելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործիքակազմն ուներ եւ չուներ դրանք իրագործելու որեւէ արգելք»։
«Հետք»-ը երկու տարի առաջ ներկայացրել էր նախկին ոստիկանապետի գնած առանձնատան պատմությունը։ Մեր հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործով, որը քննվում է Հատուկ քննչական ծառայությունում, մինչ օրս առաջընթաց չի արձանագրվել։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.