Բժիշկ Վահե Տեր-Մինասյանի խոսքով` կորոնավիրուսի տարածումը Հայաստանում միանգամից կանգնեցնել հնարավոր չէ, տարածումն ինք իրենով շարունակվելու է: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց` անդրադառալով Հայաստանում համավարակի տարածմանն ուղղված ՀՀ իշխանությունների ընտրած մարտավարությանը:
«Խնդիրն այն է, որ ընտրված ողջ սկզբունքը կայանում է նրանում, որ բոլորը միանգամից չհիվանդանան: Կարծում եմ` մեզնից շատ-շատերը հիվանդանալու են, բայց եթե մենք՝ բոլորս հիվանդանանք, դիցուք, մեկ ամսվա ընթացքում, ապա դա կբերի առողջապաական համակարգի կոլապսի. չեն բավարարի այդքան մահճակալ, այդքան բժիշկ, բուժքույր: Ցավոք սրտի, կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ չկարողանանք օգնության կարիք ունեցող պացիենտներին օգնություն ցույց տալ»,-ասաց նա:
Նա նկատեց, որ` եթե մենք նույն հիվանդների քանակը բաժանում ենք շատ ավելի երկար ժամկետի մեջ, ապա տեսնում ենք, որ նորից կան հիվանդներ, բայց նրանց բոլորին կարողանում եք անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալ:
«Անհրաժեշտ բուժօգնությունը ցուց տալուց հետո դու նորից կարող ես մահվան դեպքեր ունենալ, բայց այնուամենայնիվ, գիտես, որ բոլոր հնարավորություններդ օգտագործեցիր, և ում հնարավոր էր փրկել, փրկել ես»,- ասաց նա:
Պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք ճիշտ ժամանակին կանխարգելիչ մեխանզմներ մշակեցինք, սկզբնական փուլում նախարարն ասում էր, որ պետք չէ վախենալ, հիմա է, որ հնչում են խիստ հորդորներ, Վահե Տեր-Մինասյանը նշեց. «Եկեք համեմատենք. ամբողջ պատմությունը մեզ մոտ սկսվել է մարտից: Մինչ հիմա ունենք 13 մահվան դեպք: Միայն սիրտանոթային հիվանդություններից 2018թ. մահացել է 14 200-ից ավելի պացիենտ, այսինքն՝ ամսական` 1000 մարդուց ավելի: Եվ հիմա ասելը, որ Հայաստանն ուշացրել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցում, լուրջ չէ»:
Անդրադառնալով երկրում հաստատված արտակարգ դրության արդյունավետությանը և պատասխանելով դիտարկմանը, որ այս իրավիճակում, մարդիկ շարունակում են չհետևել սահմանափակումներին և խիստ վերահսկողություն չկա՝ բժիշկը նշեց. «Իհարկե, պետք է կարողանալ բալանս պահել, որ երկիրը չբերվի խայտառակ վիճակի, որ խանութներում դատարկություն լինի, սով լինի, և միաժամանակ, այնպես չլինի, որ սահմանափակումները քչացնենք, հիվանդների քանակը շատացնենք: Բարդ է ոսկե միջինը գտնելը»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ այստեղ պետության մեղավորությունն ավելի քիչ է: «Պետությունն ի՞նչ անի, երբ մարդիկ իրար գրկում, համբուրում են փողոցում»,- ասաց նա:
Պատասխանելով մեկ այլ դիտարկմանը, թե շատ երկրներում արտակարգ դրության հաստատվելուց հետո պետությունը խիստ վերահսկողություն է իրականացնում, եթե մեզանում այդպես չէ, ապա ինչ խնդիր է լուծում արտակարգ դրությունը, նա նշեց. «Ես էլ եմ այն կարծիքին, որ արտակարգ դրությունը պետք է լինի բոլորի համար: Պետք չէ հույսը դնել նրա վրա, որ իմ բախտը կբերի, ես չեմ վարակվի: Երբ որ ամեն մեկը հասկանա, որ իրենով է հարցը որոշվում, իրավիճակը կփոխվի: Պետությունն ի՞նչ անի, բանտ նետի՞ բոլորին, տուգանի՞ բոլորին: Հնարավոր ամեն գնով բացատրվում է, որ չանեն»,- ասաց նա:
Վահե Տեր-Մինասյանի խոսքով` ցանկացած համավարակ հասնում է պիկի, որից հետո թուլանում է: Մեր դեպքում, նրա կարծիքով, չնայած վիճակագրական թվերն իջնում են, այդ պիկին չենք հասել:
«Դա իմ անձնական կարծիքն է: Մենք դեռ աճի տեղ ունենք, որից հետո սցներաները տարբեր կարող են լինել: Մեկն այն է, որ այս ամեն ինչից հետո այս ամենը կարող է ձգվել ամիսներով, մինչև վակցինան ի հայտ գա, և սկսվի մասսայական վակցինացիան: Մեկ այլ տարբերակ է, երբ շատ մարդիկ հիվանդանան, իմունիտետ ձեռք բերեն, մարդկանց թիվը շատանա, իրենք արդեն վարակի աղբյուր չլինեն, իրենք չվարակեն: Մյուս խնդիրն այն է, որ մենք ունենք վիճակագրություն հաստատված դեպքերի մասին, բայց կա նաև առանց ախտանշանների պացիենտների քանակ, որոնց դեպքում տարբեր հետազոտություններ տարբեր վիճակագրություն են ցույց տալիս, մոտավորապես թիվը տատանվում է 5-7 ավելիի շրջանակներում: Այսինքն` մենք հիմա կարող ենք ունենալ 5000-7000 վարակակիր»,- ասաց նա:
Ըստ նրա` ամեն դեպքում, ցանկացած պահի առողջապահական ոլորտում կարող է ցնցում լինել: «Եթե վարակակիրների թիվն ավելացավ, և դա կարող է լինել ցանկացած պահի, առողջապահության ոլորտում ցնցում է լինելու, և դա շատ լուրջ խնդիր է լինելու»,- ասաց նա` նշելով, որ այդ սցենարները հաստատապես պետությունը դիտարկում է:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.